Բորժոմիի շրջանի երեք գյուղերում կիրականացվեն ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ-Բորժոմիի քաղաքապետարան

Բորժոմիի շրջանի երեք գյուղերում կիրականացվեն ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ-Բորժոմիի քաղաքապետարան

Առաջիկա օրերին Բորժոմիի մունիցիպալիտետի երեք գյուղերում կիրականացվեն ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ։ Տեղեկությունը տարածում է Բորժոմիի  քաղաքապետարանը։

Նրանց տվյալներով՝ ճանապարհների վերականգնում է նախատեսվում հետևյալ գյուղերում՝ Ցեմի, Կորթանեթի (Սուրբ. Գիորգի եկեղեցի տանող ճանապարհը) և Կվիբիսի։

«Ընդհանուր առմամբ երեք գյուղերում էլ ավելի քան 3 կիլոմետր ճանապարհ կվերականգնվի։

Այս տարի Բորժոմիի մունիցիպալիտետում ընդհանուր 7,3 կմ  Ճանապարհահատված կվերականգնվի։ Վերականգնողական աշխատանքները կֆինանսավորվեն տեղական և կենտրոնական բյուջեներից հատկացված միջոցներով։

Նախատեսվող ծրագրերի շրջանակում կկազմակերպվեն ճանապարհային ենթակառուցվածքները և ջրահեռացման համակարգերը, կկառուցվեն միացումներ և մուտքեր դեպի բակ, ըստ անհրաժեշտության կկառուցվեն հենապատեր, որոնք թույլ կտան քաղաքապետարանի բնակիչներին տեղաշարժվել նորացված և հարմարավետ ճանապարհներով»,- նշված է տեղեկատվության մեջ։