Լատինական Ամերիկան չի աջակցում Ուկրաինա զենք ուղարկելուն. Financial Times
Լատինական Ամերիկայի երկրները չեն աջակցում Ուկրաինա զենք ուղարկելու Արևմուտքի կոչերին։ Այդ մասին չորեքշաբթի Financial Times-ին հայտնել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը: «Չեմ կարծում, որ Լատինական Ամերիկայում աջակցում են հակամարտությունը երկարացնելու համար Ուկրաինա զենք ուղարկելուն»,- ասել է արտգործնախարարը։ «Դա այնքան էլ խելամիտ քայլ չէ, քանի որ հետևանքները շատ զգալի կլինեն Եվրամիության, Ռուսաստանի և որոշ…
