Հայաստանի իրավազորության ներքո պատրաստ ենք ճանապարհներ տրամադրել. Գևորգ Պապոյան
Դուք երբևէ Հայաստանի վարչապետի կողմից լսե՞լ եք հայտարարություն «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, որն այդ միջանքային տրամաբանության մեջ է: Մենք ինչ հայտարարել ենք 3,5 տարի առաջ, հիմա էլ հայտարարում ենք, որ Հայաստանի իրավազորության ներքո պատրաստ ենք ճանապարհներ տրամադրել: Մեր իրավազորության ներքո պետք է լինեն այդ տրանսպորտային ուղիները: Խաղաղության խաչմերուկը հենց դրա մասին է, որ բեռները Եվրոպայից անարգել…
