Բորժոմիի մունիցիպալիտետի Ճոբիսխևի գյուղում շարունակվում են ակումբի շենքի վերանորոգման աշխատանքները

Բորժոմիի մունիցիպալիտետի Ճոբիսխևի գյուղում շարունակվում են ակումբի շենքի վերանորոգման աշխատանքները

Բորժոմիի մունիցիպալիտետի Ճոբիսխևի գյուղում շարունակվում են ակումբի շենքի վերանորոգման աշխատանքները։ Այս մասին տեղեկություն է տարածում Բորժոմիի  քաղաքապետարանը։ Նրանց խոսքով՝ նախագծով նախատեսվում է շենքի վերակառուցում և վերանորոգում։

«Ծրագիրը նախատեսում է շենքի վերակառուցում և վերանորոգում։ Մասնավորապես, կիրականացվեն մարզական և մշակութային շրջանակների համար նախատեսված գործող դահլիճների վերականգնում, ինչպես նաև կբարեկարգվեն գրադարանային տարածքները։ Կկառուցվեն հանդերձարաններ, ջրահեռացման համակարգ, ցնցուղներ և սանհանգույցներ։

Վերականգնողական աշխատանքները ֆինանսավորվում են տեղական բյուջեից։ Գյուղերում մշակույթի տների և ակումբների վերականգնումը Բորժոմիի քաղաքապետարանի առաջնահերթ ուղղություններից է։

Հիշեցնենք, որ անցած տարիներին ամբողջությամբ վերականգնվել են Ծաղվերիի և Ախալդաբայի մշակույթի տները»,- ասված է տեղեկատվության մեջ։