ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել պաշտպանական ծախսերը մինչև 2035 թ․ հասցնել ՀՆԱ-ի 5%-ի
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել պաշտպանական ծախսերը մինչև 2035 թվականը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի։ Այդ մասին նշված է դաշինքի երկրների գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում։ Փաստաթղթում ընդգծվում է, որ նման որոշումը պայմանավորված է անվտանգության հիմնարար սպառնալիքներով և մարտահրավերներով, մասնավորապես՝ եվրատլանտյան անվտանգության համար Ռուսաստանից եկող երկարաժամկետ սպառնալիքով և ահաբեկչության մշտական սպառնալիքի պայմաններով։ ՆԱՏՕ-ի անդամները նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը…
