Ախալցխայում նշեցին Սբ. Սարգիս Զորավարի տոնը

Սույն թվականի փետրվարի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սբ. Սարգիս զորավարի, իր որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը։

Ամեն տարի Ախալցխայի շրջանի հավատավոր ժողովուրդը կտրելով մոտ չորս կմ. Տարածք այցելում է Սբ. Սարգիս զորավարի մատուռ, որը կանգնեցված է Սազել գյուղի Սբ. Խաչ եկեղեցու հարեւանությամբ: Տոնը հատկապես ուրախության առիթ է տալիս երիտասարդներին, որոնք շատ հաճախ իրենց դասընկերներով խմբով շարժվում են դեպի Սբ. Սարգիս զորավարի մատուռ, ինչը վաղուց Ախալցխայում վերածվել է ժողովրդական ծեսի:

Ախալցխայի շրջանի Սազել գյուղի Սբ. Խաչ Եկեղեցում Սբ. Սարգիս զորավարի տոնի առիթով  մատուցվեց  պատարագ։ Օրվա պատարագիչն էր Ախալցխայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժ․ Տ․ Թորգոմ քհն․ Վարդանյանը։

Հայր Սուրբը եւ տեր Թորգոմ քահանան ուխտավոր հավատացյալներին մեկնեց օրվա խորհուրդը եւ տոնի առիթով շնորհավորեց բոլոր եկեղեցում հավաքվածներին։

Պատարագի ավարտին Ախալցխայի Հոգևոր Տեսուչ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը և պատարագիչ տեր հայրը կատարեցին երիտասարդների օրհնության կարգ։

 

Աղբյուր՝Akhaltskha.Net