Մոսկվան մտահոգիչ է համարում Հայաստանի ձգտումը դեպի Եվրամիություն, որովհետև այն անհամատեղելի է ԵԱՏՄ-ին այդ երկրի անդամակցության հետ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
Նա հավելել է՝ հայ գործընկերների հետ շփումներում այդ հարցը բարձրաձայնվում է։
«ԵԱՏՄ-ին մասնակցության շնորհիվ Հայաստանը զարգանում է դինամիկ կերպով, տնտեսության աճ է նկատվում Երևանի համար առանցքային բոլոր ոլորտներում։ Եվ դա հսկայական հարստություն է, որը Հայաստանը կարող է կորցնել, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ փորձելով պոկել Հայաստանը Ռուսաստանից և այլ բնական դաշնակիցներից»,- կարծիք է հայտնել ռուս դիվանագետը: