Վրաստանում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի զինված ուժերի ստեղծման 32-րդ տարեդարձին

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի զինված ուժերի ստեղծման 32-րդ տարեդարձին

Փետրվարի 12-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան կողմից տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի զինված ուժերի ստեղծման 32-րդ տարեդարձին։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ Նրանց հաղորդմամբ՝ միջոցառման հյուրերի թվում էին Վրաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Սուջաշվիլին, Վրաստանի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Իրակլի Ճիճինաձեն, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ…

Read More
Պաղեստինամետ ցույցեր ԱՄՆ-ում
		01.05.2024 . Միջազգային

Պաղեստինամետ ցույցեր ԱՄՆ-ում 01.05.2024 . Միջազգային

ԱՄՆ-ի տասնյակ բարձրագույն ուսումնական հաստատություններում պաղեստինամետ ուժերի ցույցեր են տեղի ունենում։ Ուսանողները բողոքում են Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների դեմ: Բողոքի ակցիաների կենտրոնը եղել է Նյու Յորքի հեղինակավոր Կոլումբիայի համալսարանը, որտեղ մի խումբ երիտասարդներ գրավել են համալսարանի շենքերից մեկը՝ Համիլթոն հոլը։ Ուսանողները բուհի ղեկավարությունից պահանջել են հարաբերությունները խզել Իսրայելի ակադեմիական հաստատությունների հետ և դադարեցնել համագործակցությունը…

Read More
Միացյալ Նահանգները մերժում է Պաղեստինը ճանաչելու` Մակրոնի որոշումը

Միացյալ Նահանգները մերժում է Պաղեստինը ճանաչելու` Մակրոնի որոշումը

Միացյալ Նահանգները վճռականորեն մերժում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ծրագիրը՝ ՄԱԿ գլխավոր վեհաժողովում պաղեստինյան պետությունը ճանաչելու մասին, X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Այդ չմտածված որոշումը ծառայում է միայն ՀԱՄԱՍ-ի քարոզչությանը և հարված է հասցնում խաղաղությանը։ Սա ապտակ է հոկտեմբերի 7-ի դեպքերի հետևանքով զոհվածներին»,- գրել է նա։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել…

Read More
Իսրայելը հայտարարել է Սիրիայից իր պահանջների մասին

Իսրայելը հայտարարել է Սիրիայից իր պահանջների մասին

Իսրայելը Սիրիայի հետ բանակցություններում ակնկալում է երկրի հարավարևմտյան շրջանների ապառազմականացում, ինչպես նաև տեղի դրուզների համայնքների համար անվտանգության ապահովման միջոցներ: Այդ մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Բանակցություններ են ընթանում Սիրիայի հետ։ Դրանց ավարտը կախված է Իսրայելի շահերի ապահովումից, ինչը, ի թիվս այլ հարցերի, ներառում է Սիրիայի հարավարևմտյան հատվածի ապառազմականացումը և Սիրիայում դրուզների անվտանգության…

Read More
Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին
		14.09.2022 . Միջազգային

Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին 14.09.2022 . Միջազգային

ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին՝ տեղեկացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից: «Նրանք գնդակոծում են հայկական դիրքերը Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի, Ջերմուկի և հարակից բնակավայրերի ուղղությամբ՝ անօդաչու թռչող սարքերի և ականանետների կիրառմամբ»,- մասնավորապես…

Read More
Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը ևս վավերացման փուլում է և շատ մոտ ապագայում ուժի մեջ կմտնի. Հակոբ Արշակյան

Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը ևս վավերացման փուլում է և շատ մոտ ապագայում ուժի մեջ կմտնի. Հակոբ Արշակյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 24-ին ելույթ է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 52-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Հակոբ Արշակյանի Ֆեյսբուքի էջից: «Ջերմորեն շնորհավորելով Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 52-րդ տարեդարձի առթիվ՝ նշել եմ, որ մեծագույն ոգևորությամբ եմ հետևում մի շարք ոլորտներում վերջին տասնամյակներին ԱՄԷ-ի ունեցած հաջողություններին ու ձեռքբերումներին և ուրախությամբ…

Read More
Իսրայելի տարածքում արգելվել է ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գործակալության գործունեությունը

Իսրայելի տարածքում արգելվել է ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գործակալության գործունեությունը

Իսրայելի Քնեսեթը հաստատել է օրենքը, որով արգելվում է Իսրայելի տարածքում ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության գործունեությունը։ Kan ռադիոկայանի հաղորդմամբ՝ օրինագիծն ընդունվել է երկրորդ, երրորդ ընթերցումներով և ամբողջապես։ Արգելքի օգտին է քվեարկել 92, դեմ՝ 10 պատգամավոր։ Օրենքը գործակալությանն արգելում է ունենալ ներկայացուցչություններ, ծառայություններ առաջարկել, ուղղակի կամ անուղղակի որևէ գործունեություն ծավալել իսրայելական տարածքում։

Read More
Գլենդելում հայերն ակցիա են իրականացրել՝ հաջակցություն շրջափակված Լեռնային Ղարաբաղի

Գլենդելում հայերն ակցիա են իրականացրել՝ հաջակցություն շրջափակված Լեռնային Ղարաբաղի

Գլենդելում հայերը ակցիա են իրականացրել՝ հաջակցություն շրջափակված Լեռնային Ղարաբաղի։ Ակցիայի մասնակիցները փակել են 134 E ավտոմայրուղին՝ ԼՂ-ում հայերի նոր ցեղասպանության վրա միջազգային ուշադրություն հրավիրելու համար: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բըրբենք քաղաքում ևս ակցիա է անցկացվել՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի։

Read More
ԱՄՆ-ը Ուկրաինային 100 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի

ԱՄՆ-ը Ուկրաինային 100 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի

ԱՄՆ-ը Ուկրաինային 100 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ Կիև կատարած այցի շրջանակում։ Փաթեթը կներառի հրետանու զինամթերք, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգեր: Օսթինից բացի Կիև են մեկնել նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը: Վերջինս Ուկրաինայում է «գնահատելու…

Read More
Իրանի ներկայացուցիչը Եվրոպային խորհուրդ է տվել խելամիտ հարաբերություններ վարել Ռուսաստանի հետ

Իրանի ներկայացուցիչը Եվրոպային խորհուրդ է տվել խելամիտ հարաբերություններ վարել Ռուսաստանի հետ

Եվրոպական երկրները պետք է խելամիտ հարաբերություններ վարեն Ռուսաստանի հետ, որպեսզի դուրս գան տնտեսական ճգնաժամից: Այդ մասին հայտարարել է Վիեննայում Իրանի պատվիրակության խորհրդական Մոհամադ Մարանդին: «Եվրոպայում տնտեսական ճգնաժամի միակ լուծումն այն է, որ այդ երկրներն ավելի ռացիոնալ, ավելի խելամիտ հարաբերություններ ունենան Ռուսաստանի հետ»,- դիվանագետի խոսքը մեջբերում է РИА Новости-ն:

Read More
Ուկրաինական կողմը Ղրիմում ռուսական դեսանտային նավ է խոցել

Ուկրաինական կողմը Ղրիմում ռուսական դեսանտային նավ է խոցել

Ուկրաինական ուժերը հրթիռային հարված են հասցրել Ղրիմի Թեոդոսիա նավահանգստին: Ուկրաինայի օդուժի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ոչնչացրել է «Նովոչերկասկ» մեծ դեսանտային նավը: Հարվածին հետևել է պայթյուն, սակայն հետևանքների, այդ թվում՝ զոհերի մասին հավաստի տեղեկություններ դեռևս չկան: Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Թեոդոսիայի շրջանում։ Նրա խոսքով՝ նավահանգստի տարածքում հրդեհը մեկուսացվել…

Read More
Մենք համաձայն չենք Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» փակման հետ. Պրիմակով

Մենք համաձայն չենք Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» փակման հետ. Պրիմակով

Բաքուն Ռուսական մշակութային կենտրոնից պահանջել է գրանցվել որպես տեղական իրավաբանական անձ, սակայն երկար տարիների հարցումների ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ-ն և արդարադատության նախարարությունն այդպես էլ չեն հայտնել, թե ինչ ձևով դա պետք է արվի՝ հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը: «Ուստի մենք համաձայն չենք դրա փակման հետ։ Հիմա, ինչպես հասկանում ենք, տարբեր պատճառների ու հանգամանքների բերումով, Ադրբեջանը…

Read More
Ադրբեջանի ՊՆ-ն իրականության հետ կապ չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար. ԼՂ ՊԲ
		09.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ՊՆ-ն իրականության հետ կապ չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար. ԼՂ ՊԲ 09.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9֊ին՝ ժամը 17:25֊ի սահմաններում, փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք, իբր թե, կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, բացարձակ կեղծիք է։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՊԲ-ից:   «Ադրբեջանի ՊՆ-ն իրականության հետ որևէ առնչություն չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի…

Read More
Ուկրաինական ճգնաժամը չպետք է անդրադառնա Մոսկվայի հետ Պեկինի առևտրային հարաբերությունների վրա. Չինաստանի ԱԳՆ

Ուկրաինական ճգնաժամը չպետք է անդրադառնա Մոսկվայի հետ Պեկինի առևտրային հարաբերությունների վրա. Չինաստանի ԱԳՆ

Ուկրաինական ճգնաժամը չպետք է անդրադառնա այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ Չինաստանի բնականոն առևտրային հարաբերությունների վրա։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության Եվրոպայի վարչության ղեկավար Վան Լութունը՝ մեկնաբանելով նախօրեին կայացած ԵՄ-ՉԺՀ առցանց գագաթնաժողովի արդյունքները։ «Չինաստանն ուկրաինական ճգնաժամի կողմ չէ։ Մենք չենք կարծում, որ այն պետք է ազդի որևէ այլ երկրի հետ մեր բնականոն առևտրի վրա:…

Read More
Ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի էներգետիկ ենթակառուցվածքին

Ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի էներգետիկ ենթակառուցվածքին

Ռուսական ուժերը շարունակում են հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին: Այս գիշեր թիրախում են եղել Կիևի մերձակայքում գտնվող Տրիպոլի ՋԷԿ-ը և Նալիվայկովի ենթակայանը, որը մայրաքաղաքը կապում է Ռովենի ԱԷԿ-ի հետ։ Հարվածների պատճառով տարածաշրջանում արտակարգ անջատումներ են կիրառվել։ Կիևի մի մասում կանգ է առել նաև էլեկտրատրանսպորտը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ՝ ՌԴ-ն այս գիշեր գրեթե 500 հրթիռ և…

Read More
Ադրբեջանը հրաժարվում է ԼՂ ժողովրդի հետ խաղաղ ապրելու պատրաստակամության մասին իր կեղծ նարատիվներից. Մարուքյան

Ադրբեջանը հրաժարվում է ԼՂ ժողովրդի հետ խաղաղ ապրելու պատրաստակամության մասին իր կեղծ նարատիվներից. Մարուքյան

Ամեն օր Ադրբեջանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ խաղաղ գոյակցության պայմաններում ապրելու պատրաստակամության մասին իր ստեղծած կեղծ նարատիվներից։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Այսօր 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որին Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան էին տեղափոխում ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ, առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները և տարել անհայտ…

Read More
Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունները Թուրքիայում բանակցություններ կանցկացնեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով

Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունները Թուրքիայում բանակցություններ կանցկացնեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով

ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների և Անկարայի բանակցությունները կանցկացվեն մայիսի 24-ին՝ հայտնել են Թուրքիայի արտգործնախարարությունից։ Խորհրդակցությանը կմասնակցեն Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը, Շվեդիայի վարչապետի գրասենյակի պետքարտուղար Օսկար Ստենստրյոմը և Ֆինլանդիայի արդարադատության նախարարի տեղակալ Յուկկա Սալովաարը։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունից հույս են հայտնել, որ Անկարայի մտահոգությունները կփարատվեն, և Շվեդիան, Ֆինլանդիան ու…

Read More

Գիշերը Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 220 կրակոց

Փետրվարի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 220 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Read More
Մեր հետագա քայլերը պետք է լինեն այն ուղղությամբ, որ սկսենք լուծել ծայրահեղ ծանր գծերի հարցերը. Ավինյանը՝ հանրային տրանսպորտի մասին

Մեր հետագա քայլերը պետք է լինեն այն ուղղությամբ, որ սկսենք լուծել ծայրահեղ ծանր գծերի հարցերը. Ավինյանը՝ հանրային տրանսպորտի մասին

Հիմնական խնդիրը, որ բարձրաձայնվում է, մնում է ավտոբուսների հաճախականությունը, կան նաև գծեր, որոնք գերծանրաբեռնված են: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտի համակարգին: «Ունենք թաղամասեր, որտեղ իրապես վատացել է իրավիճակը, մասնավորապես՝ Նորագավիթում: Կարծում եմ՝ մեր հետագա քայլերը պետք է լինեն այն ուղղությամբ, որ մենք սկսենք լուծել ծայրահեղ ծանր…

Read More
Մարկո Ռուբիոն բարձր է գնահատել Արկտիկայի ռազմավարական նշանակությունը

Մարկո Ռուբիոն բարձր է գնահատել Արկտիկայի ռազմավարական նշանակությունը

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Մարկո Ռուբիոն պարզաբանել է, թե ինչու է կարևոր Միացյալ Նահանգների ներկայությունն Արկտիկայում՝ գրում է Interfax-ը: Նա ասել է, որ այդ տարածաշրջանը առաջիկա տասնամյակներում աշխարհի համար կլինի ամենակարևորներից մեկը՝ գլոբալ տաքացման համատեքստում, և բացատրել, որ դա մասամբ պայմանավորված է կլիմայի տաքացմամբ, որին զուգընթաց ավելի շատ ծովային առևտրային ուղիներ կանցնեն Արկտիկայի միջով: Ռուբիոն նշել…

Read More
ԱՄՆ-ը հանդես է գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության օգտին․ Սալիվան
		11.07.2023 . Միջազգային

ԱՄՆ-ը հանդես է գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության օգտին․ Սալիվան 11.07.2023 . Միջազգային

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցերը փոխկապակցված չեն՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։ «ԱՄՆ-ն ավելի վաղ հանդես էր գալիս Եվրոպայի հետ Թուրքիայի բանակցությունների վերսկսման օգտին։ Նախագահ Ջո Բայդենը սկսել է զբաղվել այս թեմայով ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը բարձրացնելուց շատ առաջ։ Այնպես որ, որքան մեզ հայտնի է, այդ թեմաները…

Read More
Ադրբեջանը 7,6 մլն դոլարի օգնության նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանը 7,6 մլն դոլարի օգնության նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանը 7,6 մլն դոլարի մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա: Դրա մեջ է մտնում մալուխային արտադրանք, որն անհրաժեշտ է Ուկրաինայի տուժած շրջաններում էներգամատակարարման վերականգնման համար: 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը Ուկրաինա է ուղարկել ավելի քան 100 գեներատոր և տրանսֆորմատոր։ Պատերազմի ժամանակ Բաքվի ուղարկված մարդասիրական օգնության ընդհանուր արժեքը կազմում է մոտ 33 մլն դոլար։

Read More
Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ սկսվել է Սուդանից Վրաստանի քաղաքացիների տարհանման գործընթացը

Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ սկսվել է Սուդանից Վրաստանի քաղաքացիների տարհանման գործընթացը

Սուդանից Վրաստանի քաղաքացիների տարհանման գործընթացը սկսվել է: Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Սուդանից Վրաստանի քաղաքացիների տարհանման գործընթացը սկսվել է։ Նրանք արդեն լքել են այն վայրը, որտեղ տեղափոխվել են երեկ, և ընթացքի մեջ է նրանց երկրից դուրս բերելու գործընթացը»,- ասված է տեղեկատվության մեջ։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։ …

Read More
Կուլեբան մեկնել է Չինաստան՝ քննարկելու խաղաղությունն Ուկրաինայում

Կուլեբան մեկնել է Չինաստան՝ քննարկելու խաղաղությունն Ուկրաինայում

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան իր չինացի գործընկեր Վան Իի հրավերով ժամանել է Չինաստան։ «Բանակցությունների թեման մեկն է լինելու՝ խաղաղությունն Ուկրաինայում։ Գործընթացում անհրաժեշտ է գտնել ընդհանուր եզրեր և խուսափել խաղաղ ծրագրերի մրցակցությունից»,- հայտարարել է Կուլեբան: Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ էլ ասվում է, որ բանակցությունների հիմնական թեման կլինի «հակամարտության դադարեցման ուղիների որոնումը և Չինաստանի հնարավոր…

Read More
Ուկրաինա ուղարկվող զենքը հայտնվում է «սև խոռոչում». Պենտագոն

Ուկրաինա ուղարկվող զենքը հայտնվում է «սև խոռոչում». Պենտագոն

Վաշինգտոնը հնարավորություն չունի ամբողջությամբ հետևելու, թե որտեղ են հայտնվում Կիև ուղարկված զենքերը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրին։ Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ ԱՄՆ-ը քիչ ուղիներ ունի պարզելու, թե Ուկրաինայի կոնկրետ որ տարածք են ուղարկում հակատանկային, հակաօդային և այլ զինատեսակների զգալի մասը։ «Այն ընկնում է մեծ սև խոռոչի մեջ, և կարճ ժամանակ անց դուք…

Read More
Կարևորում ենք մեր գործընկերների, բարեկամների ջանքերի համադրումը՝ ուղղված Հարավային Կովկասում տևական կայուն խաղաղություն ունենալուն. Արարատ Միրզոյան

Կարևորում ենք մեր գործընկերների, բարեկամների ջանքերի համադրումը՝ ուղղված Հարավային Կովկասում տևական կայուն խաղաղություն ունենալուն. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:  Հանդիպման արդյունքներով ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Ստորև ներկայացված է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի համար հայտարարությունը և…

Read More
Կիևի համար վերացել են բոլոր կասկածները, որ Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ում․ Զելենսկի

Կիևի համար վերացել են բոլոր կասկածները, որ Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուղերձում ամփոփել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում անցկացրած հանդիպումներն ու բանակցությունների արդյունքները: «Մենք տուն ենք վերադառնում լավ արդյունքով մեր երկրի և շատ կարևոր նորություններով՝ մեր մարտիկների համար»,- հայտարարել է Զելենսկին՝ մանրամասնելով, որ Կիևին սպասվում է զինամթերքի համալրում՝ ներառյալ հակաօդային պաշտպանություն, հրթիռներ, զրահատեխնիկա և հրետանի: Ուկրաինայի նախագաի խոսքով՝ անկախությունից ի վեր առաջին անգամ Կիևը…

Read More
ՌԴ ԱԳՆ-ն Մոսկվայում Ճապոնիայի դեսպանությանը բողոքի նոտա է ներկայացրել

ՌԴ ԱԳՆ-ն Մոսկվայում Ճապոնիայի դեսպանությանը բողոքի նոտա է ներկայացրել

Ռուսաստանի արտգործնախարարությունը Մոսկվայում Ճապոնիայի դեսպանությանը բողոքի նոտա է ներկայացրել ԱՄՆ Զինված ուժերի Resolute Force Pacific լայնամասշտաբ զորավարժություններին ճապոնական օդային ինքնապաշտպանական ուժերի մասնակցության կապակցությամբ: Զորավարժությունն ընթանում է հուլիսի 9-ից օգոստոսի 4-ը, այդ թվում՝ ՌԴ հեռավորարևելյան սահմանների անմիջական հարևանությամբ գտնվող ռազմաուսումնական բազաներում: «Ռուսաստանն անթույլատրելի է համարում նման անպատասխանատու գործունեությունը, որն ունի զինված հակամարտության նախապատրաստման բոլոր հատկանիշները։ Այն…

Read More
Ֆրեդերիկ X-ը պաշտոնապես հայտարարվեց Դանիայի թագավոր

Ֆրեդերիկ X-ը պաշտոնապես հայտարարվեց Դանիայի թագավոր

Դանիայի կառավարության ղեկավար Մետե Ֆրեդերիկսենը կիրակի Կոպենհագենի Քրիստիանսբորգ պալատի պատշգամբից դանիական թագի հպատակներին հայտարարել է թագավոր Ֆրեդերիկ X-ի գահ բարձրանալու մասին, որը նույնպես առաջին անգամ հայտնվել է հանրության առջև` որպես թագավոր: 83-ամյա Մարգրետե II թագուհին 52 տարվա կառավարումից հետո պաշտոնապես հրաժարվել է գահից՝ միապետ հռչակելով ավագ որդուն՝ 55-ամյա Ֆրեդերիկին: Թագուհի Մարգրետե II-ը գահից հրաժարվելու մասին…

Read More

«Վանո Մերաբիշվիլու համաներման հարցը չի դիտարկվում»,-նախագահի մամլո խոսնակ

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլու համաներման հարցը չի դիտարկվում. Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նախագահի մամլո խոսնակ Էկա Միշվելաձեն, հաղորդում է apsny.ge կայքը: «Ինչ վերաբերվում է Վանո Մերաբիշվիլու համաներման հարցին, ապա ներկա դրությամբ այդ հարցը չի դիտարկվում», -ասում է Միշվելաձեն: Նրա խոսքերով Մերաբիշվիլին այդ հարցով չի դիմել նախագահին:

Read More