Ով ուզում է Եվրամիություն, նա կներգրավվի հանձնարարականների իրականացմանը, ով չի ուզում Եվրամիություն, վրացական քաղաքականության մեջ երբեք ավելի հեշտ խնդիր չի եղել. Շալվա Պապուաշվիլի

Ով ուզում է Եվրամիություն, նա կներգրավվի հանձնարարականների իրականացմանը, ով չի ուզում Եվրամիություն, վրացական քաղաքականության մեջ երբեք ավելի հեշտ խնդիր չի եղել. Շալվա Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ փետրվարին խորհրդարանում ստեղծված աշխատանքային խմբի այսօրվա նիստում կփոխանակվեն կողմերի գրավոր վերլուծությունները, որոնք վերաբերելու են, թե մինչ այժմ ինչ բարեփոխումներ են իրականացվել, ինչ մարտահրավերներ են և ինչպես արձագանքել այս մարտահրավերներին: «Ինչ վերաբերում է դատաիրավական բարեփոխումների մասին, ապա այստեղ Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի հանձնարարականը հետևյալն է. Վերլուծության հիման վրա պետք է…

Read More
ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես բնակավայրերում

ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես բնակավայրերում

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն այսօր պարեկություն է իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես բնակավայրերում: «Իրավիճակը եղել է կայուն և հանգիստ»,- հայտնել են առաքելությունից: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Ջիդդայում, քննարկել բազմակողմ ձևաչափով համագործակցության հարցեր: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև գոյություն ունեցող համագործակցությանը, բազմակողմ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր, ինչպես նաև ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում: Բայրամովը հանդիպման ընթացքում մանրամասն տեղեկություններ է հաղորդել տարածաշրջանում առկա իրավիճակի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության…

Read More
Ֆիդանն ու Բերբոքը քննարկել են նաև իրավիճակը Իսրայելում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում

Ֆիդանն ու Բերբոքը քննարկել են նաև իրավիճակը Իսրայելում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում

Եգիպտոսում տեղի է ունեցել Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Հաքան Ֆիդանը և Աննալենա Բարբոքը քննարկել են Գազայի հատվածում և Իսրայելում զարգացումները, ՀԱՄԱՍ-ի գերեվարած գերմանացիների վերադարձի, տուժածներին հումանիտար աջակցության և տարհանման հեռանկարը: Թուրքական կողմի տվյալով՝ դիվանագետները քննարկել են նաև իրավիճակն Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում։ Ակնկալվում է, որ Ֆիդանին կընդունեն Եգիպտոսի նախագահը և արտգործնախարարը: Հանդիպումների ընթացքում կքննարկվի…

Read More
Բաքուն Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում գտնվող ադրբեջանական օբյեկտներին հարվածելու համար

Բաքուն Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում գտնվող ադրբեջանական օբյեկտներին հարվածելու համար

Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են ադրբեջանական SOCAR-ի նավթաբազայի և Ուկրաինայի տարածքում գտնվող ադրբեջանական մյուս օբյեկտների, ինչպես նաև ադրբեջանական գազն Ուկրաինա տեղափոխող գազակոմպրեսորային կայանի ուղղությամբ «Ռուսաստանի թիրախային ավիահարվածների» մասին: Տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը օգոստոսի 10-ին՝ Իլհամ Ալիևի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև հեռախոսազրույցից հետո: Կողմերը վստահություն են հայտնել, որ ռուսական հարձակումները չեն հանգեցնի…

Read More
Կուրսկի մարզի 28 բնակավայր գտնվում է Ուկրաինայի ԶՈՒ վերահսկողության տակ. նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիռնով

Կուրսկի մարզի 28 բնակավայր գտնվում է Ուկրաինայի ԶՈՒ վերահսկողության տակ. նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիռնով

«Տարածաշրջանում բարդ իրավիճակ է: Այսօր թշնամու վերահսկողության տակ է հայտնվել 28 բնակավայր և մեզ հայտնի չէ այնտեղ գտնվող մոտ երկու հազար մարդու ճակատագիրը»,-հայտնել է Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիռնովը՝ ՌԴ ուժային բլոկի ներկայացուցիչների հետ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ։ Սմիռնովի խոսքով՝ 180 հազար մարդ ենթակա է տարհանման, սակայն իշխանություններն առայժմ վտանգավոր գոտուց դուրս են բերել…

Read More
Վաշինգտոնին մտահոգում է Մոլդովայում ստեղծված իրավիճակին ոչ թե ուկրաինական, այլ ռուսական կողմի միջամտության հնարավորությունը. Փրայս

Վաշինգտոնին մտահոգում է Մոլդովայում ստեղծված իրավիճակին ոչ թե ուկրաինական, այլ ռուսական կողմի միջամտության հնարավորությունը. Փրայս

Վաշինգտոնին մտահոգում է Մոլդովայում ստեղծված իրավիճակին ոչ թե ուկրաինական, այլ ռուսական կողմի միջամտության հնարավորությունը՝ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ արձագանքելով Մերձդնեստրի սահմաններին ուկրաինական զինուժի կուտակումների մասին հաղորդագրություններին: Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության խոսնակը հաստատել է՝ Մերձդնեստրի սահմանի մոտ ուկրաինական ստորաբաժանումներ են տեղակայվել։ Նատալյա Գումենյուկի խոսքով՝ նպատակը ռուսական կողմից բխող հնարավոր սպառնալիքներին արձագանքելն է:…

Read More
Վրաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումներն առաջին կիսամյակում նվազել են մեկ երրորդով

Վրաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումներն առաջին կիսամյակում նվազել են մեկ երրորդով

Օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) Վրաստանի տնտեսությունում 2024 թվականի հունվար-հունիսին կազմել են 768,6 մլն դոլար, տարեկան կտրվածքով այն կրճատվել է 34 տոկոսով՝ հաղորդում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։ 2023 թվականին Վրաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ուղղակի ներդրումները նախորդ տարվա համեմատ նվազել էին 24%-ով՝ մինչև 1,6 մլրդ դոլար: Երկրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ը կազմել է 574,3 մլն դոլար, ներառյալ վերաներդրումները՝…

Read More
Ախալցխայի բաց առաջնությունում մեր հայրենակիցները մրցանակային տեղեր են զբաղեցրել

Ախալցխայի բաց առաջնությունում մեր հայրենակիցները մրցանակային տեղեր են զբաղեցրել

Ախալցխայի կենտրոնական մարզադաշտում կայացավ «Ախալցխայի բաց առաջնություն» աթլետիկայի  առաջնությունը։ Ավանդաբար մրցաշարին մասնակցում էին մարզիկներ Վրաստանի տարբեր շրջաններից։ Միմյանց հետ մրցեցին Ախալցխայի, Թբիլիսիի, Քութայիսիի, Բորժոմիի, Խոբիի, Փոթիի, Բաթումիի և Մարտվիլիի թիմերը։ Առաջնությունում հաջող հանդես եկան ախալցխացի մարզիկները և նվաճեցին 9 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե մեդալ: 1-ին տեղ՝ Հակոբ Շուշանյան, Ասյա Այվազյան, Դավիթ Քոսյան, Ասյա…

Read More
Հնդկաստանը պարտավորվում է G20-ի միջոցով աշխարհին փոխանցել գլոբալ հարավի մտահոգությունները. Նարենդրա Մոդի

Հնդկաստանը պարտավորվում է G20-ի միջոցով աշխարհին փոխանցել գլոբալ հարավի մտահոգությունները. Նարենդրա Մոդի

Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների առաջնահերթությունը պետք է լինի ՄԱԿ-ի բարեփոխումը, որպեսզի կազմակերպության Անվտանգության խորհրդում լսվի համաշխարհային Հարավի ձայնը։ Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի կառավարության ղեկավար Նարենդրա Մոդին՝ երկուշաբթի Պապուա Նոր Գվինեայում ընթացող Հնդկաստան-Խաղաղօվկիանոսյան կղզիների համագործակցության ֆորումի գագաթնաժողովի բացման ժամանակ։ Հնդկաստանի վարչապետը նաև ասել է, որ մտադիր է ներկայացնել գլոբալ Հարավի, այդ թվում՝ Խաղաղ օվկիանոսի կղզի-պետությունների շահերը…

Read More
Վարույթ են ընդունվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի բնակավայրերն արկակոծելու, Խրամորթի բնակչին վիրավորելու դեպքերի առթիվ հարուցված քրգործերը

Վարույթ են ընդունվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի բնակավայրերն արկակոծելու, Խրամորթի բնակչին վիրավորելու դեպքերի առթիվ հարուցված քրգործերը

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022 թ. մարտի 7-ին, մարտի 8-ին, մարտի 9-11-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մերձակայքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից ազգային ատելության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով զուգորդված ահաբեկչությամբ, պայթյունի, հրկիզման,…

Read More
Պուտինը պատրաստ է հանդիպելու Թրամփի հետ՝ առանց որևէ նախապայմանի. Պեսկով

Պուտինը պատրաստ է հանդիպելու Թրամփի հետ՝ առանց որևէ նախապայմանի. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպելու ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հայտարարել է Դմիտրի Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ նման շփումների կազմակերպման համար ցանկություն և քաղաքական կամք են պահանջվում Վաշինգտոնից: «Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է օտարերկրյա ղեկավարների, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի հետ շփումների համար բաց լինելու մասին: Դրա համար…

Read More
Գրոսին ԱՄՆ-ի աջակցությունն է փնտրում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար դառնալու համար. Bloomberg

Գրոսին ԱՄՆ-ի աջակցությունն է փնտրում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար դառնալու համար. Bloomberg

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար դառնալու համար Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարը ցանկանում է ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը, գրում է Bloomberg-ը: Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Ռաֆայել Գրոսին պաշտոնապես ժամանել է Վաշինգտոն՝ բարձրաստիճան պաշտոնյաներին տեղեկացնելու Իրանում ստեղծված իրավիճակի մասին: Սակայն ոչ պաշտոնապես Գրոսին օգտվել է այցից՝ հասկացնելու, որ ցանկանում է զբաղեցնել ՄԱԿ-ում բարձրագույն պաշտոնը: Գործակալությունը նախկինում հայտնել էր, որ ՄԱԿ-ի…

Read More
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ, եթե Ուկրաինայի զինված ուժերը լքեն Ռուսաստանի շրջանները. Պեսկով

Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ, եթե Ուկրաինայի զինված ուժերը լքեն Ռուսաստանի շրջանները. Պեսկով

«Հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ, եթե Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերին հրաման տա լքել Ռուսաստանի շրջանները»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը: Կրեմլի խոսնակը հավելել է, թե ռազմական գործողությունները կշարունակվեն, եթե Կիևը հրաժարվի իրական բանակցություններից և խաղաղ կարգավորման լուրջ լուծումներից։ «Կիևի ռեժիմը միտումնավոր ոչնչացրեց Ստարոբելսկի քոլեջը, դա արդեն հաստատված է: Եթե Կիևը գիտակցաբար գնում…

Read More
Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները հնարավոր է արտահերթ անցկացվեն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը հայտնել է, որ ըստ օրենքի՝ ընտրությունը պետք է անցկացվի նոյեմբերին: «Սակայն, քանի որ նույն ժամանակահատվածում Բաքուն հյուրընկալում է СОР29 միջազգային համաժողովը, այդ իսկ պատճառով հնարավոր է՝ ընտրությունների օրը տեղափոխելու որոշում կայացվի», – մանրամասնել է Մազահիր Փանահովը։ Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահի վերջին ընտրությունը ևս անցկացվել է…

Read More
Ուկրաինայում հակամարտությունը պետք է լուծել բանակցային ճանապարհով. Մակրոն

Ուկրաինայում հակամարտությունը պետք է լուծել բանակցային ճանապարհով. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը պետք է լուծվի միայն բանակցությունների ճանապարհով: «Ուկրաինայի գործն է՝ որոշելու պայմաններն ու ժամանակը՝ երբ պատրաստ կլինի վերադառնալ բանակցություններին։ Բայց ինչ-որ պահի պետք է դա անել»,- հավելել է Մակրոնը: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Կիևը երբեք չի հրաժարվել…

Read More
Սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի հետ ոչինչ բնականոն չի շարունակվի, եթե մենք խաղաղության ուղիով առաջընթաց չտեսնենք. Օ՛Բրայեն

Սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի հետ ոչինչ բնականոն չի շարունակվի, եթե մենք խաղաղության ուղիով առաջընթաց չտեսնենք. Օ՛Բրայեն

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընթացող «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով քննարկման բացման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենն ասել է.   «Այս հակամարտությունը տարածաշրջանում ԽՍՀՄ և Ռուսաստանի ներգրավվածության ժառանգությունն է: Մենք գործ ունենք դարեր ի վեր այդ դերակատարության հետ, խոսքը հատկապես վերջին երեք տասնամյակի մասին է: ԼՂ-ից արմատախիլ արվեց, ինչպես դուք…

Read More
Եվրոպական մի շարք երկրներ քննարկում են Ուկրաինայում հակամարտության կարգավորման այլընտրանքային առաջարկը

Եվրոպական մի շարք երկրներ քննարկում են Ուկրաինայում հակամարտության կարգավորման այլընտրանքային առաջարկը

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստերեն G20-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ եվրոպական մի շարք երկրներ քննարկում են Ուկրաինայում հակամարտության կարգավորման սեփական առաջարկը, որը պետք է այլընտրանք դառնա ամերիկյան նախաձեռնությանը: Նրա խոսքով՝ եվրոպական կողմը ցանկանում է միավորվել ու հավասարակշռված տարբերակ առաջարկել, որը կհասցեագրի ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի վիճահարույց դրույթները: Օրերս Վաշինգտոնը ներկայացրել է Ուկրաինայում խաղաղության նախագիծ, որը, ըստ…

Read More
«Քաղաքական Խաչմերուկ» Գիորգի Թումասյանի հետ

«Քաղաքական Խաչմերուկ» Գիորգի Թումասյանի հետ

Akhaltskha.net֊ը հետեւորդներին է ներկայացնում «Քաղաքական Խաչմերուկ» հաղորդաշարը։ Ներկայացվող թողարկումը հայ-վրացական հարաբերությունների, հարաբերություններ արեւմուտքի եւ ՀԱՊԿ-ի հետ թեմաների շուրջ քննարկում է Գիորգի Թումասյանի հետ։  

Read More
Այսօրվանից Ստեփանակերտում ավելացվել են կտրոնների տրամադրման կետերը
		04.04.2023 . Արցախ

Այսօրվանից Ստեփանակերտում ավելացվել են կտրոնների տրամադրման կետերը 04.04.2023 . Արցախ

Ապրիլի 3-ից մեկնարկած նոր կտրոնների բաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար ապրիլի 4-ից Ստեփանակերտում ավելացվել են կտրոնների տրամադրման կետերը, ինչպես նաև պետական մի շարք խոշոր հիմնարկներում պետծառայողների համար գործում են սպասարկման առանձին կետեր: Այս մասին հայտնում են Արցախի Պետական տեսչությունների կառավարման կոմիտե:    Նոր կտրոնների տրամադրման գործընթացը Ստեփանակերտում ապրիլի 4-ին գործում…

Read More
Սերժ Թանկյանն ու Արտակ Բեգլարյանը BBC հեռուստաալիքի եթերում ներկայացրել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Սերժ Թանկյանն ու Արտակ Բեգլարյանը BBC հեռուստաալիքի եթերում ներկայացրել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանը և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը BBC հեռուստաալիքի եթերում ներկայացրել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Թանկյանն անդրադարձել է ադրբեջանական «խավիարային դիվանագիտությանը», նշել, որ ադրբեջանցիները կաշառում են ամերիկացի և եվրոպացի որոշ գործիչների, ինչպես նաև օգտագործում են Եվրոպային նավթ մատակարարելու գործոնը՝ իրենց նպատակներին հասնելու համար: Նա հիշեցրել է, որ մի շարք երկրներ և…

Read More
ԱԺ նախագահն ընդունել է Լաչինի միջանցքի ճգնաժամին տեղում ծանոթանալու նպատակով մեր երկիր ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներին

ԱԺ նախագահն ընդունել է Լաչինի միջանցքի ճգնաժամին տեղում ծանոթանալու նպատակով մեր երկիր ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 17-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է նրանց այցը, որի նպատակն է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալը: Նա ընդգծել է համազեկուցողների կողմից նախատեսվող սահմանամերձ մարզեր այցելության և Հայաստանում հանգրվանած արցախցիների…

Read More
Հայաստանն առաջընթաց է գրանցել Global Innovation Index-2023 վարկանիշային աղյուսակում

Հայաստանն առաջընթաց է գրանցել Global Innovation Index-2023 վարկանիշային աղյուսակում

Global Innovation Index-2023 վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 72-րդ հորիզոնականը: Հայաստանը դիտարկվել է Հյուսիսային Աֆրիկա և Արևմտյան Ասիա բաժնում, նշվում է, որ «երկիրը տեսանելի առաջընթաց է գրանցել» վերջին տարում: Տարածաշրջանային երկրներից Վրաստանը զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը, Ադրբեջանը` 89: Թուրքիան 39-րդն է, Ռուսաստանը`51-րդը, Իրանը` 62-րդը: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Շվեյցարիան: Նրան հաջորդում են Շվեդիան, ԱՄՆ-ը, Միացյալ…

Read More
Մակրոննն իր աջակցությունն է հայտնել Գրենլանդիայի ինքնիշխանությանը

Մակրոննն իր աջակցությունն է հայտնել Գրենլանդիայի ինքնիշխանությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը համերաշխություն են հայտնել Գրենլանդիայի ժողովրդին՝ ինքնիշխանությանը նրանց նվիրվածության հարցում: Այս մասին երկու երկրի ղեկավարները հայտարարել են կիրակի՝ հունիսի 15-ին, Դանիայի ինքնավար շրջանի մայրաքաղաք Նուուկ կատարած համատեղ այցի ժամանակ։ «Նախևառաջ, ես կցանկանայի եվրոպական համերաշխության և Ֆրանսիայի աջակցության ուղերձը փոխանցել Դանիային, Գրենլանդիային և Գրենլանդիայի ժողովրդին։ Ֆրանսիայում և Եվրամիությունում…

Read More
Թուրքիան հերքում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության համար կաշառք տալու մեղադրանքները

Թուրքիան հերքում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության համար կաշառք տալու մեղադրանքները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը A Haber հեռուստաալիքի հետ հարցազրույցում հերքել է լուրերը, թե Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնության դիմաց Անկարային գումար են առաջարկել։ «Թուրքիան մի երկիր է, որն ընտրել է իր ճանապարհը, ինքնուրույն է անում իր գործը։ Շատ դժվար ժամանակաշրջանում մեր երկիրը շարունակել է և շարունակելու է իր հաջող աշխատանքը։ Այդ լուրերը սպեկուլյացիա են»,- շեշտել է…

Read More
ԵՄ անդամ 27 երկրները հավանություն են տվել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը

ԵՄ անդամ 27 երկրները հավանություն են տվել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը

Եվրամիության անդամ 27 երկրները հավանություն են տվել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանի զինված ուժերին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը։ Որոշումն ընդունվել է ԵՄ խորհրդի հունվարի 28-ի նիստում՝ հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական խմբագրության խմբագիր Ռիկարդ Յոզվիակը: «ԵՄ դեսպանները հաստատեցին Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին մինչ օրս տրամադրված ամենախոշոր ոչ մահաբեր ռազմական օգնության փաթեթը՝ 20 միլիոն եվրոյի չափով:…

Read More
ԵՄ խորհուրդը հաստատել է ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերի առաջին փաթեթը

ԵՄ խորհուրդը հաստատել է ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերի առաջին փաթեթը

ԵՄ երկրները համաձայնության են եկել ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար պատասխան մաքսատուրքերի առաջին ալիքի հարցում: «Եվրամիության երկրները կողմ են քվեարկել ԱՄՆ-ի դեմ առևտրային հակազդեցության միջոցներ մտցնելու Եվրահանձնաժողովի առաջարկին»,- ասվում է հայտարարության մեջ։ Փաստաթղթում ընդգծվում է, որ այդ մաքսատուրքերը սահմանվում են ի պատասխան «ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի մաքսատուրքերի» առաջին բլոկի, և «կսկսեն գանձվել ապրիլի 15-ից»։ Bloomberg-ի…

Read More
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին: Հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը ռուս խաղաղապահների տեղակայման գոտում:

Read More
Թրամփը հայտարարել է Հնդկաստանի նկատմամբ նոր մաքսատուրքերի մասին՝ ռուսական նավթի և զենքի ներմուծման պատճառով. Euronews

Թրամփը հայտարարել է Հնդկաստանի նկատմամբ նոր մաքսատուրքերի մասին՝ ռուսական նավթի և զենքի ներմուծման պատճառով. Euronews

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել Հնդկաստանից ներկրվող ապրանքների համար և ներմուծման լրացուցիչ հարկ՝ ռուսական հում նավթի ներկրման պատճառով: Այդ մասին նա հայտնել է չորեքշաբթի Truth Social կայքում գրառմամբ։ ԱՄՆ նախագահը նաև քննադատել է Հնդկաստանի «կոշտ և տհաճ» առևտրային արգելքները։ «Չնայած Հնդկաստանը մեր բարեկամն է, մենք տարիներ շարունակ…

Read More
Չինական խաղաղ ծրագիրը կարող է հիմք ընդունվել Ուկրաինայի իրադրության կարգավորման համար. Պուտին

Չինական խաղաղ ծրագիրը կարող է հիմք ընդունվել Ուկրաինայի իրադրության կարգավորման համար. Պուտին

Ուկրաինայի հարցով չինական խաղաղ ծրագրի շատ կետեր կարող են ընդունվել որպես կարգավորման հիմք, երբ դրան պատրաստ լինեն Արևմուտքում և Կիևում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ բանակցությունների ավարտին։ Կրեմլի ղեկավարի խոսքով՝ առայժմ նման պատրաստակամություն այն կողմից չի նկատվում: Պուտինը նշել է, որ Չինաստանի առաջ քաշած խաղաղ ծրագրի դրույթներից…

Read More