Սիրիայում Իրանի դեսպանության բացման համար որոշ պայմաններ պետք է կատարվեն. Բաղաի
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին անդրադարձել է Սիրիայում իսլամական հանրապետության դեսպանության հնարավոր բացմանը: «Ես չեմ օգտագործում «շուտով» բառը։ Դրա համար անհրաժեշտ են նախապատրաստական քայլեր, այդ թվում՝ ներկայացուցիչների և աշխատակիցների անվտանգության ապահովումը։ Այդ հարցն օրակարգում է, և եթե պայմանները կատարվեն, մենք դա կանենք»,- նշել է պաշտոնյան։ Բաղաին ընդգծել է, որ Իրանը հավատարիմ է իր բարիդրացիության քաղաքականությանը…
