Զատկին, ինչպես նաև մայիսի 9-ի կապակցությամբ հրադադար հայտարարելու ռուսական նախաձեռնության նպատակն է ստուգել՝ որքանով է Կիևը պատրաստ հասնել երկարաժամկետ կայուն խաղաղության՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը։
«Մենք Կիևից ակնկալում ենք ոչ թե երկիմաստ, այլ վերջնական հայտարարություններ, իսկ գլխավորը՝ տոնական օրերին հակամարտության ապաէսկալացիային ուղղված գործողություններ»,- նշել է Դմիտրի Պեսկովը:
Նա Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է «նեոնացիզմի» համար:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։