Աշխատանքներ են տարվում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. Պեսկով
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Ակնկալվում է, որ բանակցությունները տեղի կունենան Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, որն անցկացվելու է Չինաստանում՝ նոյեմբերի 18–19-ը։ «Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանն ունեն ընդհանուր ընկալում, որ երեք երկրների ղեկավարների հանդիպումը նպատակահարմար և չափազանց օգտակար կլինի»,–…
