Վրաստանը միշտ պատրաստ է նպաստել տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը․ Պապուաշվիլի 27.06.2024 . Տարածաշրջան

Վրաստանը միշտ պատրաստ է նպաստել տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը․ Պապուաշվիլի
		27.06.2024 . Տարածաշրջան


Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության տվյալով՝ կողմերն ընդգծել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ամուր բարեկամական կապերը և հաստատել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացման պատրաստակամությունը։

Կողմերը քննարկել են նաև Միջին միջանցքի, տրանսպորտային և էներգետիկ նախագծերի, ինչպես նաև Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի անցկացման նախագիծը։

Շեշտվել է տարածաշրջանային խաղաղության կարևորությունը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցություններին։ Պապուաշվիլու խոսքով՝ Վրաստանը միշտ պատրաստ է նպաստել տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին