Ախալքալաքում շարունակվում է գյուղական համայնքների հանրային տարածքների բարեկարգումը
Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության պետ Արթուր Դավթյանը տեղում ծանոթացել են Կոթելիա գյուղում իրականացվող հրապարակի կառուցման և բարեկարգման աշխատանքների ընթացքին։ Իրականացվող ենթակառուցվածքային նախագիծը նախատեսում է ժամանակակից հանրային տարածքի ստեղծում, որը կծառայի բնակիչների հանգստի, ժամանցի և համայնքային միջոցառումների կազմակերպման համար։ Ծրագրի շրջանակում կառուցվում է բաց տաղավար, կազմակերպվում…
