Ուժեղ երկրաշարժ Ստամբուլում

Ուժեղ երկրաշարժ Ստամբուլում


Ստամբուլի մոտակայքում՝ Մարմարա ծովում, կարճ ժամանակահատվածում տեղի է ունեցել երկու երկրաշարժ։ Առաջինը՝ 3.9 մագնիտուդով էր, երկրորդը՝ ավելի հզոր՝ 6.2 մագնիտուդով, ևս երեք հետցնցում՝ 4.9, 4.4, 4.5 մագնիտուտով, հաղորդել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը։

TRT-ի փոխանցմամբ՝ ուժեղ ցնցումները զգացվել են Ստամբուլում և Թուրքիայի արևմտյան մյուս շրջաններում։ Զոհերի կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան՝ չնայած էպիկենտրոնում ցնցումների ուժգնության հիման վրա երկրաշարժը գնահատվում է «ավերիչ»։