Վրաստանում եղանակը կվատանա։
Ըստ Ազգային շրջակա միջավայրի գործակալության՝ մայիսի 10-ի ուշ կեսօրից մինչև մայիսի 14-ը Վրաստանում սպասվում են ժամանակ առ ժամանակ անձրևներ, որոշ վայրերում ուժեղ, հնարավոր է կայծակ, կարկուտ և ուժեղ քամի։
Նրանց կարծիքով, սպասվող տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վրա արագ հեղեղումների, ինչպես նաև երկրի բլրոտ և լեռնային գոտիներում սողանքների և սելավների առաջացման և ակտիվացման (վտանգավորության մակարդակ՝ միջին):