Բորժոմիի մունիցիպալիտետի Ճոբիսխևի գյուղում շարունակվում են ակումբի շենքի վերականգնողական աշխատանքները

Բորժոմիի մունիցիպալիտետի Ճոբիսխևի գյուղում շարունակվում են ակումբի շենքի վերականգնողական աշխատանքները

Բորժոմիի մունիցիպալիտետի Չոբիշխևի գյուղի ակումբի շենքի վերականգնողական աշխատանքները ինտենսիվ  ընթանում են։

Այս մասին տեղեկությունը տարածում է Բորժոմիի քաղաքապետարանը։ Նրանց խոսքով՝ ծրագրի շրջանակներում նախատեսվում է շենքի վերականգնում եւ վերակառուցում։

«Մասնավորապես, վերականգնվում են մարզամշակութային շրջանակների համար նախատեսված գործող դահլիճները, վերականգնվում են գրադարանային տարածքները։ Կվերանորոգվեն հանդերձարաններ, ջրահեռացման համակարգ, ցնցուղներ և սանհանգույցներ։ Վերականգնողական աշխատանքները ֆինանսավորվում են տեղական բյուջեից։ Գյուղերում մշակույթի տների և ակումբների վերականգնումը Բորժոմիի քաղաքապետարանի առաջնահերթ ուղղություններից է»,- ասվում է տեղեկատվության մեջ։