Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Միավորված ջրամատակարարման ընկերությունը Բորժոմի քաղաքում ջրամատակարարման համակարգի օպտիմալացման շինարարական աշխատանքներ է իրականացնում։ Տեղեկությունը տարածում է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Գործակալության տվյալներով՝ ընթացիկ գործընթացին ծանոթացել են ընկերության տնօրեն Ալեքսանդր Թևդորաձեն, պատգամավոր Ակակի Մխվիդալձեն և կապալառու ընկերության ներկայացուցիչները։
«Նշված ծրագրի շրջանակներում նախատեսվում է «Գուջարուլա» և «Սաջերի» հիմնական կառույցների, գործող ջրամբարների և պոմպակայանների, երկհատված սեպտիկ բաքի, մեկ նոր ջրամբարի, ջրամատակարարման ցանցի և հաշվառման հանգույցների վերականգնում։ Ծրագիրը կավարտվի մինչև 2025 թվականի վերջ, որից հետո Բորժոմի քաղաքի մինչև 29000 շահառուներ կօգտվեն շուրջօրյա անխափան ջրամատակարարումից։ Նախագծի համար պետական բյուջեի ֆինանսավորմամբ կօգտագործվի ավելի քան 30 մլն լարի»,- նշվում է տեղեկատվության մեջ։