Ամեն շաբաթ մեր դիտորդներն անցնում են մոտ 3800 կմ՝  հետևելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանի անվտանգության զարգացումներին. ԵՄ առաքելություն

Ամեն շաբաթ մեր դիտորդներն անցնում են մոտ 3800 կմ՝ հետևելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանի անվտանգության զարգացումներին. ԵՄ առաքելություն

Հայաստանում ԵՄ առաքելությունը Թվիթերում գրառում է կատարել իր գործունեության մասին: «Ամեն շաբաթ մեր դիտորդներն անցնում են մոտ 3800 կմ՝ հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք, հետևելու անվտանգության զարգացումներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային շրջաններում։ ԵՄ առաքելությունը եղել է նաև Երասխ գյուղում, որտեղ հանդիպել է գործարանի սեփականատերերի հետ այս շաբաթ տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո»։

Read More
Ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը ներթափանցել է Բելգորոդի Գրայվորոնսկի շրջան. Գլադկով

Ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը ներթափանցել է Բելգորոդի Գրայվորոնսկի շրջան. Գլադկով

Ուկրաինայի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը մտել է Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանի տարածք։ Երկուշաբթի՝ մայիսի 22-ի առավոտից, շրջանը մի քանի ժամ ենթարկվել է ինտենսիվ գնդակոծության: Այդ մասին Telegram ալիքում հայտարարել է ՌԴ սահմանամերձ շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը, ինչպես նաև ազգային գվարդիան և ԱԴԾ-ն միջոցներ են ձեռնարկում դիվերսանտներին վերացնելու համար։ Նահանգապետը հերքել…

Read More
Փարիզում կանցկացվի Հորմուզի նեղուցին նվիրված գագաթնաժողով

Փարիզում կանցկացվի Հորմուզի նեղուցին նվիրված գագաթնաժողով

Փարիզում այսօր աշխատանքն է սկսում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կազմակերպած տեսակոնֆերանսը, որին հեռավար մասնակցելու են 40 երկրի ներկայացուցիչներ: Քննարկվող հիմնական թեման է լինելու Հորմուզի նեղուցում նավարկության ազատության վերականգնումը։ Ֆրանսիայի նախագահի գրասենյակի հայտարարության համաձայն՝ համաժողովը կմիավորի «ոչ պատերազմող երկրներին, որոնք պատրաստ են ներդրում ունենալ» «բազմակողմ և զուտ պաշտպանական առաքելության հարցում՝ ուղղված Հորմուզի նեղուցում նավարկության ազատության վերականգնմանը,…

Read More
Թրամփը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի մարդկային կորուստների մասին

Թրամփը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի մարդկային կորուստների մասին

Միայն այս ամիս զոհվել է Ռուսաստանի մոտ 20,000 զինվորական՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը։ «Տարվա սկզբից Ռուսաստանը կորցրել է 112,500 զինվոր։ Անտեղի մահեր են։ Ուկրաինան նույնպես տուժել է։ 2025 թվականի հունվարի 1-ից նրանք կորցրել են մոտ 8,000 զինվոր, և այս թիվը չի ներառում անհետ կորածներին»,- մանրամասնել է Թրամփը, հույս հայտնել, որ…

Read More
Ադրբեջանում ազատության ցուցանիշը 100-ից 7 միավոր է. Freedom House

Ադրբեջանում ազատության ցուցանիշը 100-ից 7 միավոր է. Freedom House

Freedom House-ը X-ի իր միկրոբլոգում հիշեցրել է, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է բռնաճնշումները քաղաքացիական հասարակության նկատմամբ: «Euractiv-ի համար հոդվածում Ռովշան Մամադլին ուրվագծում է COP29-ին ընդառաջ քաղաքացիական հասարակության նկատմամբ Ադրբեջանի կառավարության բռնաճնշումների մասին: Ադրբեջանում ազատության ցուցանիշը կազմում է 100-ից ընդամենը 7 միավոր, ինչը նույնիսկ ցածր է նախորդ տարվա հյուրընկալող երկրի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ցուցանիշից, որը 100…

Read More
Ադրբեջանը հերքում է, որ Լաչինի միջանցքն արգելափակված է, սակայն դա ակնհայտ իրողություն է. Ջորջ Կատրուգալոս

Ադրբեջանը հերքում է, որ Լաչինի միջանցքն արգելափակված է, սակայն դա ակնհայտ իրողություն է. Ջորջ Կատրուգալոս

Ադրբեջանը հերքում է, որ Լաչինի միջանցքը արգելափակված է, սակայն բոլորս էլ քաջ գիտենք, որ իրականացվում է շրջափակում։ ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է հույն պատգամավոր Ջորջ Կատրուգալոսը: «Այն փաստը, որ որոշ ծայրահեղ դեպքերում Կարմիր խաչի մեքենաներով հիվանդներ են տեղափոխվում Հայաստան, չի նշանակում, թե միջանցքը բաց է: Շրջափակման մասին են վկայում…

Read More
Զարեհ Սինանյանը Վսեվոլոժսկում հանդիպել է Լենինգրադի մարզի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ

Զարեհ Սինանյանը Վսեվոլոժսկում հանդիպել է Լենինգրադի մարզի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ

Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լենինգրադի շրջանի Վսեվոլոժսկ քաղաքում էր։   Գլխավոր հանձնակատարն այցելել է տեղի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Աստվածամայր եկեղեցի, ինչպես նաև Եղիշե Չարենցի անվան հայկական կիրակնօրյա նորաբաց դպրոց, որտեղ զրույց է ընթացել ուսուցչակազմի և աշակերտների ծնողների հետ, քննարկվել են ուսումնական գործընթացների կազմակերպմանն ու Հայաստանի կողմից ուսումնական գրականության տրամադրմանը…

Read More
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը Գեղարքունիքի մարզում դիտարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը  

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը Գեղարքունիքի մարզում դիտարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը  

ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելել է Գեղարքունիքի մարզ, եղել Վարդենիս ու Սոթք բնակավայրերում, հանդիպել ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ և դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այցի ընթացքում նա ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հարցերում։  

Read More
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտը ներկայացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահության քննարկմանը

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտը ներկայացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահության քննարկմանը

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը ներկայացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահության քննարկմանը՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Մինչ այդ փաստաթուղթը ստորագրել է նախագահ Էրդողանը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ բանակցություններից հետո։ Նախագահության քննարկումից հետո խորհրդարանը քվեարկություն կանցկացնի փաստաթղթի վերաբերյալ: Մարտի 17-ին Էրդողանն Անկարայում բանակցություններ է անցկացրել Նիինիստոյի հետ: Հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել…

Read More
Իսրայելը վերսկսել է հրադադարը Գազայի հատվածում մի շարք հարվածներից հետո

Իսրայելը վերսկսել է հրադադարը Գազայի հատվածում մի շարք հարվածներից հետո

Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վերադառնում է հրադադարի ռեժիմին Գազայի հատվածում, հաղորդում է Jerusalem Post-ը։ Կիրակի ամբողջ օրվա ընթացքում ՑԱՀԱԼ-ը մի շարք զանգվածային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, որոնց հետևանքով, ըստ պաղեստինյան հաղորդագրությունների, զոհվել է մի քանի տասնյակ մարդ։ Զոհվածների թվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի մի քանի հրամանատար։ Այդ հարվածները պատասխան էին ՀԱՄԱՍ-ի…

Read More
Մոսկվայից Թբիլիսի առաջին թռիչքը տեղի կունենա մայիսի 19-ին

Մոսկվայից Թբիլիսի առաջին թռիչքը տեղի կունենա մայիսի 19-ին

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը մայիսի 19-ին կիրականացնի Մոսկվայից Թբիլիսի առաջին չվերթը՝ հայտնել են ընկերության զանգերի կենտրոնից։ «Մոսկվա-Թբիլիսի չվերթը տեղի կունենա մայիսի 19-ին՝ ժամը 08:50-ին: Դեպի Թբիլիսի չվերթները կիրականացվեն ամեն օր»,- նշել են ավիաընկերությունից: «Ազիմուտը» Վրաստանի իշխանություններից թռիչքներ իրականացնելու թույլտվություն է ստացել մայիսի 15-ին: Georgian Airways ավիաընկերությունն իր հերթին Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության թույլտվություն է ստացել: Ինքնաթիռները դեպի…

Read More
Աբասթումանի ավանում ավարտվել է ավտոբուսային կայարանի և բաց կայանատեղիի կառուցումը

Աբասթումանի ավանում ավարտվել է ավտոբուսային կայարանի և բաց կայանատեղիի կառուցումը

Աբասթումանի ավանում ավարտվել է ավտոբուսային կայարանի և բաց կայանատեղիի կառուցումը։ Ներկայումս վերացվում են 700 մեքենայի համար նախատեսված կայանատեղիի թերությունները, որից հետո կիրականացվեն լրացուցիչ կանաչապատման աշխատանքներ։ Նախագծի շրջանակներում տեխնիկապես հագեցած տարածքում կտեղադրվի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայան, իսկ կայանի վարչական շենքը կծառայի որպես էլեկտրական մեքենաների սպասարկման կենտրոն։ Նախագիծը ծառայում է Աբասթումանի եզակի հանգստավայրի և էկոլոգիական միջավայրի պաշտպանմանն …

Read More
Գերմանիայի կառավարությունը Վրաստանն ու Մոլդովան ներառել է անվտանգ երկրների ցանկում
		31.08.2023 . Միջազգային

Գերմանիայի կառավարությունը Վրաստանն ու Մոլդովան ներառել է անվտանգ երկրների ցանկում 31.08.2023 . Միջազգային

Գերմանիայի կառավարությունը Վրաստանն ու Մոլդովան ներառել է անվտանգ երկրների ցանկում։ Որոշման նախագիծը ներկայացրել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը, և այն հավանության է արժանացել նախարարների կաբինետի կողմից։ Անվտանգ երկրների ցանկում ընդգրկվելը նշանակում է, որ այդ երկրների քաղաքացիների ապաստանի դիմումներն ավելի արագ ընթացք կստանան, իսկ մերժման դեպքում արտաքսման ընթացակարգն անհամեմատ կհեշտանա:

Read More
ԱԽ քարտուղարը ՄԹ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում

ԱԽ քարտուղարը ՄԹ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում

Ապրիլի 26-ին Միացյալ Թագավորություն կատարած այցի ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սըր Սթիվեն Լովգրովի հետ:  Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:  Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ընթացող ժողովրդավարական շարունակական  բարեփոխումները, որոնք կարևոր…

Read More
Մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության ֆորումը

Մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության ֆորումը

Երևանում այսօր մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանո Դե Լա Ռոսան և այլք: Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ կազմակերպված երկօրյա…

Read More
ԱԷՄԳ-ն Իրանին մեղադրել է իր միջազգային պարտավորությունները խախտելու համար

ԱԷՄԳ-ն Իրանին մեղադրել է իր միջազգային պարտավորությունները խախտելու համար

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության՝ 35 երկրից կազմված կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել՝ Իրանին մեղադրելով միջուկային զենքի չտարածման երաշխիքների մասին համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների խախտման համար:   Նման որոշում է ընդունվել 20 տարվա ընթացքում առաջին անգամ։  Կառավարիչների խորհուրդը նշել է, որ 2019 թվականից ի վեր Իրանը ոչ լիարժեք է համագործակցել գործակալության հետ, և չհայտարարագրված միջուկային նյութերի և…

Read More
Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները

Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները

Իրանի նախագահը Ռուսաստանի ղեկավարի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է վերջերս Հայաստան կատարած իր այցին։ Մասուդ Փեզեշքիանը Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ Հայաստանի վարչապետից հավաստիացումներ է ստացել, որ Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հետ քննարկումներում և պայմանավորվածություններում Իրանի մտահոգությունները լիովին հաշվի են առնվել:   Փեզեշքիանն ընդգծել է, որ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակը կովկասյան տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու ավելի…

Read More
Լավրովը մեղադրել է Կիևին՝ Բելառուսը հակամարտության մեջ ներքաշելու փորձերի համար

Լավրովը մեղադրել է Կիևին՝ Բելառուսը հակամարտության մեջ ներքաշելու փորձերի համար

Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հարցով բանակցությունները ցանկացած պահի, այն կետից, որտեղ կանգ ենք առել՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Սերգեյ Լավրովի խոսքով՝ Մոսկվան նախընտրում է քաղաքական-դիվանագիտական կարգավորումը։ «Նման կարգավորման պարամետրերը քննարկվել և համաձայնեցվել են Ալյասկայում մոտ մեկ տարի առաջ։ Չեմ ուզում մտածել, որ Ալյասկան, ինչպես Եվրոպայի գործողությունները, առիթ էր Կիևի ռեժիմին զինելու ժամանակ…

Read More
Ֆլորիդայի օդանավակայաններից մեկը վերանվանվել է Թրամփի անունով

Ֆլորիդայի օդանավակայաններից մեկը վերանվանվել է Թրամփի անունով

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ուժի մեջ է մտել նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրից մի քանի կիլոմետր հեռու գտնվող «Փալմ Բիչի» միջազգային օդանավակայանի անվանափոխությունը։ Հուլիսի 9-ից այն կոչվում է «Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի անվան միջազգային օդանավակայան»: Համապատասխան որոշումը Ֆլորիդայի իշխանությունները հաստատել են այս տարվա փետրվարին։ Բացի դրանից՝ օգոստոսի 18-ին կփոխվի օդանավակայանի Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կոդը՝ PBI-ի փոխարեն…

Read More
Ուկրաինայի զինված ուժերը Եյսկի մոտ հարված են հասցրել ԱԹՍ-ների պահեստին

Ուկրաինայի զինված ուժերը Եյսկի մոտ հարված են հասցրել ԱԹՍ-ների պահեստին

Ուկրաինայի ռազմածովային ուժերը, Անվտանգության ծառայության ստորաբաժանումների հետ համատեղ, հարվածել են ՌԴ Կրասնոդարի երկրամասի Եյսկի շրջանում գտնվող «Շահեդ» կամիկաձե-դրոնների պահեստին, որտեղ պահվել է մոտ 400 գրոհային անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբն էլ հայտարարել է, որ Օկտյաբրսկում հրկիզվել են «պահեստային տարածքներ», և հրդեհը տեղայնացվել է, սակայն…

Read More
Նիդերլանդների վարչապետը Զելենսկուն հորդորել է բանակցել Ռուսաստանի հետ

Նիդերլանդների վարչապետը Զելենսկուն հորդորել է բանակցել Ռուսաստանի հետ

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն կոչ է արել որոշում կայացնել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնի Atlantic Council ամերիկյան վերլուծական կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ, գրում է РИА Новости-ն: Քաղաքական գործչի խոսքով՝ այս որոշումը կարող է կայացնել միայն Զելենսկին՝ Ուկրաինայի կառավարության և ժողովրդի հետ միասին։ Իսկ արևմտյան…

Read More
Ես շատ կարևոր և արդյունավետ զրույց ունեցա ԱՄՆ նախագահի հետ. Զելենսկի

Ես շատ կարևոր և արդյունավետ զրույց ունեցա ԱՄՆ նախագահի հետ. Զելենսկի

Հուլիսի 4-ին տեղի է ունեցել ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վոլոդիմիր Զելենսկու հեռախոսազրույցը, որը տևել է 40 րոպե, տեղեկացնում է Reuters-ը: Զելենսկին ասել է, որ նախ շնորհավորել է նախագահ Թրամփին և ամբողջ ամերիկացի ժողովրդին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ, որից հետո Թրամփի հետ զրույցում քննարկել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հարցը: ԱՄՆ նախագահը համաձայնել է…

Read More
Ցանկանում ենք, որ որքան հնարավոր է շուտ ստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը. Թուրքիայի ԱԳՆ

Ցանկանում ենք, որ որքան հնարավոր է շուտ ստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված որոշակի քայլեր ձեռնարկելու որոշման մասին։ «Ողջունում ենք երկու երկրի միջև վստահության ամրապնդմանն ուղղված որոշակի քայլեր ձեռնարկելու որոշումը, որը նշված է Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարության մեջ: Մենք աջակցում ենք վստահության ամրապնդմանն ուղղված լրացուցիչ քայլերի ընդունման վերաբերյալ քննարկումները շարունակելու որոշմանը։…

Read More
ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունն ընդգծել է ականազերծման մարդասիրական բնույթը և Հայաստանի հաստատակամ հանձնառությունն այդ սկզբունքներին

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունն ընդգծել է ականազերծման մարդասիրական բնույթը և Հայաստանի հաստատակամ հանձնառությունն այդ սկզբունքներին

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Չորրորդ կոմիտեի «Աջակցություն ականազերծման գործողություններում» օրակարգային կետի ընդհանուր քննարկման շրջանակներում Հայաստանի պատվիրակությունն ընդգծել է ականազերծման մարդասիրական բնույթը և Հայաստանի հաստատակամ հանձնառությունը մարդասիրական նորմերին և սկզբունքներին: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը:   «Մեծապես կարևորելով ականազերծման գործողություններում աջակցության ցուցաբերումը և վերահաստատելով հակահետևակային ականների և այլ պայթունավտանգ զինատեսակների հումանիտար հետևանքների հասցեագրմանը միտված…

Read More
Վթար Ավստրիայի լեռնադահուկային հանգստավայրում

Վթար Ավստրիայի լեռնադահուկային հանգստավայրում

Ավստրիական Տիրոլի լեռնադահուկային հանգստավայրում ճոպանուղու խցիկ է վայր ընկել, ինչի հետևանքով յոթ մարդ տուժել է։ Չորսը ծանր վնասվածքներ են ստացել, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Նախաքննությամբ որևէ տեխնիկական անսարքություն չի հայտնաբերվել։ Ըստ նախնական տվյալների, ծառն ընկել է ճոպանի վրա և խցիկը վայր է ընկել: Ճոպանուղու աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է: Այժմ ճշտվում է, թե ինչու է…

Read More
Հնդկաստանում կամրջի փլուզումից զոհերի թիվը հասել է 141-ի

Հնդկաստանում կամրջի փլուզումից զոհերի թիվը հասել է 141-ի

Հնդկաստանում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 141-ի, 177-ը փրկվել են, 2-ը համարվում են անհետ կորած: Ողբերգության միաժամանակ երկու պատճառ է նշվում. նախ՝ կախովի ամրությունները չեն դիմացել ծանրաբեռնվածությանը, իսկ դեպքի պահին կամրջի վրա եղել է մոտ 500 մարդ, և ամրությունները պոկվել են հենասյուներից: Մյուս պատճառը, ինչպես երևում է NDTV հեռուստաալիքի տեսանյութում, այն է, որ…

Read More
Ուկրաինան դրոններով ու հրթիռներով հարվածում է Ռուսաստանի նավթային և գազային օբյեկտներին

Ուկրաինան դրոններով ու հրթիռներով հարվածում է Ռուսաստանի նավթային և գազային օբյեկտներին

Այսօր առավոտյան Ուկրաինան «Ֆլամինգո» թևավոր հրթիռներով հարված է Չեբոքսարիին և Սամարային: Չեբոքսարիում հարձակման թիրախը ВНИИР-Прогресс պաշտպանական ձեռնարկությունն էր: Գործարանում հրդեհ է բռնկվել, և ենթադրվում է, որ դրա վարչական շենքը զգալիորեն վնասվել է: Գործարանը նախկինում էլ է հարվածի ենթարկվել (վերջին անգամ՝ մայիսի 5-ի գիշերը), որից հետո շենքերի վրա տեղադրվել են հատուկ պաշտպանիչ ցանցային կառուցվածքներ։ ВНИИР-Прогресс-ը մասնագիտանում…

Read More
Ֆրանսիան պատրաստ է պաշտպանական զենք տրամադրելու Հայաստանին. Սեբաստիեն Լըկորնյու

Ֆրանսիան պատրաստ է պաշտպանական զենք տրամադրելու Հայաստանին. Սեբաստիեն Լըկորնյու

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Նախարար Սեբաստիեն Լըկորնյուն այսօր ընդունել է Սուրեն Պապիկյանին, Ֆրանսիայի ռազմական գերատեսչությունն էլ X-ի իր միկրոբլոգում գրառում է արել, որում նշված է. «Այսօր Սեբաստիեն Լըկորնյուն հանդիպում է իր հայ գործընկերոջ՝ Պապիկյանի հետ զենքի ձեռքբերումը պաշտոնապես ձևակերպելու նպատակով:…

Read More
Ստոկհոլմում և Օսլոյում հանձնվել են Նոբելյան մրցանակները

Ստոկհոլմում և Օսլոյում հանձնվել են Նոբելյան մրցանակները

Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում տեղի է ունեցել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության բնագավառներում 2023 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը: Շվեդիայի թագավոր Կարլ 16-րդ Գուստավը պատվոգրեր և ոսկե մեդալներ է հանձնել 10 դափնեկրի: Մրցանակների հանձնումից հետո դափնեկիրները, հյուրերը, թագավորական ընտանիքի և կառավարության անդամները, գիտական, գործարար և մշակութային վերնախավի ներկայացուցիչները մասնակցել են Ստոկհոլմի քաղաքապետարանի կազմակերպած ավանդական խնջույքին: Նորվեգիայի…

Read More
Խարկովի հռթիռակոծության հետևանքով վնասվել է նաև Հայաստանի պատվավոր հյուպատոսության շենքը

Խարկովի հռթիռակոծության հետևանքով վնասվել է նաև Հայաստանի պատվավոր հյուպատոսության շենքը

Այսօր առավոտյան Խարկովի կենտրոնում ռուսական զինված ուժերի զանգվածային հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է նաև այն շենքը, որտեղ գտնվում է Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսությունը: Այդ մասին հայտնում են լրատվամիջոցները:

Read More