Չինաստանից ներմուծման մաքսատուրքերը կնվազեն, բայց չեն վերացվի. Թրամփ

Չինաստանից ներմուծման մաքսատուրքերը կնվազեն, բայց չեն վերացվի. Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար իր հայտարարած 145% մաքսատուրքերը չափազանց բարձր են և խոստացել է նվազեցնել դրանք ու առևտրային համաձայնության գալ Պեկինի հետ։

«145%-ը շատ բարձր է։ Դրանք զգալիորեն կնվազեն, բայց զրոյի չեն հասնի»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

Ինչպես նշում է The Hill-ը, ԱՄՆ նախագահը նաև լավատես է Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի հասնելու հարցում։ Նա բացատրել է, որ նման լավատեսության պատճառը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ իր «գերազանց հարաբերություններն» են։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էլ այն կարծիքն է հայտնել, որ մաքսատուրքերի պատճառով Չինաստանի հետ լարվածությունը վաղ թե ուշ կլիցքաթափվի:

«Կողմերից ոչ մեկը չի կարծում, որ ստեղծված իրավիճակը երկար կտևի»,- նրա խոսքը մեջբերել է Associated Press-ը։ Միևնույն ժամանակ, Բեսենթը նշել է, որ Պեկինի հետ բանակցությունները հեշտ չեն լինելի և պաշտոնապես դեռ չեն մեկնարկել: