Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն Ֆրանսիայի Կլիշի քաղաքում
Ապրիլի 24-ին Կլիշի քաղաքում գտնվող Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։ «Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը և Կլիշիի քաղաքապետի առաջին տեղակալ Ստեֆան Կոշպենը։ Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝…
