Ախալցխայի հայկական պետական ​​դպրոցի մարզիկները նվաճեցին Վրաստանի չեմպիոնի կոչումը

Ախալցխայի հայկական պետական ​​դպրոցի մարզիկները նվաճեցին Վրաստանի չեմպիոնի կոչումը

Ախալցխայի հայկական թիվ 3 պետական ​​դպրոցի թիմը «Դպրոցական մարզական օլիմպիադա 2023»-ի հաղթող է։ Անակլիայում կայացած մրցավազքի եզրափակիչ խաղերում նրանք երիտասարդների մեջ գրավեցին առաջին տեղը և նվաճեցին Վրաստանի չեմպիոնի կոչումը։ Հուլիսի 7-ից 13-ը չորս մարզաձևերում անցկացվում են մրցումներ դպրոցական թիմերի միջև:

Read More
ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Լեռնային Ղարաբաղ

ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Լեռնային Ղարաբաղ

ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Լեռնային Ղարաբաղ. հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։ Հաղորդվում է, որ առաքելության նպատակն է ծանոթանալ իրավիճակին տեղում և որոշել բնակիչների հումանիտար կարիքները: Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ: Նշենք, որ վերջին անգամ ՄԱԿ-ի առաքելությունը ԼՂ էր այցելել շուրջ 30 տարի առաջ: Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է…

Read More
Ադրբեջանն օգտվում է միջազգային իրադրությունից՝ հարձակում գործելով Արցախի վրա. Ինյարիտու
		29.03.2022 . Արցախ

Ադրբեջանն օգտվում է միջազգային իրադրությունից՝ հարձակում գործելով Արցախի վրա. Ինյարիտու 29.03.2022 . Արցախ

Ադրբեջանն օգտվում է միջազգային մամուլի կենտրոնացումից Ուկրաինայի շուրջ՝ հարձակում գործելով Արցախի վրա: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր, բասկ քաղաքական գործիչ Ջոն Ինյարիտուն: «Ադրբեջանի զինված ուժերն արդեն մի քանի շաբաթ է՝ խախտում են հրադադարի մասին 2020 թ. նոյեմբերի համաձայնությունը։ Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի «սատրապ» Ալիևին»,- նշել է Ինյարիտուն։ Ելույթ…

Read More
Ադրբեջանական ինքնաթիռին հարվածել է ՌԴ ՀՕՊ համակարգը. աղբյուրներ

Ադրբեջանական ինքնաթիռին հարվածել է ՌԴ ՀՕՊ համակարգը. աղբյուրներ

Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը շարունակվում է: Ադրբեջանական և միջազգային մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով Ադրբեջանի կառավարությունում իրենց աղբյուրներին, հայտնում են, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության «Պանցիր-էս» համակարգի միջոցով։ Հրթիռն արձակվել է ինքնաթիռի ուղղությամբ, երբ ռուսական ՀՕՊ ուժերը փորձել են հակազդել ուկրաինական ԱԹՍ-ների հարձակմանը: Հրթիռը պայթել է օդում՝ ինքնաթիռից…

Read More
Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարվել է հանդիպել ԵՄ պատգամավորների հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարվել է հանդիպել ԵՄ պատգամավորների հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հրաժարվել է հանդիպել Թբիլիսի ժամանած եվրոպացի պատգամավորների հետ և գրավոր հայտնել է նրանց այդ որոշման պատճառների մասին։ Նա նշել է, որ Եվրամիության երկրներից այցելած պատգամավորները «բազմիցս անբարյացակամ վերաբերմունք են ցուցաբերել Վրաստանի նկատմամբ»։ «Վրաստանի և իշխանությունների հանդեպ հանրապետություն այցելած պատվիրակության որոշ անդամների անբարյացակամ հռետորաբանությունն ու գործողությունները, որոնց մենք ականատես ենք լինում…

Read More
ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը քառօրյա հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը քառօրյա հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել

ՀԱՄԱՍ-ն Իսրայելի հետ Գազայի հատվածում քառօրյա դադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերել` բոլոր ռազմական գործողությունների ընդհատմամբ և 150 պաղեստինցի ձերբակալվածի դիմաց 50 իսրայելցի գերու ազատ արձակման պայմանով: Այդ մասին բանակցությունների արդյունքները ներկայացնելիս հայտարարել է ՀԱՄԱՍ-ը: «Երկար օրեր տևած դժվար ու բարդ բանակցություններից հետո մենք հայտարարում ենք, որ Ամենակարող Աստծո օգնությամբ հումանիտար հրադադարի մասին համաձայնության ենք…

Read More
Ուղղափառ եկեղեցին նշում է Պայծառակերպությունը
		19.08.2022 . Վրաստան

Ուղղափառ եկեղեցին նշում է Պայծառակերպությունը 19.08.2022 . Վրաստան

Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Փրկչի Պայծառակերպությունը։ Պայծառակերպության տոնը 12 մեծագույն տոներից է։ Ըստ Սուրբ Ավետարանի, այս օրը Թաբոր լեռան վրա Հիսուս Քրիստոսը ցույց տվեց իր աստվածային փառքը երեք աշակերտների՝ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի առաջ: Մովսեսը և Եղիա մարգարեն հայտնվեցին Փրկչին` երկնային փառքով: Նրանք խոսեցին Տիրոջ հետ Երուսաղեմում Նրան սպասվող կրքերի և տառապանքների մասին: Դրանից…

Read More
Սիրիայի նոր իշխանությունները ՌԴ-ին հնարավորություն են տվել վերանայել հարաբերությունները սիրիացի ժողովրդի հետ. աշ-Շարաա

Սիրիայի նոր իշխանությունները ՌԴ-ին հնարավորություն են տվել վերանայել հարաբերությունները սիրիացի ժողովրդի հետ. աշ-Շարաա

Դամասկոսում իշխանությունը ստանձնած Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է, որ Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանին հնարավորություն են տվել վերաիմաստավորելու իր հարաբերությունները սիրիացի ժողովրդի հետ: «Մենք փորձեցինք չհրահրել ռուսներին և նրանց հնարավորություն տվեցինք վերանայել մեզ հետ հարաբերությունները»,- ասել է Աշ-Շարաան: Նրա խոսքով՝ Սիրիայի նոր իշխանությունները չեն պատրաստվում հակամարտության մեջ մտնել Իսրայելի հետ: Աշ-Շարաան նշել է, որ Իսրայելը պատրաստվում էր…

Read More
Արցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 21-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական ընթացիկ վիճակը, մարտահրավերներն ու անելիքները: Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ ճնշումների ու սպառնալիքների շարունակական աճի պայմաններում արտաքին ու ներքին ուղղություններով առաջնահերթ ու ռազմավարական անելիքների շուրջ: Նախագահ Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել լիազոր մարմինների ղեկավարներին:

Read More
Զապորոժիեի իշխանությունները հայտնել են Էներգոդարի և ատոմակայանի գնդակոծման մասին

Զապորոժիեի իշխանությունները հայտնել են Էներգոդարի և ատոմակայանի գնդակոծման մասին

Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծում են Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքը և նրա մոտ գտնվող ատոմային էլեկտրակայանը: Այդ մասին հայտնել է Զապորոժիեի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։ Նա նշել է, որ ականատեսների խոսքով՝ քաղաքում կրկին պայթյուններ են լսվում։ Ուկրաինական լրատվամիջոցները ևս նշել են, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի և արդյունաբերական տարածքի ուղղությամբ կրկին գնդակոծություններ են ընթանում։…

Read More
Ղազախստանում ածխահանքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի

Ղազախստանում ածխահանքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի

Ղազախստանի Կարագանդա քաղաքի Կոստենկոյի անվան ածխահանքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, ևս 18 հանքափորի փրկարարները դեռ փնտրում են: Այդ մասին հայտնել են Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից: Վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Հայտնի է, որ արտակարգ պատահարի պահին գետնի տակ է գտնվել 252 մարդ, ավելի քան 200-ը դուրս է բերվել: Վթարի…

Read More
Հռոմում անցկացվել է Ուկրաինային աջակցության հարցով համաժողով

Հռոմում անցկացվել է Ուկրաինային աջակցության հարցով համաժողով

Ուկրաինային աջակցության հարցով Հռոմում անցկացվող համաժողովին առաջին անգամ միացել են ԱՄՆ-ի ներկայացուցիչները՝ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը և սենատորներ Լինդսի Գրեհեմն ու Ռիչարդ Բլումենթալը: Մեծ Բրիտանիայի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը գագաթնաժողովին միացել են տեսակապով: Քիր Սթարմերը և Էմանուել Մակրոնը կոչ են արել մեծացնել ճնշումը և նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ ապահովելու Ուկրաինայում կրակի դադարեցումը: Կոնֆերանսի…

Read More
Գերագույն ռադան օրենք է ընդունել Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցին Ուկրաինայում արգելելու մասին

Գերագույն ռադան օրենք է ընդունել Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցին Ուկրաինայում արգելելու մասին

Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է օրինագիծ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեությունն արգելելու մասին: Այդ մասին հայտնել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 265 պատգամավոր, դեմ՝ 29-ը, ձեռնպահ՝ 4-ը։ Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից 30 օր հետո: Օրենքի համաձայն՝ Մոսկվայի պատրիարքարանի ուկրաինական ուղղափառ եկեղեցու համայնքները 9 ամիս…

Read More
Էրդողանը դատապարտել է անօդաչու թռչող սարքերի հարձակումը Նախիջևանում

Էրդողանը դատապարտել է անօդաչու թռչող սարքերի հարձակումը Նախիջևանում

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Ռեջեփ Էրդողանը դատապարտել է անօդաչու թռչող սարքերի հարձակումը Նախիջևանում և ցավակցություն է հայտնել Իլհամ Ալիևին և Ադրբեջանի ժողովրդին: Հեռախոսազրույց են ունեցել նաև Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Վերջինս խստորեն դատապարտել է Նախիջևանի տարածքում անօդաչու թռչող սարքերի հարձակումները և բողոք հայտնել այդ կապակցությամբ:…

Read More
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարությունը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք ձգտում ենք հասնել և ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը երկխոսության և համագործակցության ընդլայնման միջոցով: Ակնկալում ենք գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում»,- նշված է գրառման մեջ:

Read More
Իրանի անդամակցությունը BRICS-ին պատմական իրադարձություն է․ Ջամշիդի

Իրանի անդամակցությունը BRICS-ին պատմական իրադարձություն է․ Ջամշիդի

Իրանի անդամակցությունը BRICS-ին պատմական իրադարձություն է՝ հայտարարել է իսլամական հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։ «Աշխարհի զարգացող երկրների խմբին անդամակցությունը պատմական իրադարձություն է և Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության ռազմավարական հաջողություն»,- նշել է պաշտոնյան։ BRICS-ի գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան տեղեկացրել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից միավորման…

Read More
ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել հարաբերությունները Ասիա-խաղաղօվկիանոսյան չորս երկրների հետ . Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել հարաբերությունները Ասիա-խաղաղօվկիանոսյան չորս երկրների հետ . Ստոլտենբերգ

Ներկայում ՆԱՏՕ-ն իր միջուկային դոկտրինի վերանայման անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ  այժմ դաշինքին անմիջական սպառնալիք չկա, ճապոնական Yomiuri թերթի հետ հարցազրույցում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել հարաբերությունները Ասիա-խաղաղօվկիանոսյան չորս երկրի՝ Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի հետ, տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման, տեխնոլոգիական զարգացման և…

Read More
Նիկոլ Փաշինյանը և Ջեյմս Օ-Բրայենը քննարկել են ԼՂ-ի հետ շփման գծում Ադրբեջանի սադրիչ  գործողությունները
		29.06.2023 . Արցախ

Նիկոլ Փաշինյանը և Ջեյմս Օ-Բրայենը քննարկել են ԼՂ-ի հետ շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողությունները 29.06.2023 . Արցախ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ-Բրայենի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման դինամիկ բնույթից և ընդգծել ԱՄՆ վարչակազմի աջակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի: Քննարկվել են Ադրբեջանի…

Read More
Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը. Սիկորսկի

Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը. Սիկորսկի

Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։ «Լեհաստանը հարգում է Իսրայելի գոյության իրավունքը և պաղեստինցի ժողովրդի իրավունքները։ Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը, մենք դեսպան ունենք Վարշավայում»,- Սիկորսկու խոսքը մեջբերում է արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Մենք աջակցում ենք Գազայի հատվածում արյունահեղությունը դադարեցնելու բոլոր ջանքերին»,- հավելել է արտգործնախարարը։ Ավելի վաղ…

Read More
Սերբիան ակնկալում է, որ 2024 թ. կսկսի ադրբեջանական գազ ներկրել

Սերբիան ակնկալում է, որ 2024 թ. կսկսի ադրբեջանական գազ ներկրել

Բելգրադն ակնկալում է, որ 2024 թ. կսկսի ադրբեջանական գազ ներկրել՝ հայտարարել է Սերբիայի հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչը։ «Սերբիան ավելի ուշ է սկսել ակտիվ մասնակցել Հարավային գազային միջանցք նախագծին, բայց մենք արագ աշխատում ենք այդ երթուղու մաս դառնալու ուղղությամբ։ Դա մեզ թույլ կտա դիվերսիֆիկացնել գազի մատակարարման մեր աղբյուրները և ապահովել դրանց անվտանգությունը»,- ասել է…

Read More
Ուկրաինայում հակամարտությունը դեռ երկար կտևի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

Ուկրաինայում հակամարտությունը դեռ երկար կտևի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

Հյուսիսատլանտյան դաշինքի կանխատեսմամբ՝ Ուկրաինայում հակամարտությունը դեռ երկար կտևի: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն։ «Կողմերը կունենան զգալի կորուստներ, կգերակշռի հրետանին, երկու երկրի զորքերը հերթով առաջխաղացում կգրանցեն, սակայն Ռուսաստանի կամ Ուկրաինայի ուժերը բավարար չեն, որպեսզի նրանցից մեկը վճռական հաղթանակ տանի մարտի դաշտում»,- կարծիք է հայտնել Ջոանեն։ Անդրադառնալով հաջորդ շաբաթ Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի…

Read More
ՌԴ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ուկրաինա ռազմական մատակարարումներին

ՌԴ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ուկրաինա ռազմական մատակարարումներին

Ռուսաստանը խիստ բացասաբար է վերաբերվում ցանկացած երկրի կողմից Կիևի ռեժիմին օգնելու ցանկացած դրսևորման՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից Ուկրաինա ռազմական մատակարարումների վերաբերյալ հարցին: «Դա վերաբերում է բոլոր երկրներին՝ անկախ նրանից, թե մենք ինչ կապերով ենք կապված»,- ասել է Զախարովան, հավելել՝ այդ զենքերով սպանում են ՌԴ քաղաքացիների:

Read More
Ուկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին Խարկովի ուղղությամբ. Զելենսկի

Ուկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին Խարկովի ուղղությամբ. Զելենսկի

Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը տեղեկություններ ունի ռուսական ուժերի քանակի և Խարկովի շրջանի պաշտպանությունը ճեղքելու ծրագրերի մասին՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:   Նրա խոսքով՝ ուկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին և ամրապնդում պաշտպանությունը Խարկովի ուղղությամբ: Զելենսկին վստահեցրել է, որ ջանքեր են գործադրվում ապահովելու բոլոր դիրքերը: Նա կոչ է արել գործընկերներին՝ օգնել Կիևին և աջակցության փաթեթներ…

Read More
Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել

Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել

Թբիլիսիում զանգվածային ակցիաները շարունակվում են: Քաղաքացիները բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ: Այն արդեն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ, երրորդ՝ վերջնական ընթերցմամբ քննարկումը նախատեսված է 2 շաբաթից: Ընդդիմադիրների, ցուցարարների, երկրի նախագահի և արևմտյան գործընկերների համոզմամբ՝ իշխող կուսակցության նախաձեռնությունը կրկնում է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, նպատակ ունի սահմանափակելու արտասահմանյան ֆինանսավորում ստացող ԶԼՄ-ների և…

Read More
Լիբանանի բանակը պետք է մշակի «Հըզբոլլահին» զինաթափելու ծրագիր. Նավաֆ Սալամ

Լիբանանի բանակը պետք է մշակի «Հըզբոլլահին» զինաթափելու ծրագիր. Նավաֆ Սալամ

Լիբանանի կառավարության վեցժամյա նիստից հետո վարչապետ Նավաֆ Սալամը երկրի զինված ուժերին հանձնարարել է մինչև տարեվերջ ներկայացնել շիա արմատական «Հըզբոլլահ» շարժման և մյուս զինված խմբավորումների զինաթափման ծրագիր: Այն պետք է ապահովի կառավարական ուժերի՝ զենք ունենալու մենաշնորհը, հաղորդում են AFP և Reuters գործակալությունները: Ավելի վաղ «Հըզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հրաժարվել էր զինաթափել իր շարժումը՝ «քանի դեռ Իսրայելը…

Read More
ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչները միաժամանակ դիվանագիտական այցեր են կազմակերպել Հարավային Կովկաս

ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչները միաժամանակ դիվանագիտական այցեր են կազմակերպել Հարավային Կովկաս

ԱՄՆ պետքարտուղարության Հարավային Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լյուիս Բոնոն այցով գտնվում է Ադրբեջանում, հայտնում է Բաքվում ԱՄՆ դեսպանատունը։ Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և հանրապետության այլ պաշտոնյաների հետ։ Այցի նպատակն է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։ Ամերիկացի դիվանագետը կայցելի նաև Հայաստան և Վրաստան։ Բոնոյի այցին զուգահեռ Ադրբեջանի մայրաքաղաքում է…

Read More
Լուկաշենկոն միջուկային զենքի հարցով անհանգստացողներին կոչ է արել միանալ Ռուսաստանի և Բելառուսի միությանը

Լուկաշենկոն միջուկային զենքի հարցով անհանգստացողներին կոչ է արել միանալ Ռուսաստանի և Բելառուսի միությանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ եթե «ինչ-որ մեկն անհանգստացած է միջուկային զենքի հարցով», պետք է անդամակցի Ռուսաստանի և Բելառուսի դաշինքին, և «բոլորը միջուկային զենք կունենան», հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Եթե ինչ-որ մեկն անհանգստանում է, իհարկե չեմ կարծում, որ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը անհանգստանում է այդ կապակցությամբ, բայց եթե հանկարծ… ապա ոչ ոք դեմ չէ, որ Ղազախստանն…

Read More
Արցախում սահմանվել է վառելիքի ձեռքբերման հատուկ կարգ

Արցախում սահմանվել է վառելիքի ձեռքբերման հատուկ կարգ

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանն ուղղված միջոցառումների շրջանակում սահմանվել է վառելիքի ձեռքբերման հատուկ կարգ: Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:   Մասնավորապես, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, տնտեսվարող սուբյեկտները, ինչպես նաև ֆիզիկական անձինք վառելիքի ձեռքբերման թույլտվություն ստանալու նպատակով թղթային կամ էլեկտրոնային եղանակով Արցախի օպերատիվ շտաբ են ներկայացնում…

Read More
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սամարղանդ
		26.10.2022 . Միջազգային

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սամարղանդ 26.10.2022 . Միջազգային

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-28-ը կլինի Սամարղանդում: Խորհրդարանականները կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի, ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների, ինչպես նաև ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերին:

Read More
Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Փեզեշքիան

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Փեզեշքիան

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ հավասար պայմաններով, և եթե հարգվեն Իսլամական Հանրապետության ազգային շահերը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, նաև զգուշացրել. «Եթե նրանք չցանկանան մեզ հետ գործարք կնքել հավասար պայմաններով, մենք կշարունակենք գնալ մեր սեփական ճանապարհով»: Փեզեշքիանի խոսքը մեջբերում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։ ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ առաջիկայում…

Read More