ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը պաշտոնական այցով ժամանել է Բաքու

ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը պաշտոնական այցով ժամանել է Բաքու

2024 թվականի հոկտեմբերի 2-3-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը պաշտոնական այցով եղել է Բաքվում: Այցի ընթացքում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև բանակցություններ է վարել հանրապետության Արտաքին հետախուզության և Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարության հետ։ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային իրադրության արդիական հարցերին, հետախուզական գործունեության տարբեր…

Read More
Էստոնիան Ուկրաինային փոքր հեռահարության Mistral տիպի զենիթահրթիռային համալիրներ կտրամադրի

Էստոնիան Ուկրաինային փոքր հեռահարության Mistral տիպի զենիթահրթիռային համալիրներ կտրամադրի

Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթ տրամադրելու մասին, որում կներառվեն փոքր հեռահարության Mistral տիպի զենիթահրթիռային համալիրներ և դրանց հրթիռներ: Պևկուրի խոսքով՝ Ուկրաինային շտապ անհրաժեշտ է ամրապնդել հակաօդային պաշտպանությունը՝ Ռուսաստանի հարձակումները հետ մղելու համար, բացի դրանից՝ նման օգնությունը բխում է նաև Էստոնիայի շահերից: Ռազմական օգնության ստույգ ծավալները Էստոնիան չի հրապարակում՝ անվտանգության…

Read More
Ժամանակն է հրաժարվել «Կոսովոն Սերբիա է» կարգախոսից. ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ

Ժամանակն է հրաժարվել «Կոսովոն Սերբիա է» կարգախոսից. ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Գաբրիել Էսկոբարը կարծիք է հայտնել, որ ժամանակն է հրաժարվել «Կոսովոն Սերբիա է» կարգախոսից։ Նրա համոզմամբ՝ հարկավոր է ասել, որ Կոսովոն ու Սերբիան Եվրոպա են։ «Տարածաշրջանը պետք է արագ լուծի վիճելի հարցերը՝ հանուն միավորման և ավելի պայծառ ապագայի»,- ասել է դիվանագետը։ Ռուսական կողմն արձագանքել է Էսկոբարի խոսքերին: ՌԴ…

Read More
Մաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Մաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սոցցանցի իր էջում արված հրապարակմամբ անդրադարձել է Ռուբեն Ռուբինյանի՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելուն։ «Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորում եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկերոջը՝ Ռուբեն Ռուբինյանին, որի հետ չորս տարվա ընթացքում ձևավորել ենք արդյունավետ համագործակցության մշակույթ և անկեղծ բարեկամություն։ Նրան մաղթում եմ շարունակական…

Read More
Սանդուն հրամանագիր է ստորագրել ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին
		21.06.2024 . Միջազգային

Սանդուն հրամանագիր է ստորագրել ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին 21.06.2024 . Միջազգային

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հրամանագիր է ստորագրել Եվրամիությանը երկրի անդամակցության բանակցություններ սկսելու մասին: «Մոլդովան կատարել է Եվրոպական հանձնաժողովի բոլոր հանձնարարականները։ Այսպես, թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուց երկու տարի անց՝ հունիսի 25-ին, կկայանա Մոլդովա-ԵՄ առաջին միջկառավարական համաժողովը, որը սկիզբ կդնի ԵՄ-ին անդամակցելու բանակցություններին»,- նշել է Սանդուն։ Նրա խոսքով՝ Քիշնևի նպատակն նախապատրաստվել ԵՄ-ին անդամակցությանը մինչև 2030 թվականը։ Սանդուն…

Read More
Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի և Իրանի քաղաքացիների ու կազմակերպությունների դեմ

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի և Իրանի քաղաքացիների ու կազմակերպությունների դեմ

Ավստրալիայի կառավարությունը որոշում է կայացրել պատժամիջոցներ սահմանել իրանցի անձանց և կազմակերպությունների դեմ, որոնց համարում է մարդու իրավունքների խախտման մասնակից: Բացի դրանից՝ Իրանի ևս մի քանի քաղաքացի և կազմակերպություն պատժամիջոցների տակ են հայտնվել՝ կապված անօդաչու թռչող սարքերի՝ Ռուսաստանին մատակարարվելու հետ, ինչը Մոսկվան և Թեհրանը բազմիցս ժխտել են:   «Պատժամիջոցներ կսահմանվեն նաև Ռուսաստանի յոթ քաղաքացու նկատմամբ, որոնց…

Read More
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքների վրա

Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքների վրա

Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ և 145 գրոհային անօդաչու թռչող սարք։ Ըստ նախնական հաղորդագրությունների՝ հանրապետության հակաօդային պաշտպանությունը խոցել է հրթիռը և 107 անօդաչու թռչող սարք երկրի հյուսիսում, հարավում և արևելքում։ 36 անօդաչու թռչող սարքերին, սակայն, հաջողվել է հարվածել 20 վայրում։ Ռուսաստանի հարվածները հիմնականում…

Read More
Հյուսիսային Կորեան չեղյալ է համարել ապամիջուկայնացման մասին Սեուլի առաջարկը

Հյուսիսային Կորեան չեղյալ է համարել ապամիջուկայնացման մասին Սեուլի առաջարկը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, հայտարարել է, որ Փհենյանը երբեք չի ընդունի Հարավային Կորեայի «հանդուգն ծրագիրը», որը նախատեսում է բարելավել Հյուսիսային հատվածի տնտեսությունը՝ ապամիջուկայնացման դիմաց, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Yonhap գործակալությանը: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի ներկայացրած ծրագրի համաձայն՝ Սեուլը պատրաստ է ԿԺԴՀ-ում իրականացնել պարենի լայնածավալ ծրագիր,…

Read More
Շվեդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին ահաբեկչության դեմ պայքարի իր պարտավորությունները կատարելու դեպքում․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
		17.06.2023 . Տարածաշրջան

Շվեդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին ահաբեկչության դեմ պայքարի իր պարտավորությունները կատարելու դեպքում․ Թուրքիայի ՊՆ ղեկավար 17.06.2023 . Տարածաշրջան

Թուրքիան ՆԱՏՕ-ի իր գործընկերներին տեղեկացրել է, որ Շվեդիան կկարողանա անդամակցել Դաշինքին ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում իր պարտավորությունները կատարելու դեպքում։ Այս մասին ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման արդյունքներով հայտնել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Յաշար Գյուլերը։ «Մենք Ստոկհոլմի հետ մեր երկկողմ բանակցություններում հայտնել ենք ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը աջակցելու մասին։ Մեր դաշնակիցներին տեղեկացրել ենք, որ Շվեդիան հունիսին Մադրիդյան…

Read More
Իսրայելը դադարեցնում է վիզաների տրամադրումը ՄԱԿ-ի աշխատակիցներին Գուտերեշի հայտարարությունից հետո

Իսրայելը դադարեցնում է վիզաների տրամադրումը ՄԱԿ-ի աշխատակիցներին Գուտերեշի հայտարարությունից հետո

Իսրայելը մերժել է վիզա տրամադրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ  Մարտին Գրիֆիթսին և մտադիր չէ տրամադրել նաև կազմակերպության մյուս աշխատակիցներին: Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենն էլ հայտարարել է, որ չի հանդիպելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Իսրայելական կողմի վրդովմունքի պատճառն Անտոնիո Գուտերեշի հայտարարությունն է, որում ասվում է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա տեղի չի…

Read More
Վաշինգտոնը գործընկերների և դաշնակիցների հետ ավելի քան 5 միլիարդ դոլարի սարքավորում է փոխանցել Կիևին. Օսթին
		26.04.2022 . Միջազգային

Վաշինգտոնը գործընկերների և դաշնակիցների հետ ավելի քան 5 միլիարդ դոլարի սարքավորում է փոխանցել Կիևին. Օսթին 26.04.2022 . Միջազգային

Վաշինգտոնի նախաձեռնությամբ Գերմանիայում գտնվող ամերիկյան Ռամշտայն ավիաբազայում տեղի է ունեցել մոտ 40 երկրի ներկայացուցիչների հանդիպումը: Կողմերը քննարկել են Կիևին ռազմական օգնությունը շարունակելու տարբերակները: Մասնակիցների շարքում եղել են նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Վաշինգտոնը գործընկերների և դաշնակիցների հետ ավելի քան 5 միլիարդ դոլարի սարքավորում է փոխանցել Կիևին։…

Read More
Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան անվճար ներկայացումներ է բեմադրում մանկապարտեզներում ու դպրոցներում

Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան անվճար ներկայացումներ է բեմադրում մանկապարտեզներում ու դպրոցներում

Արցախի փոքրիկների առօրյան հեքիաթով է լցնում «Ծիլ» տիկնիկային թատրոնը: Պատերազմից հետո բացված ստուդիայում արդեն սովորում են հինգ տասնյակ երեխաներ, դպրոցներում ու մանկապարտեզներում բեմադրում անվճար ներկայացումներ: Թատրոնից բացի ունեն նաև կրթական ծրագրեր: «Ծիլ» տիկնիկային ստուդիան Արմեն Գաբրիելյանը հիմնադրել է 44-օրյա պատերազմից հետո:  Նա 6 տարեկանից հաճախել է Շուշիի Սոս Սարգսյանի անվան մանկական թատրոնը: Ասում է՝ մանկության…

Read More
ՌԴ խաղաղապահներն Ասկերանում հրադադարի խախտման դեպք են գրանցել

ՌԴ խաղաղապահներն Ասկերանում հրադադարի խախտման դեպք են գրանցել

Արցախում` Ասկերանի շրջանում, ՌԴ խաղաղապահ զորակազմը գրանցել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: ՌԴ ՊՆ ամենօրյա ամփոփագրից տեղեկանում ենք, որ տուժածներ չկան: «ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համատեղ, հետաքննություն է իրականացնում փաստի առնչությամբ»,- նշված է ամփոփագրի մեջ:

Read More
Դանիայի և Գրենլանդիայի ԱԳ նախարարները կհանդիպեն պետքարտուղար Ռուբիոյի հետ

Դանիայի և Գրենլանդիայի ԱԳ նախարարները կհանդիպեն պետքարտուղար Ռուբիոյի հետ

Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարներ Լարս Լյոկե Ռասմուսենը և Վիվիան Մոտցֆելդտը հունվարի 14-ին Վաշինգտոնում բանակցություններ կանցկացնեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ հաղորդել է դանիական TV2 հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության ժամանակացույցին, որը կարող է փոփոխվել: Ավելի վաղ CBS-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ վարչակազմի անդամները հունվարի 14-ին կհանդիպեն դանիացի պաշտոնյաների հետ՝…

Read More
Իսրայելի ռազմական ղեկավարությունը հավանություն է տվել Գազայի հատվածում ռազմական գործողությունների զգալի ընդլայնմանը

Իսրայելի ռազմական ղեկավարությունը հավանություն է տվել Գազայի հատվածում ռազմական գործողությունների զգալի ընդլայնմանը

Իսրայելի ռազմական ղեկավարությունը հավանություն է տվել Գազայի հատվածում՝ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունների զգալի ընդլայնմանը: Այդ մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի կառավարական աղբյուրները։ Նշվում է, որ Գազայում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ Կահիրեում անուղղակի բանակցությունների վերջին փուլն ավարտվել է: Իսրայելը որոշում է կայացրել շարունակել գործողությունը Ռաֆահում և Գազայի այլ հատվածներում: Կահիրեում…

Read More
ՀԱՊԿ-ում որոշել են քննարկել Հայաստանի նկատմամբ կանոնադրության հոդվածի կիրառումը՝ երկու տարի մուծումները չվճարելու պատճառով. Լավրով

ՀԱՊԿ-ում որոշել են քննարկել Հայաստանի նկատմամբ կանոնադրության հոդվածի կիրառումը՝ երկու տարի մուծումները չվճարելու պատճառով. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրները պայմանավորվել են քննարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը՝ երկու տարուց ավելի անդամավճարներ չմուծելու պատճառով: «Հայաստանում ընտրությունների օրը իմ գործընկեր Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին հարցին, պատասխանել է. «Մենք մուծումներ չենք կատարում, որովհետև պարզապես չենք մասնակցում»։ Սա մեջբերում է, որը կարող եք գտնել։ Մենք այսօր…

Read More
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն առաջիկայում Երևան կայցելի

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն առաջիկայում Երևան կայցելի

Նախատեսվում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի այցը Հայաստան,- այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում հայտնել վրաց լրագրողներին, գրում է Վրաստանի առաջին ալիքը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, Մամուկա Բախտաձեի պաշտոնական այցը Հայաստան կկայանա առաջիկայում: «Ես զրուցել եմ Մամուկա Բախտաձեի հետ, շնորհավորել վարչապետ նշանակվելու առիթով: Սպասում ենք վերջին մանրամասների ճշտմանը: Դրանից հետո, Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի…

Read More
Էրդողանի կարծիքով՝ Ադրբեջանը չի խախտել եռակողմ հայտարարության դրույթները

Էրդողանի կարծիքով՝ Ադրբեջանը չի խախտել եռակողմ հայտարարության դրույթները

Ադրբեջանն ամբողջապես կատարում է եռակողմ հայտարարության դրույթները: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ուզբեկստանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին լրագրողներին տված հարցազրույցում: Նա Արցախում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները որակել է որպես պաշտպանական՝ կրկնելով ադրբեջանական այն թեզը, թե եռակողմ հայտարարության դրույթների համաձայն՝ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Արցախից: Հիշեցնենք, որ Ադրբեջանը…

Read More
Ադրբեջանական կողմը խախտել է սեպտեմբերի 20-ի պայմանավորվածությունը և Ստեփանակերտի մատույցներում կիրառել հրաձգային զինատեսակներ

Ադրբեջանական կողմը խախտել է սեպտեմբերի 20-ի պայմանավորվածությունը և Ստեփանակերտի մատույցներում կիրառել հրաձգային զինատեսակներ

ԼՂ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել:    «Ադրբեջանական կողմը խախտել է կրակը դադարեցնելու մասին սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածությունը և Ստեփանակերտի մատույցներում կիրառել հրաձգային զինատեսակներ:   «Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը հանգուցալուծելու նպատակով:   Հորդորում ենք չտրվել խուճապային տրամադրություններ տարածող գրառումներին և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- նշվում է հայտարարության մեջ:

Read More
Դոնալդ Թրամփը հաղթում է՝ ստանալով ընտրիչների 277 ձայն. Fox News

Դոնալդ Թրամփը հաղթում է՝ ստանալով ընտրիչների 277 ձայն. Fox News

ԱՄՆ նախագահի ընտրությունում հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթում է 277 ընտրիչների ձայնով։ Նման կանխատեսմամբ է հանդես եկել է Fox News-ը:    Դոնալդ Թրամփը առաջատար է ԱՄՆ ընտրություններում:   Հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ընտրիչների առնվազն 270 ձայն։   Թրամփի հաղթանակի հարցում մեծ դերակատարում ունի «տատանվող» 7 նահանգում գրանցած հաջողությունը:

Read More
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները

ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ Ալ-Իբրահիմի և Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բյորգե Բրենդենի հրավերով, ապրիլի 27-29-ը Սաուդյան Արաբիայի Թագավորության մայրաքաղաք Ռիադում մասնակցել է «Համաշխարհային համագործակցությանը, տնտեսական աճին և զարգացման համար էներգետիկային» նվիրված հատուկ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ծրագրում ներառված…

Read More
Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին. վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Սի Ծինփինին և Լի Ցյանին
		10.02.2024 . Միջազգային

Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին. վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Սի Ծինփինին և Լի Ցյանին 10.02.2024 . Միջազգային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ չինական Նոր տարվա առիթով: Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է. «Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Գարնան տոնը…

Read More
Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարն անդրադարձել են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը

Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարն անդրադարձել են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը

Ապրիլի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հեռանկարները։ Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել առկա հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և…

Read More
Մոսկվան առաջընթաց է նկատում Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան առաջընթաց է նկատում Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան առաջընթաց է արձանագրում Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի վերաբերյալ լիարժեք համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում: Այդ մասին տեղեկացրել են Ռուսաստանի արտգործնախարարությունից՝ հույս հայտնելով, որ հնարավոր կլինի արագ հասնել ցանկալի արդյունքի: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը ազատ առևտրի մասին հուշագիր են ստորագրել: ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են նաև, որ վաղը՝ մարտի…

Read More
Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրության քվեարկությունը
		30.06.2024 . Միջազգային

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրության քվեարկությունը 30.06.2024 . Միջազգային

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլը։ Երկրորդ փուլը նշանակված է հուլիսի 7-ին: Այն կարող է պատմական հաղթանակ բերել ծայրահեղ աջ «Ազգային միավորմանը»: Ֆրանսիացիները երկու փուլում պետք է ընտրեն 577 պատգամավորի, որոնք ներկայացնելու են նրանց շահերը երկրի խորհրդարանում: Հինգերորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է ընտրությունն անցկացվում նման սեղմ ժամկետում: Պայքարը ծավալվում է երեք…

Read More
Վրաստանի վարչապետն հեռանում է պաշտոնից թիմի հետ տարաձայնությունների պատճառով

Վրաստանի վարչապետն հեռանում է պաշտոնից թիմի հետ տարաձայնությունների պատճառով

Վրաստանի վարչապետ Գիորգիի Գախարիան հեռանում է պաշտոնից թիմի հետ տարաձայնությունների պատճառով։ Այս մասին վարչապետը հայտարարել է րոպեներ առաջ։ Ինչպես պարզաբանեց Գախարիան, նա արդարացված չի համարում Նիկա Մելիային ձերբակալելը այն պայմաններում, երբ երկրում առկա է քաղաքական սրացման վտանգ: Ըստ Գախարիայի, իր պաշտոնանկության պատճառն այն է, որ նա չի կարողացել համաձայնության գալ թիմի հետ: «Ես չկարողացա իմ…

Read More
Նեթանյահուի գրասենյակը հաստատել է Երուսաղեմի Տաճարի լեռան ստատուս քվոյի անձեռնմխելիությունը

Նեթանյահուի գրասենյակը հաստատել է Երուսաղեմի Տաճարի լեռան ստատուս քվոյի անձեռնմխելիությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը վերահաստատել է Երուսաղեմի Հին քաղաքի Տաճարի լեռան ստատուս քվոյի անձեռնմխելիությունը, երբ երկրի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը խոսել է այնտեղ սինագոգ կառուցելու հնարավորության մասին։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Բեն-Գվիրի մարտահրավերը Տաճարի լեռան ստատուս քվոյին անվանել է «վտանգավոր, անհարկի և անպատասխանատու» արարք: «Բեն-Գվիրի գործողությունները վտանգում են Իսրայելի Պետության ազգային…

Read More
Գուտերեշը ժամանել է Ուկրաինա

Գուտերեշը ժամանել է Ուկրաինա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է, որ ժամանել է Ուկրաինա, որտեղ հինգշաբթի պետք է բանակցություններ վարի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ՝ հայտնում է РИА Новости-ն։ «Ես Ուկրաինա եմ ժամանել Մոսկվա այցելելուց հետո, մենք կշարունակենք մեր աշխատանքը՝ ընդլայնելու մարդասիրական օգնությունը և ապահովելու խաղաղ բնակչության տարհանումը հակամարտության գոտիներից»,- գրել է գլխավոր քարտուղարը Twitter-ում։…

Read More
Իրանը նախատեսում է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին. CNN

Իրանը նախատեսում է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին. CNN

Իրանը նախատեսում է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին՝ ի պատասխան Լիբանանի հարավում իսրայելական գործողության և «Հըզբոլլահի» առաջնորդի սպանության՝ CNN-ին և NBC-ին հայտնել են աղբյուրները: Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ ԱՄՆ-ը ակտիվորեն աջակցում է Իսրայելի պաշտպանության նախապատրաստմանը և զգուշացրել են, որ «ուղիղ ռազմական հարձակումը» «լուրջ հետևանքներ կունենա Իրանի համար»: Միաժամանակ, ըստ NBC-ի, Թեհրանը հասկացրել է Վաշինգտոնին, որ…

Read More