Ասպինձայում շարունակվում են կանաչապատման աշխատանքներն ու ենթակառուցվածքների բարեկարգումը

Ասպինձայում շարունակվում են կանաչապատման աշխատանքներն ու ենթակառուցվածքների բարեկարգումը

Ասպինձայի մունիցիպալիտետում շարունակվում են կանաչապատման և առկա ենթակառուցվածքների բարեկարգման աշխատանքները՝ առողջ, էկոլոգիապես մաքուր և հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Ընթացիկ ծրագրի շրջանակներում Ասպինձա ավանի յոթ վայրերում, այդ թվում՝ այգիներում և առկա հրապարակներում, իրականացվում են կանաչ տարածքների բարեկարգման և վերականգնման աշխատանքներ։ Շրջակա միջավայրի պահպանությունը, կանաչ տարածքների զարգացումը և բնակիչների համար հարմարավետ միջավայրի ստեղծումը տեղական ինքնակառավարման առաջնահերթություններից են։…

Read More
Ախալցխայի քաղաքապետը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կոնգրեսի 51-րդ նստաշրջանին

Ախալցխայի քաղաքապետը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կոնգրեսի 51-րդ նստաշրջանին

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին մասնակցել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 51-րդ նստաշրջանին, որն անցկացվել է հոկտեմբերի 27-29-ը Ստրասբուրգում։ Նստաշրջանի ընթացքում քննարկվել են տեղական և տարածաշրջանային իշխանությունների գործունեությանը վերաբերող հարցեր։ Մասնակիցները հաստատել են մի շարք կարևոր բանաձևեր և առաջարկություններ։ Անդրադարձ է կատարվել նաև ճգնաժամային իրավիճակներում տեղական դիմադրողականության ֆինանսավորմանը, գյուղական բնակավայրերից արտագաղթին և սահմանային…

Read More
Ախալցխայում կանցկացվեն անվճար բազմապրոֆիլ բժշկական հետազոտություններ

Ախալցխայում կանցկացվեն անվճար բազմապրոֆիլ բժշկական հետազոտություններ

Վրաստանի խորհրդարանի, Ախալցխայի քաղաքապետարանի և Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի աշխատակազմի աջակցությամբ՝ նոյեմբերի 6-ին, ժամը 11:00-ից, Ախալցխայի «Իմեդի» կլինիկայում կանցկացվեն անվճար բազմապրոֆիլ բժշկական հետազոտություններ։ Բժշկական արշավի շրջանակներում բնակիչները հնարավորություն կունենան անցնելու ախտորոշիչ և գործիքային հետազոտություններ, ինչպես նաև ստանալու տարբեր մասնագիտությունների բժիշկների անվճար խորհրդատվություն։ Քաղաքացիներին կսպասարկեն հետևյալ մասնագետները՝ թերապևտ, սրտաբան, նյարդաբան, էնդոկրինոլոգ, ուրոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, ակնաբույժ, անգիոլոգ, ընդհանուր վիրաբույժ, գինեկոլոգ,…

Read More
Ախալցխա-Փարեխա ճանապարհահատվածում երիտասարդ տղամարդու մարմին է հայտնաբերվել

Ախալցխա-Փարեխա ճանապարհահատվածում երիտասարդ տղամարդու մարմին է հայտնաբերվել

Հոկտեմբերի 29-ին Ախալցխա-Փարեխա ճանապարհահատվածում՝ նախկին պահածոների գործարանի մոտ, երիտասարդ տղամարդու մարմին է հայտնաբերվել։ Մահվան հանգամանքներն ու պատճառը դեռևս հայտնի չեն։ Մարմինը տեղափոխված է դիահերձարան։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, որը վերաբերում է ինքնասպանությանը։

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Զակվի գյուղում իրականացվում են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ

Ախալքալաքի մունիցիպալիտետի Զակվի գյուղում իրականացվում են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները ծանոթացել են Զակվի գյուղում ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ընթացքին։ Նախագիծը նախատեսում է գյուղի մուտքի ճանապարհի և ներքին ճանապարհների ամբողջական վերականգնում ու ասֆալտապատում։ Շուրջ 2,7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը կապահովի Զակվի և Բուղաշեն գյուղերի միջև առկա ճանապարհային կապը՝ բարելավելով բնակիչների…

Read More
Ախալքալաքում քննարկվել են ազգային փոքրամասնությունների համար կրթական և հանրային ծառայությունների մատչելիության հարցերը

Ախալքալաքում քննարկվել են ազգային փոքրամասնությունների համար կրթական և հանրային ծառայությունների մատչելիության հարցերը

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վարչական ծառայության ղեկավար Վաչագան Ծորմուտյանը, կրթության, մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Օլգա Մելիքիձեն և մանկապարտեզների միության ղեկավար Անաիդա Ասատուրյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ միասին, հանդիպել են Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում Վրաստանի ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչ Անդրանիկ Բաղդասարյանի հետ։ Տեղեկատվական հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված տարածքներում նախադպրոցական կրթության և դպրոցին նախապատրաստման ծրագրերի…

Read More

ՇՄ նախարարը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Ռուսլան Էդելգերիևի հետ։ «Քննարկել ենք COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը՝ անդրադառնալով քննարկումների ընթացքին և համաձայնության հասնելու հնարավորություններին։ Կարևորել եմ կառուցողական երկխոսությունն ու համատեղ ջանքերը՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու համար։ Ընդգծել եմ Հայաստանի նախագահության պատրաստակամությունը՝ նպաստելու կողմերի միջև փոխըմբռնման…

Read More

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարի հետ։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության աշխատակազմը։ Նրանց խոսքով՝ կառավարության ղեկավարը շնորհավորել է Քորթնի Օստրիանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։ «Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները։ Վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է, որ Վրաստանը պատրաստ է վերականգնել ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ մաքուր…

Read More

Նիկոլ Փաշինյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տոնե Կայզերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Սլովենիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը և Տոնե Կայզերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ այդ առումով շեշտելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: Անդրադարձ…

Read More

ԱԺ-ում Մանի Հուսայնիի գլխավորած պատվիրակության հետ քնարկվել են ՀՀ-ում շրջակա միջավայրի պահպանմանն առնչվող խնդիրները

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Մխիթարյանը, նախագահի տեղակալ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Խաչատրյանը, Սարիկ Մինասյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Հայկ Սուքիասյանն ու Ահարոն Սահակյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել են Նորվեգիայի խորհրդարանի էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանի Հուսայնիի գլխավորած պատվիրակության հետ։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։…

Read More

Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանից հայտնում են, որ Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Սլովենիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի և Հայաստանում Սլովենիայի դեսպան Մատեյա Պրևոլշեկի ուղեկցությամբ։ Պատվիրակությանը դիմավորել և ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա…

Read More

Օլեշկի քաղաքում հոկտեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարը պահպանվում է

Խերսոնի մարզի՝ ռուսական վերահսկողության տակ անցած Օլեշկի քաղաքում հոկտեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարը պահպանվում է: Այն պետք է տևի մինչև նոյեմբերի 1-ը: Ռուսաստանը և Կիևը հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր դեռ չեն արձանագրել: Ընդհանուր առմամբ Խերսոնի ուղղությամբ ռազմական գործողությունները դադարեցվել են: ԱՄՆ առաջին տիկինը, որի ներգրավվածությամբ ձեռք է բերվել հրադադարը, հայտնել է, որ Ռուսաստանն ու…

Read More

Տեղի ունեցած բռնության ամբողջ պատասխանատվությունը դնում եմ ընդդիմության վրա. Փաշինյանը՝ ԱԺ միջադեպի մասին

Դատապարտում եմ բռնությունը, բայց աջակցում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ այսօր ձեռնարկած միջոցառումներին։ Եթե որևէ մեկն ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ պետք է լկտիանա։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կարծիք ունի այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ «Այն ժամանակ, երբ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամն ամբիոնից իրեն լկտի…

Read More

Պարո՛ն Նարեկ Կարապետյան, սա ձեր անմիջական պատասխանատվությունն է. Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԺ դահլիճում միջադեպի մասին

ԱԺ նիստի ընթացքում այսօր տեղի ունեցած միջադեպից հետո նիստը շարունակվում է։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին։ «Հարգելի՛ գործընկերներ, երբ ես երկու-երեք ամիս առաջ այս դահլիճում առաջարկեցի պահել բարեկրթության կանոնները, առաջին հերթին դա անում էի մեր հանրության համար, որովհետև կարծում եմ՝ մեր հանրությունն անբարեկրթության համար չէ, որ մեզ ընտրել է, երկրորդ՝ ես…

Read More

Թեժ վիճաբանություն, քաշքշոց ու ծեծկռտուք ԱԺ նիստերի դահլիճում

Մեկնարկել է ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը։ Քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը։ Ելույթով հանդես եկավ ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը, որը, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների՝ կոռուպցիայի մասին մեղադրանքներին, հայտարարեց՝ ով խոսի կոռուպցիայից, թող խոսի տանձից, խնձորից, լոլիկից ու վարունգից, քանի որ կոռուպցիան նրանց հետ է փոխկապակցված։ Ինչ վերաբերում է հնչող մեղադրանքներին,…

Read More

Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ

Կառավարության՝ հոկտեմբերի 29-ի նիստին չզեկուցվող հարցերի օրակարգում ընդգրկված է Լիլիթ Ստեփանյանին ՀՀ Կոտայքի մարզպետ նշանակելու մասին որոշման նախագիծը: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ հոկտեմբերի 20-ի նիստում Կոտայքի մարզպետի պաշտոնում առաջադրվել էր Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը։ Օրերս Լիլիթ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ վայր է դնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը:

Read More

Էրդողանը Թրամփին հայտնել է թուրք-ամերիկյան համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին

Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր: Էրդողանը հայտարարել է բոլոր ոլորտներում թուրք-ամերիկյան համագործակցության ամրապնդումը շարունակելու մտադրության մասին: Նա նաև հայտնել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Հորմուզի նեղուցում և Եմենում Մեքքայի պաշտպանական դաշինքի շրջանակներում իրավիճակի զարգացմանը և հանդես է գալիս խնդիրների դիվանագիտական կարգավորման օգտին: Թուրքիայի…

Read More
Ադիգենիի մունիցիպալիտետում ավարտվել են բնակչության հետ հանդիպումները

Ադիգենիի մունիցիպալիտետում ավարտվել են բնակչության հետ հանդիպումները

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, առաջին տեղակալ Արսեն Բալախաշվիլիի, սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Զազա Մղեբրիշվիլիի, ինչպես նաև քաղաքապետարանի և սակրեբուլոյի ներկայացուցիչների հետ միասին, եզրափակիչ հանդիպումներն է անցկացրել Բոլաջուրի, Քվեմո Էնթելի, Արալ և Ուդե գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են գյուղերի հիմնական կարիքներն ու առկա խնդիրները։ Բնակիչների կողմից բարձրացված հարցերի շարքում առաջնահերթ է համարվել ճանապարհային…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղի թիվ 1 հանրային դպրոցի ուսուցչուհի Իամզե Մսխվիլիձեն արժանացել է Ազգային ուսուցչի մրցանակին

Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղի թիվ 1 հանրային դպրոցի ուսուցչուհի Իամզե Մսխվիլիձեն արժանացել է Ազգային ուսուցչի մրցանակին

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը շնորհավորել է Դիլիսկա գյուղի թիվ 1 հանրային դպրոցի ուսուցչուհի Իամզե Մսխվիլիձեին՝ Ազգային ուսուցչի մրցանակին արժանանալու կապակցությամբ։ Այս նշանակալի ձեռքբերումը նրա մասնագիտական կարողությունների, նվիրվածության և անխոնջ աշխատանքի գնահատականն է, ինչպես նաև կարևոր իրադարձություն՝ մունիցիպալիտետի կրթական կյանքի համար։ Մրցանակը ևս մեկ անգամ ընդգծում է տեղի ուսուցիչների պրոֆեսիոնալիզմը, բարձր պատասխանատվությունն ու կրթության զարգացման գործում ունեցած…

Read More

Ավանեսյանն ու Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցությունը

Ուրախ էի հանդիպելու COP17-ի շրջանակում այս օրերին Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Սոցիալական իրավունքների, առողջապահության և բնապահպանության տնօրինության տնօրեն Ռաֆայել Բենիտեզին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Քննարկեցինք վերանայված Եվրոպական սոցիալական խարթիայի 11-րդ հոդվածի վավերացման գործընթացի շուրջ տարված աշխատանքները. այն կնպաստի մեր երկրում…

Read More
Ախալցխայի մանկապարտեզների 28 աշխատակից ավարտել է մասնագիտական զարգացման դասընթացը

Ախալցխայի մանկապարտեզների 28 աշխատակից ավարտել է մասնագիտական զարգացման դասընթացը

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Իոսեբ Ալիբեգաշվիլին, Ախալցխայի սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին և սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն հանդիպել են մանկապարտեզների մանկավարժների հետ։ Հանդիպման ընթացքում պաշտոնյաները շնորհավորել են մասնակիցներին մասնագիտական զարգացման դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և հանձնել վկայականներ։ Այս տարի ընտրված 28 աշխատակիցներ, այդ թվում՝ մանկավարժներ և մանկապարտեզների ղեկավարներ, ավարտել են նախադպրոցական կրթության…

Read More

Վրաստանում կարող են սահմանվել ջրի և բնական գազի սպառման տարբերակված սակագներ

Վրաստանի խորհրդարանն արագացված ընթացակարգով ընդունել է «Էներգետիկայի և ջրամատակարարման մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը։ Ընդունված փոփոխությունների համաձայն՝ Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովը լիազորված կլինի սահմանել ջրամատակարարման և բնական գազի տնային սպառման տարբերակված սակագներ՝ կախված սպառողների օգտագործած ծավալներից։ Օրենքի համաձայն՝ հանձնաժողովը մինչև 2036 թվականի հունվարի 1-ը կարող է սահմանել ջրամատակարարման տարբեր ծառայությունների տարբերակված գներ, իսկ…

Read More

ԱՄՆ-ն զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին Իրանի դեմ նոր պատերազմի հնարավորության մասին. WSJ

ԱՄՆ իշխանությունները զգուշացրել են Պարսից ծոցի երկրներին Իրանի դեմ կարճատև և ինտենսիվ պատերազմի մասին՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ The Wall Street Journal (WSJ)-ը՝ իրավիճակին ծանոթ պաշտոնյաներին հղում անելով, գրում է, որ Միացյալ Նահանգները դիվանագիտական ​​ու ռազմական ուղիներով տարածաշրջանի երկրներին կոչ է արել պատրաստ լինել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ինտենսիվ ռազմական գործողությունների նոր փուլին։ Աղբյուրների խոսքով ՝…

Read More

Սերբիայում Իսրայելի դեսպանատան մոտ անչափահասը հարձակվել է ժանդարմերիայի վրա

Չորեքշաբթի երեկոյան Բելգրադում անչափահասը հարձակվել է Իսրայելի դեսպանատունը պահպանող ժանդարմերիայի սպայի վրա: «Նա հարձակվել է երկու դանակով՝ գոռալով՝ «Ալլահ աքբար»: Ինքնապաշտպանության նպատակով սպան սպանել է հարձակվողին, բայց դեմքին դանակի հարվածներ է ստացել», — ասել է Սերբիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։ Իշխանությունները կատարվածը որակել են որպես ահաբեկչական հարձակում: Դաչիչը նշել է, որ հարձակվողը…

Read More

Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է խնդիրների լուծման արդյունավետության բարձրացումը

Հոկտեմբերի 28-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների, դրանց արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր»,- նշել է նա։ Տեսանյութը՝ այստեղ:

Read More

Իսպանիայում ուղևորատար գնացքների բախման պատճառով կան զոհեր

Երկու արագընթաց ուղևորատար գնացք բախվել են Իսպանիայի Տոլեդո նահանգում, ABC-ն հայտնում է 46 զոհի մասին։ Գնացքները բախվել են Մադրիդից Սևիլիա նույն ուղղությամբ երթևեկելիս։ Դրանցից մեկը բախվել է առջևի կանգնած գնացքի հետևի մասին՝ երկու վագոն դուրս բերելով գծերից։ Վթարի պատճառը դեռևս անհայտ է։ Վթարի ենթարկված գնացքները շահագործում էին պետական ​​RENFE (397 ուղևոր տեղափոխող) և մասնավոր IRYO…

Read More

Որքան արագ աշխատենք, այդքան արագ կունենանք դրական արդյունք. Միրզոյանը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասին

Վիզաների ազատականացման մասով մինչ այժմ նման գործընթացի համար նույնիսկ բավականին արագ պրոցես ենք ունեցել, ստացել ենք ԵՄ-ի և անդամ պետությունների աջակցությունը։ Հիմա ավելի շատ մեր անելիքները կան։ Այդ մասին ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ պատասխանելով վիզաների ազատականացման գործընթացի ժամկետների մասին…

Read More

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով լեռների և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանությանն ազգային ծրագրերում, կլիմայական ռազմավարություններում և պետական բյուջեներում առաջնահերթություն տալուն։ Որպես լեռների և ջրային էկոհամակարգերի փոխկապակցվածության կարևոր օրինակ՝ COP17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն…

Read More

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։ Փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև ձևավորված համագործակցությունը՝ կարևորելով Հայաստանում իրականացվող ծրագրերը,…

Read More