Արցախի երկու հիմնադրամները որոշել են ժամանակավորապես դադարեցնել պարտավորությունների գծով տոկոսների և տույժերի հաշվեգրումը

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակման պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի մեղմման անհրաժեշտությունից ելնելով՝ Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի խորհուրդները որոշում են կայացրել հիմնադրամների նկատմամբ ունեցած պարտավորությունների գծով տոկոսների և տույժերի հաշվեգրումը ժամանակավորապես դադարեցնել 2023 թ․ փետրվարի 1-ից։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:   Որոշումները չեն տարածվում…

Read More

Սուրբ Երկրի քրիստոնյա առաջնորդները դատապարտել են հարձակումները Երուսաղեմի քրիստոնեական թաղամասում

Հինգշաբթի Երուսաղեմի քրիստոնեական թաղամասում գտնվող հայկական ռեստորանի վրա իսրայելցի վերաբնակների հարձակումից հետո Սուրբ Երկրի քրիստոնյա առաջնորդները դատապարտել են բռնությունը, կոչ են արել ուժեղացնել փոքրամասնության խմբերի պաշտպանությունը և զգուշացրել են «արմատական ուժերի ագրեսիայի» մասին, որի նպատակը քաղաքի հրեականացումն է, գրում է cruxnow.com-ը: Հինգշաբթի երեկոյան մի խումբ վերաբնակներ հարձակվել էին Երուսաղեմի քրիստոնեական թաղամասի Նոր Դարպասի մոտ գտնվող…

Read More

Եվրամիության խորհուրդը հրապարակել է 2023-2024 թվականներին Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության առաջնահերթությունները. Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի քաղաքացիների ապագան Եվրամիությունում է

Եվրամիության խորհուրդը հրապարակել է 2023-2024 թվականներին Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության Եվրամիության առաջնահերթությունները։ «Եվրամիության անդամակցության հեռանկարը Եվրոպայում կայունության կարևոր գործոն է, որը Եվրոպայի խորհուրդը շարունակում է ամրապնդել։ 2022 թվականի հունիսի 23-ին Եվրոպական խորհուրդը ճանաչեց Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի եվրոպական հեռանկարը։ Այս երկրների և նրանց քաղաքացիների ապագան Եվրամիությունում է: Սա նոր խթան է հաղորդում մարդու իրավունքների, ժողովրդավարության…

Read More

Իրանը կանչել է Թեհրանում Ուկրաինայի դիվանագետին՝ անօդաչու սարքի հարձակման վերաբերյալ Կիևի մեկնաբանությունների պատճառով

Իրանը երկուշաբթի կանչել է Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին Սպահան նահանգում գտնվող ռազմական գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի վերաբերյալ Կիևի մեկնաբանությունների պատճառով, գրում է UNIAN-ը: Ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակի հայտարարությանը: «Պայթուցիկ գիշեր Իրանում… Ուկրաինան զգուշացրել էր»,- գրել է Պոդոլյակը՝ մեկնաբանելով Սպահանի գործարանի վրա հարձակումը, որտեղ…

Read More

Փեշավարում մզկիթի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3 տասնյակի

Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունից, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 28 մարդ, վիրավորների թիվը հասել է 150-ի: Այս մասին հայտնում է Reuters-ը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ հարձակումն իրականացրել է ինքնասպան ահաբեկիչը։ Տեղի ոստիկանության խոսնակը Reuters-ին ասել է, որ ահաբեկչությունը կատարվել է կեսօրյա աղոթքի ժամանակ, և մզկիթում մոտ 260 մարդ է եղել: Նրա խոսքով՝ շենքի…

Read More

Մեկնարկել է Ավստրիայի դաշնային կանցլերի պաշտոնական այցը Վրաստան |

Մեկնարկել է Ավստրիայի դաշնային կանցլեր Կարլ Նեհամերի պաշտոնական այցը Վրաստան։ Սա նրա առաջին այցն է Վրաստան։ Քիչ առաջ կառավարության աշխատակազմում տեղի է ունեցել Ավստրիայի դաշնային կանցլերի դիմավորման պաշտոնական արարողությունը, հնչել են երկու երկրների պետական ​​օրհներգերը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դեմ առ դեմ հանդիպում կունենա Ավստրիայի դաշնային կանցլեր Կառլ Նեհամերի հետ, որից հետո լրատվամիջոցների համար հանդես…

Read More

Եթե ՄԱԿ-ի Արդարադատության դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն. Եղիշե Կիրակոսյան

Այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ընթացել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները: «Եթե ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն»,- Հաագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումների ժամանակ հայտարարել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Հաագայի դատարան ներկայացված հայցով Հայաստանը…

Read More

Դոնալդ Թրամփը նախընտրական արշավ է սկսել. CNBC

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է իր նախագահական քարոզարշավը՝ այցելելով Նյու Հեմփշիր և Հարավային Կարոլինա նահանգներ։ Այս մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը։ Լրատվականի տվյալներով՝ քարոզարշավի միջոցառումները տարբերվում էին Թրամփի սովորական «աղմկոտ հանրահավաքներից՝ հազարավոր համախոհների առջև»։ Կոլումբիայում (Հարավային Կարոլինա), օրինակ, նախկին նախագահը հանդիպել է ընդամենը 200 ամերիկացու հետ։ Թրամփի օգնականներն այդ հանդիպումները համարել են որպես…

Read More

Շրջափակված Արցախում արդեն 183 երեխա է ծնվել

Արցախի շրջափակման 50-րդ օրը, կառավարության տեղեկագրում հրապարակվել են վիճակագրական թարմացված տվյալներ. 8 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Արդեն 183 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 530 քաղաքացի…

Read More

ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ամերիկացիներին Ստամբուլում հնարավոր ահաբեկչությունների մասին

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ամերիկացիներին Ստամբուլի կենտրոնում ահաբեկչությունների հնարավորության մասին՝ Եվրոպայում Ղուրանի այրման հետ կապված միջադեպերի ֆոնին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական ​​գերատեսչության հաղորդագրությանը։ «ԱՄՆ կառավարությունը զգուշացնում է իր քաղաքացիներին հնարավոր պատասխան ահաբեկչական հարձակումների մասին՝ Ստամբուլում եկեղեցիների, սինագոգների և դիվանագիտական ​​առաքելությունների կամ այլ վայրերի վրա, որտեղ արևմտյան երկրների քաղաքացիները շատ են…

Read More
ԿԽՄԿ միջնորդությամբ այսօր 19 մարդ է Արցախից տեղափոխվել Հայաստան
		30.01.2023 . Արցախ

ԿԽՄԿ միջնորդությամբ այսօր 19 մարդ է Արցախից տեղափոխվել Հայաստան 30.01.2023 . Արցախ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից եկել Հայաստան՝ ընտանիքներին վերամիավորվելու համար։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Read More

Եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածել պատժամիջոցային բեռների տեղաշարժի վերահսկողության վերաբերյալ

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունն արձագանքում է պատժամիջոցային բեռների տեղաշարժի վերահսկման վերաբերյալ լրատվամիջոցներից մեկին։ Ըստ Եկամուտների ծառայության՝ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների խիստ հսկողության շրջանակներում մաքսային վարչությունը լրացուցիչ ստեղծել է մաքսային ռիսկերի կառավարման նոր պրոֆիլներ բոլոր այն ապրանքատեսակների համար, որոնք ներառված են պատժամիջոցների ցանկում։ Բացի այդ, ըստ գերատեսչության պարզաբանման, ստուգման արդյունքում միջազգային պատժամիջոցները չեն տարածվում սյուժի…

Read More

Արցախից 6 հիվանդ Կարմիր խաչի կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի ԲԿ-ներ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդներ՝ «Հանգուցավոր էրիթեմա, պսևդոմոնասային վարակ, միջփորոքային միջնապատի դեֆեկտ», «Միզաքարային հիվանդություն, ձախակողմյան հիդրոնեֆրոզ»,«Միզաքարային հիվանդություն, վիճակ ձախ միզածորանի ստենտավորումից և լիթոտրիպսիայից հետո, ձախ միզածորանի բազմաթիվ քարեր, քրոնիկական պիելոնեֆրիտ, աջ երիկամի քար», «Թոքերի սարկոիդոզ», «Առաջնային…

Read More
Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը վերականգնվել է
		29.01.2023 . Արցախ

Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը վերականգնվել է 29.01.2023 . Արցախ

Այսօր առավոտյան, ժամը 10.00-ից վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ խափանվել էր ադրբեջանական կողմի միջամտությամբ: Այդ մասին հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից։   Շրջաններում արդեն վերսկսվել է գազամատակարարումը, որից հետո այն կվերականգնվի նաև Ստեփանակերտ քաղաքում:    

Read More

Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

Իրանի Իսլամական Հանրապետության Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախում: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Ինչպես հայտնել էինք, սույն թվականի հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.33⁰ և արևելյան…

Read More

Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը. ԱՄՆ սենատոր

Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը՝ հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի անդամ Դայան Ֆայնշթայնը: «Ադրբեջանը պատասխանատվություն է կրում այդ հուսահատ տարածաշրջանի բնակչությանը մատակարարումների ապահովման համար, և չափազանց կարևոր է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհապաղ բացի Լաչինի միջանցքը, որպեսզի խուսափի հումանիտար իրավիճակի վատթարացումից։ Ոչ մի արդարացում չկա պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ…

Read More

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝ առաջիկայում կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի գազամատակարարումը:   Բնակչությանը հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները՝ նշված է հաղորդագրությունում:  

Read More

Չեխիայում ավարտվել է նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը. հայտնի են նախնական արդյունքները

Չեխիայում ավարտվել է նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը: Ըստ նախնական արդյունքների՝ մասնակցությունը կազմել է գրեթե 70 տոկոս: Ընտրությունների երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար պայքարի են դուրս եկել պաշտոնաթող գեներալ, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին նախագահ Պետեր Պավելը և Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը: Քվեաթերթիկների 90 տոկոսի ուսումնասիրությունից հետո, նախնական տվյալով, Պավելը հաղթել է ձայների 57 տոկոսով,…

Read More

Գեղասահքի վրացական առաջին ոսկե մեդալը՝ Անաստասիա Գուբանովան Եվրոպայի չեմպիոն է |

Ֆինլանդիայի Էսպու քաղաքում ընթանում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը։ Կարճ ծրագրում գերազանց մրցելույթից և առաջին տեղը գրավելուց հետո այսօր Վրաստանի անունից ազատ ծրագրով մրցեց Անաստասիա Գուբանովան՝ 130.10, և ընդհանուր առմամբ վաստակեց 199,91 միավոր և դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Այսօր ավելի ուշ սառույցին ելույթ կունենան նաև պարային զույգերը՝ Գիորգի Ռևիան և Մարիա Կազակովան, որոնք առաջին ելույթից հետո 8-րդ…

Read More

Իսրայելի ոստիկանությունը հայտնել է Արևելյան Երուսաղեմում երկրորդ ահաբեկչության մասին

Արևելյան Երուսաղեմում շաբաթ առավոտյան կրակոցներ են հնչել: The Jerusalem Post թերթի տեղեկություններով՝ հրաձգությունը տեղի է ունեցել հին քաղաքից ոչ հեռու գտնվող Դավթի քաղաքի հնագիտական պարկի մուտքի մոտ: Տուժել է երկու տղամարդ, որոնք անմիջապես հոսպիտալացվել են: Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Իսրայելի ոստիկանությունը միջադեպը ևս որակել է որպես ահաբեկչություն: «Նախնական զեկույցը Երուսաղեմում ահաբեկչական հարձակման կասկած…

Read More
Միյատովիչը վերահաստատել է միջազգային առաքելությունների ազատ և անարգել մուտքը Արցախ ապահովման կարևորությունը
		28.01.2023 . Արցախ

Միյատովիչը վերահաստատել է միջազգային առաքելությունների ազատ և անարգել մուտքը Արցախ ապահովման կարևորությունը 28.01.2023 . Արցախ

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը վերահաստատել է Լաչինի միջանցքով տեղաշարժը անհապաղ վերականգնելու անհրաժեշտությունը: «Ներկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս մարդասիրական օգնության և մարդու իրավունքների միջազգային առաքելությունների ազատ և անարգել հասանելիության ապահովման կարևորությունը բոլոր շրջաններում և մարդկանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում բնակվողների համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Միյատովիչը: Նա հավելել է….

Read More

Հունաստանի խորհրդարանը մերժել է Միցոտակիսի գլխավորած կառավարությանը հայտնած անվստահության քվեն

Հունաստանի խորհրդարանը մերժել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորած կառավարությանն անվստահության քվեն՝ քաղաքական գործիչների, նախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների, զինված ուժերի ղեկավարության գաղտնալսման հետ կապված սկանդալի պատճառով: Կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությանը 300 պատգամավորից մասնակցել է 299-ը: Անվստահություն հայտնելուն կողմ է քվեարկել 143 պատգամավոր, սակայն որոշման ընդունման համար անհրաժեշտ էր 151 ձայն։ Դեմ են քվեարկել իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության…

Read More

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացման համար. Դոնֆրիդ

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացման համար: «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը։ Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ մարդասիրական իրավիճակի հետ մեկտեղ, այդ պատճառով է, որ Վաշինգտոնն ակտիվորեն ջանքեր է գործադրում՝ միջանցքի վերաբացման ուղղությամբ: Դոնֆրիդն ընդգծել է, որ…

Read More

47 օր ընտանիքներից կտրված արցախցի երեխաները տուն են վերադարձել

Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 48-րդ օրվա տեղեկագիրը (27.01.2023 թ. դրությամբ):   Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով շուրջ 47 օր ընտանիքից բաժանված և առանց ծնողական խնամքի մնացած երեխաները երեկ Հայաստանից տեղափոխվել են Արցախ։ Ադրբեջանական կողմի ահաբեկչական գործողությունների պատճառով դեռևս չլուծված է մնում հարյուրավոր իրարից բաժանված ընտանիքների հարցը:   Օրվա վիճակագրական թարմացումներ   9 երեխա գտնվում…

Read More

Բայդենը Նեթանյահուին օգնություն է առաջարկել Երուսաղեմի սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում առաջարկել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Արևելյան Երուսաղեմի սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Այս մասին ասված է Սպիտակ տան գրավոր հայտարարության մեջ։ «Նախագահը հստակ նշել է, որ դա հարձակում է քաղաքակիրթ աշխարհի վրա։ Նա առաջարկել է առաջիկա օրերին Իսրայելի կառավարությանն ու ժողովրդին աջակցության բոլոր անհրաժեշտ…

Read More

Հնդկաստանում ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ է կործանվել

Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում երկրի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ է կործանվել։ NDTV հեռուստաալիքի տեղեկություններով՝ Су-30 և Mirage 2000 կործանիչներն ընկել են վարժական թռիչքների ժամանակ։ Երկու կործանիչն էլ թռել են Գվալիորի ռազմաօդային բազայից։ Նշվում է, որ երկու օդաչուները փրկվել են, երրորդի ճակատագիրն առայժմ հայտնի չէ:

Read More

Վրաստանում գործարկվել է Հայաստանի հետ սահմանի մասին համաձայնագիրը

Վրաստանում ուժի մեջ է մտել «Հայաստանի հետ սահմանի պարզեցված հատման մասին» համաձայնագիրը։ Որոշումը հրապարակվել է Վրաստանի պաշտոնական տեղեկագրում: Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կարող են հատել առանց անձնագրի՝ միայն նույնականացման քարտով: Հայաստանի և Վրաստանի միջև առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագիրը ստորագրվել է հունվարի 12-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Հայաստան այցի ընթացքում:

Read More
Արցախի գազալցակայանները ժամը 10։30-ից մինչև 17:00-ն կվերսկսեն աշխատանքը
		28.01.2023 . Արցախ

Արցախի գազալցակայանները ժամը 10։30-ից մինչև 17:00-ն կվերսկսեն աշխատանքը 28.01.2023 . Արցախ

Արցախի Հանրապետության շրջանների գազալցակայաններն այսօր ժամը 10։30-ից կվերսկսեն իրենց աշխատանքը մինչև 17։00-ն, որից հետո կդադարեցվեն աշխատանքները՝ պայմանավորված բնական գազի մասնակի մատակարարմամբ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Read More

Անկարայում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները նախազգուշացրել են երկրում ահաբեկչության վտանգի մասին

Թուրքիայում Գերմանիայի դեսպանությունը երկրում գտնվող իր քաղաքացիներին նախազգուշացրել է հնարավոր ահաբեկչությունների մասին Եվրոպայում Ղուրանի պղծման մի շարք ակցիաներից հետո: Ավելի վաղ նման նախազգուշացմամբ էին հանդես եկել Թուրքիայում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունները: «Հատուկ ծառայությունների ներկայացուցիչների գնահատականներով՝ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան առաջ Ղուրանի այրման միջադեպից հետո աճում է ահաբեկչական գործողությունների սպառնալիքը Թուրքիայում»,- ասված է Գերմանիայի դեսպանության հաղորդագրության…

Read More

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ հերթական կեղծ փաստաթուղթն են տարածում. Արցախի ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ «Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել…

Read More