Չինաստանում ջրհեղեղի հետևանքով 10 մարդ է զոհվել
Չինաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 10 մարդ: Եվս երկուսը համարվում են անհայտ կորած: Այս մասին հայտնում է Սինհուա լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին: Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 16-ին Ներքին Մոնղոլիայի խոտհարքներով հոսող գետը ափերից դուրս է եկել: Տարածքում ճամբար դրած 13 զբոսաշրջիկներից մեկին հաջողվել է փրկել: Երկու անհայտ կորածների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: …
