Ախալցխայում նախատեսվում է կինոակումբի կառուցում

Ախալցխայում նախատեսվում է կինոակումբի կառուցում

Ախալցխայում նախատեսվում է քանդել Ռուսթավելի 124 հասցեում գտնվող կինոթատրոնի շենքը և դրա փոխարեն նորը կառուցել՝ մրցույթն արդեն հայտարարվել է երկու փուլով։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ կինոթատրոնի շինարարությունը կտևի 1 տարուց ավելի։

Մասնավորապես, առաջին փուլում նախատեսվում է 65 հազար լարիով ապամոնտաժել նախկին խորհրդային սահմանապահների համար կառուցված կինոդահլիճը, քանի որ քաղաքապետարանը պնդում է, որ շենքը գտնվում է վթարային վիճակում։

Երկրորդ պետական ​​գնումը վերաբերում է կինոակումբի և մեդիա գրադարանի կառուցմանը, որի համար նախատեսված է մինչև 5 մլն: Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ գումարի 16%-ը ֆինանսավորելու է պետությունը, իսկ 84%-ը՝ տեղի քաղաքապետարանը։