Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 18 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվն աճել է ՝ հասնելով 1487-ի: Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է կառավարության ստեղծած stopcov.ge հատուկ կայքում:
Վերականգնվածների թիվն աճել է 19-ով և կազմում է 1240:
5524 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 221-ը հիվանդանոցում գտնվում են հսկողության տակ:
Երկրում 19 հիվանդ է մահացել կորոնավիրուսից: