ՌԴ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Բաքվին՝ իր քաղաքացիներին Իրանից տարհանելու համար
Ռուսաստանի արտգործնախարարությունը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ռուսաստանի քաղաքացիներին Իրանից տարհանելու հարցում օգնության համար։ Նշվում է, որ Իրանում և Ադրբեջանում ՌԴ դեսպանությունների մասնակցությամբ 86 հոգուց բաղկացած ռուսաստանցիների խումբը հատել է «Աստարա» անցակետը: «Շնորհակալություն ենք հայտնում ադրբեջանական կողմին ադրբեջանա-իրանական սահմանից մինչև Բաքու տրանսպորտի տրամադրման, խմբին հյուրանոցում տեղավորելու և մեր քաղաքացիների հայրենիք վերադարձին աջակցելու համար»,- ասված է ՌԴ…
