Ռուսաստանը մտադիր է ամբողջությամբ կարգավորել AZAL-ի ինքնաթիռի կործանման թեմայով մնացած բոլոր հարցերը. Զախարովա
Ռուսաստանը մտադիր է ամբողջությամբ կարգավորել «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման թեմայով մնացած բոլոր հարցերը՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: «Մենք նպատակ ունենք շրջել այդ ողբերգական էջը հարաբերություններում, սակայն զոհվածների հիշատակը չի ջնջվի»,- ընդգծել է Մարիա Զախարովան: Նա նաև ադրբեջանցի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Ռուսաստանի ձերբակալված քաղաքացիներին շուտափույթ ազատ արձակելու անհրաժեշտության վրա: Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարը նշել…
