Հարավային Կովկասում մենք ունենք «3+3» ձևաչափով փոխգործակցության փորձ. այս ձևաչափն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը, մենք կշարունակենք այն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ:
Լավրովի խոսքով՝ Ֆիդանի հետ հանդիպմանը վերահաստատվել է կողմերի մոտեցումը Սիրիայի հարցով սերտ երկխոսության վերաբերյալ։
«Երկուստեք շեշտվել է Սիրիայի Արաբական Հանրապետության պետական ինքնիշխանությունը, քաղաքական միասնությունը, տարածքային ամբողջականությունը հարգելու հանձնառությունը, ընդգծվել է Սիրիայի իշխանություններին աջակցություն ցուցաբերելու կարևորությունը անցումային շրջանում նրանց առջև ծառացած լուրջ մարտահրավերների հաղթահարման գործում»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են համագործակցության ընդլայնմամբ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի խնդիրների այլ ուղղություններով, այդ թվում՝ Լիբիայում: