Բորժոմիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն, Բորժոմիում այսպես կոչված Լիկանի բնակավայրի Մեսխեթի փողոցի կենտրոնական ճանապարհի պարիսպների վերականգնման աշխատանքները սկսվել են

Բորժոմիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն, Բորժոմիում այսպես կոչված Լիկանի բնակավայրի Մեսխեթի փողոցի կենտրոնական ճանապարհի պարիսպների վերականգնման աշխատանքները սկսվել են

Բորժոմիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ Բորժոմիում այսպես կոչված Լիկանի բնակավայրի Մեսխեթի փողոցի կենտրոնական ճանապարհի պարիսպների վերանորոգման աշխատանքները սկսվել են։

Քաղաքապետարանից հայտնում են, որ ծրագրի շրջանակներում կվերանորոգվեն կենտրոնական փողոցներին հարակից տների ցանկապատերը, դարպասները և երկաթբետոնե կրող պատերը։

«Աշխատանքներն իրականացվում են Մունիցիպալ զարգացման հիմնադրամի եւ տեղական բյուջեի ֆինանսավորմամբ։ Նշված նախագիծը շատ կարևոր է Բորժոմիի՝ որպես առողջարանային քաղաքի ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից։ Այս ուղղությամբ աշխատանքներ են սկսվել քաղաքապետարանի տարբեր օբյեկտների վրա և կշարունակվեն մինչև տարեվերջ»,- ասվում է տարածված տեղեկատվության մեջ։