Լիբանանի նախագահը զգուշացրել է ՀԱՄԱՍ-ին չիրականացնել տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու փորձեր
Լիբանանի նախագահ գեներալ Ժոզեֆ Աունը զգուշացրել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը՝ չիրականացնել տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելուն ուղղված գործողություններ։ «Լիբանանը չպետք է ծառայի որպես տարածաշրջանում կայունությունը խաթարելու հարթակ: Իշխանությունները չեն հանդուրժի այն գործողությունները, որոնք երկիրը ներքաշում են պատերազմների մեջ»,- հայտարարել է նախագահը: Երկրի Գերագույն պաշտպանության խորհուրդը պահանջել է պատասխանատվության ենթարկել Լիբանանի տարածքից հրթիռներ արձակելու մեջ ներգրավված բոլոր անձանց…
