Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է պատերազմի նախապատրաստվելու անհրաժեշտության մասին
Մեծ Բրիտանիան պետք է պատրաստ լինի զինված հակամարտության՝ դրա բռնկումից խուսափելու համար, հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերը՝ ներկայացնելով ռազմավարական պաշտպանության ծրագիրը։ Այդ մասին հաղորդում է Sky News-ը։ «Ես զգոն եմ Ռուսաստանից եկող շարունակական սպառնալիքի նկատմամբ, լինի դա Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների շարունակությունը, թե ավելի լայնածավալ գործողություններ»,- բացատրել է վարչապետը։ Նա նաև խոստացել է ապահովել Լա…
