Արմեն Ղազարյանը բուլղարացի գործընկերների հետ քննարկել է թմրամիջոցների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության կանխարգելմանն առնչվող հարցեր
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության գլխավոր տնօրինության տնօրեն, բարձր հանձնակատար Անտոն Զլատանովին։ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ կարևորելով մասնավորապես ներքին գործերի ոլորտում երկկողմ համագործակցությունը։ ՆԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի՝ Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման գործընթացին և ընդգծել…
