ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների աշխատաժողովի շրջանակներում կայացել է քննարկում՝ բազմակողմ համագործակցության հարցերի շուրջ
Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների աշխատաժողովի շրջանակներում կայացել է քննարկում բազմակողմ համագործակցության հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Անդրադարձ է կատարվել երկկողմ ձևաչափով և բազմակողմ հարթակներում փոխգործակցության միջև արդյունավետ սիներգիայի ապահովման հարցերին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպություններում ՀՀ համար առաջնահերթությունների առաջմղմանը և…
