Ռուսական դրոնները կրկին հարվածել են ուկրաինական քաղաքներին, կան զոհեր ու վիրավորներ

Ռուսական դրոնները կրկին հարվածել են ուկրաինական քաղաքներին, կան զոհեր ու վիրավորներ


Չորեքշաբթի առավոտյան Մարգանեցում կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է տեղական ձեռնարկությանը պատկանող ավտոբուսին։ Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավարի խոսքով՝ զոհվել է 9 մարդ, վիրավորվել է առնվազն 30-ը, հայտնում է BBC-ն։

Ըստ ԶԼՄ-ների՝ երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը ռուսական բանակը ևս մեկ զանգվածային հարվածներ է հասցրել ուկրաինական քաղաքներին։ Թիրախում են եղել Կիևի, Խարկովի, Պոլտավայի, Օդեսայի և Դնեպրոպետրովսկի մարզերը, կան վիրավորներ և ավերածություններ։

Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ Ռուսաստանը 125 ավիահարված է հասցրել ուկրաինական դիրքերին՝ նետելով 242 կառավարվող ռումբ, արձակելով ավելի քան 6000 արկ և օգտագործելով մոտ 2800 կամիկաձե ԱԹՍ։