ԵՄ արտգործնախարարները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը. Բորել

ԵՄ արտգործնախարարները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը. Բորել

Եվրամիության երկրների արտգործնախարարները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Ես ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ այն հարցերը, որոնք մնացել է լուծել, զուտ տեխնիկական և տնտեսական բնույթ են կրում»,- նշել է դիվանագետը: Նա խոստովանել է, որ դժվարությունները կապված են…

Read More
Շենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգը

Շենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգը

Շենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգը՝ ուղղված այլ երկրներից ժամանողների վերահսկմանը՝ հայտնում է Եվրամիության պաշտոնական պորտալը: Նշվում է, որ նոր համակարգը կոչված է անձնագրերում կնիքները փոխարինելու թվային գրանցմամբ, ինչպես նաև հնարավորություն կտա աստիճանաբար կրճատել անձնագրային հսկողության հերթերը: Մուտքի և ելքի համակարգը նախատեսված է ԵՄ անդամ չհանդիսացող երկրների այն քաղաքացիների համար, որոնք կարճաժամկետ ուղևորություններ են կատարում Շենգենյան երկրներ: Խոսքը…

Read More
Թրամփը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ

Թրամփը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ

Դոնալդ Թրամփը Նովրուզի կապակցությամբ նամակ է հղել Իլհամ Ալիևին։ Ադրբեջանական կողմի տվյալով՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ երկու երկրի միջև առկա է գործակցության հարուստ պատմություն: Նա հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին նշանակալի ձեռքբերումներ կգրանցվեն։   Թրամփն ընդգծել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի աջակցությունը ԱՄՆ գործընկեր Իսրայելին։    Թրամփը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի…

Read More
Մելոնին այցելել է Լիբանան և դատապարտել հարձակումները ՄԱԿ-ի խաղաղապահների վրա

Մելոնին այցելել է Լիբանան և դատապարտել հարձակումները ՄԱԿ-ի խաղաղապահների վրա

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին այցելել է Լիբանան իսրայելական զորքերի կողմից ՄԱԿ-ի խաղաղապահ բազաների վրա հարձակումից մի քանի օր անց: Բեյրութում տեղի ունեցած մամուլի ասուլիսում նա դատապարտել է ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) վրա կատարված վերջին հարձակումները՝ դրանք համարելով անընդունելի: Մելոնին վստահեցրել է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամը ԵՄ առաջնորդների քննարկումների կենտրոնում է: Հաղորդվում է, որ առնվազն հինգ…

Read More
Փարիզը կպատրաստի Ուկրաինայի զինված ուժերի 4500 զինծառայողի. Մակրոն
		08.06.2024 . Միջազգային

Փարիզը կպատրաստի Ուկրաինայի զինված ուժերի 4500 զինծառայողի. Մակրոն 08.06.2024 . Միջազգային

Ֆրանսիան մտադիր է մարզել և զինել Ուկրաինայի զինված ուժերի մի ամբողջ բրիգադ՝ 4500 զինվորի։ Այդ մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսում։ Նա ընդգծել է, որ իր երկրի տարածքում ուկրաինացի զինվորների ուսուցումը էսկալացիայի պատճառ չի համարում։ «Սա Ուկրաինայի օրինական խնդրանքն է և համապատասխանում է մեր քաղաքականությանը՝ մենք չենք պատերազմում…

Read More
Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը չի պատասխանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը չի պատասխանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Տեղեկատվության ստուգման կենտրոնը տեղեկացնում է, որ մի քանի լրատվականներ տեղեկություն էին հրապարակել, իբր Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով գերազանցում է Վրաստանին։ «Լրատվականների փոխանցմամբ՝ Ն. Թուրնավան, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, ասել է. «… Սխալ գնահատական է, տարրական մեթոդոլոգիական հարցեր հաշվի առնված չեն»։ Իրականում սակայն, նախարարը…

Read More
Մենք զբաղվում ենք տրանսպորտային-տնտեսական կապերի ապաշրջափակմամբ. Զախարովան՝ Արցախի գազամատակարարման դադարեցման մասին

Մենք զբաղվում ենք տրանսպորտային-տնտեսական կապերի ապաշրջափակմամբ. Զախարովան՝ Արցախի գազամատակարարման դադարեցման մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման դադարեցման վերաբերյալ «Լուրեր»-ի հարցին: «Մենք զբաղվում ենք հենց տրանսպորտային-տնտեսական կապերի ապաշրջափակմամբ, որոնք առաջին հերթին անհրաժեշտ են այդ ներուժի զարգացման, իրավիճակը խաղաղ հուն բերելու, կյանքը վերադարձնելու, նորմալ հարաբերություններ հաստատելու համար։ Մենք կենտրոնացած ենք այդ կապակցությամբ բարդ հարցերի լուծման ուղղությամբ, այլ ոչ թե նորերի ստեղծման»,-…

