Եվրոպական խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցով երկխոսություն սկսելու՝ Հանձնաժողովի մտադրությունը

Եվրոպական խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցով երկխոսություն սկսելու՝ Հանձնաժողովի մտադրությունը

Եվրոպական խորհրդի՝ արտաքին գործերի նախարարներն այսօր քննարկել են Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության հարցը՝ տալով դրական եզրակացություն: Այդ մասին նշված է խորհրդի տարածած հաղորդագրությունում:

«Եվրոպական Խորհուրդը ողջունում է Հանձնաժողովի մտադրությունը Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և երկխոսության փուլերում, այդ թվում՝ չափանիշների սահմանման և դրանց իրականացման գնահատման գործընթացում, Խորհրդին և անդամ պետություններին լիարժեք ներգրավելու վերաբերյալ: Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային պարտավորությունների չեղարկման հնարավորությունը կդիտարկվի միայն չափանիշների ամբողջական կատարումից հետո»,- նշված է հաղորդագրությունում: