Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն Մոսկվայում խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սամիր Շարիֆովի հետ:
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում առկա իրավիճակը: Մտքեր են փոխանակվել ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել երկկողմ և միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների:
«Հանդիպումն անցել է ավանդական բարեկամության և վստահության մթնոլորտում, որը համապատասխանում է ռուս-ադրբեջանական դաշնակցային ոգուն»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում: