Երևանում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հանդիպումը
Մայիսի 6-ին Երևանում Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հանդիպումը։ Հանդիպմանը քննարկվել է տնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ «Մենք կարևորում ենք Հայաստանի և Վրաստանի տնտեսական հարաբերությունների խորացումը և անհրաժեշտ ենք համարում ձեռնարկել համատեղ քայլեր՝…
