Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղում կկառուցվի տարածաշրջանային կենդանիների ժամանակակից ապաստարան
Սննդի ազգային գործակալությունը հայտարարել է մրցույթ՝ Ախալցխայի մունիցիպալիտետի Սուխլիս գյուղում տարածաշրջանային կենդանիների ապաստարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման համար։ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ շների գերբնակեցման կառավարման ծրագրի շրջանակում Սուխլիս գյուղում կկառուցվի ժամանակակից չափանիշներին համապատասխանող բազմաֆունկցիոնալ համալիր, որը կսպասարկի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի բոլոր վեց մունիցիպալիտետներին։ Նախագիծը նախատեսում է տարբեր նշանակության շենքերի կառուցում, ձմեռային և ամառային ընդհանուր կացարանների ստեղծում, կարանտինային…
