Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի առիթով և հրավիրել է Ադրբեջան:
«Հավատում եմ, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն Վրաստանի զարգացմանն ու բարգավաճմանը: Միևնույն ժամանակ, վստահություն եմ հայտնում, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն ադրբեջանա-վրացական միջպետական հարաբերությունների կայուն զարգացմանը, ինչը թելադրված է մեր ժողովուրդների կամքով, որոնք պատմականորեն ապրում են բարեկամության, եղբայրության, բարիդրացիության պայմաններում և կնպաստի Հարավային Կովկասում մեր երկրների դիրքերի հետագա ամրապնդմանը: Մեր քաղաքական երկխոսությունը շարունակելու համար հրավիրում ենք Ձեզ պաշտոնական այց կատարել Ադրբեջան»,- մասնավորապես ասված է Ադրբեջանի նախագահի նամակում: