Եվրոպական մի շարք երկրներում շարունակվում են բողոքի ցույցերը
Իտալիայի տարբեր քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ, հիմնականում՝ ուսանողներ և աշխատողներ, ցույցերի են դուրս եկել՝ բողոքելով կենսապահովման ծախսերի բարձրացման և ռազմական ծախսերի ավելացման դեմ, ինչպես նաև պահանջելով աշխատավարձի բարձրացում և հանրային ծառայությունների որակի բարելավում: Ցույցերը հիմնականում խաղաղ են անցել, սակայն Հռոմում և Թուրինում ակցիայի մասնակիցներին հետ մղելու համար իրավապահները գործի են դրել ջրցան մեքենաներ: Մոտ 15…
