Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարն Ալիևին կոչ է արել ազատել իրավապաշտպաններին և լրագրողներին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլայերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել բանտերից ազատել իրավապաշտպաններին, լրագրողներին և ակտիվիստներին, որոնք անազատության մեջ են գտնվում իրենց օրինական գործունեության կամ քննադատական կարծիքներ արտահայտելու համար: Հանձնակատարն ընդգծել է Ադրբեջանի «կառավարության քննադատների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների կամայական ձերբակալությունների տագնապալի միտումը», որն «ուղեկցվում է քրեական իրավունքի չարաշահմամբ և իրավունքի գերակայության…