Read More
Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Վոլգոգրադում ուկրաինական անօդաչուների հարձակումից հետո հրդեհվել են տեղի հիվանդանոցներից մեկը և նավթագործարանը: Նախնական տվյալով՝ տուժածներ չկան: Նահանգապետը հայտարարել է, որ ռուսական ՀՕՊ ուժերը հետ են մղել անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը: «Ռոսավիացիայի» հաղորդմամբ՝ Վոլգոգրադի օդանավակայանը գրեթե երեք ժամ չի գործել:    Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Վոլգոգրադի մարզում խոցվել է ուկրաինական 13 անօդաչու թռչող…

Read More
Լեհաստանում բացվել է հակահրթիռային պաշտպանության ամերիկյան ռազմաբազա

Լեհաստանում բացվել է հակահրթիռային պաշտպանության ամերիկյան ռազմաբազա

Լեհաստանի հյուսիսում գտնվող Ռեզիկովո գյուղում նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայի հանդիսավոր բացումը։ Լեհ պաշտոնյաները, որոնք արարողությանը ներկա են եղել ԱՄՆ դեսպանի և ամերիկյան մյուս պաշտոնյաների հետ, ողջունել են բազայի բացումը՝ այն համարելով կարևոր քայլ Ուկրաինայի պատերազմի պայմաններում երկրի և ՆԱՏՕ-ի անվտանգության ապահովման գործում: «Ամբողջ աշխարհը հստակ կտեսնի, որ սա այլևս Ռուսաստանի շահերի…

Read More
Միջազգային քրեական դատարանի դատախազը ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի ղեկավարներին ձերբակալելու օրդեր է պահանջել

Միջազգային քրեական դատարանի դատախազը ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի ղեկավարներին ձերբակալելու օրդեր է պահանջել

Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը հոկտեմբերի 7-ի հարձակումների համար ՀԱՄԱՍ-ի երեք գլխավոր առաջնորդի ձերբակալման օրդեր է պահանջել: Միաժամանակ նա նման պահանջ է ներկայացրել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի համար՝ Գազայում ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սովամահության համար: CNN-ի հետ հարցազրույցի ժամանակ դատախազն ասել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին…

Read More
ԱՄՆ-ը կրկին վետո է կիրառել Գազայում հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունման նկատմամբ

ԱՄՆ-ը կրկին վետո է կիրառել Գազայում հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունման նկատմամբ

ԱՄՆ-ը երեքշաբթի՝ փետրվարի 20-ին, վետո է կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեկ այլ բանաձևի ընդունման նկատմամբ, որը պահանջում է անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում՝ հումանիտար նպատակներով: Բանաձևի նախագիծը պատրաստել է Ալժիրը, դրա ընդունմանը կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի ներկա 15 անդամներից 13-ը, Մեծ Բրիտանիան ձեռնպահ է մնացել։ Դա երրորդ նման բանաձևն է, որը ձախողվում է ԱՄՆ-ի…

Read More
Նոր աշխարհակարգի ձևավորման հարցում Մինսկի և Պեկինի գաղափարները համընկնում են․ Լուկաշենկո

Նոր աշխարհակարգի ձևավորման հարցում Մինսկի և Պեկինի գաղափարները համընկնում են․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուին։ Նա նշել է, որ նոր աշխարհակարգի ձևավորման հարցում Մինսկի և Պեկինի գաղափարները համընկնում են: «Բելառուսն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված սահմաններին ու տարածքներին»,- հավելել է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը շեշտել է՝ «Աշխարհն այսօր անկայուն է, մենք պետք է ուժեղ…

Read More
Գազայի հատվածում զոհվել է ՄԱԿ-ի 88 աշխատակից

Գազայի հատվածում զոհվել է ՄԱԿ-ի 88 աշխատակից

Հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում սկսված ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության (UNRWA) 88 աշխատակից: Դա ՄԱԿ-ի զոհված աշխատակիցների ամենամեծ թիվն է, որը երբևէ գրանցվել է մեկ հակամարտության ընթացքում: Այդ մասին ասվում է կազմակերպության հումանիտար գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում, որոնք միավորված են Միջհաստատությունների մշտական կոմիտեում։ «Ամբողջ բնակչությունը…

Read More
Նեթանյահուն հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ

Նեթանյահուն հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ: «Ի պատասխան Լիբանանի՝ ուղիղ բանակցություններ վարելու բազմաթիվ խնդրանքների՝ երեկ հանձնարարել եմ նախարարների կաբինետին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում բանակցություններ սկսել Լիբանանի հետ։ Բանակցությունների ուշադրության կենտրոնում կլինեն «Հըզբոլլահի» զինաթափումն ու Իսրայելի և Լիբանանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատումը: Իսրայելը նաև ողջունում է Լիբանանի վարչապետի այսօրվա կոչը Բեյրութի ապառազմականացման…

Read More
Լիբանանի հետ պատերազմը թևակոխում է նոր փուլ. Յոավ Գալանտ

Լիբանանի հետ պատերազմը թևակոխում է նոր փուլ. Յոավ Գալանտ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ասել է, որ երկիրը նոր ուժեր է տեղափոխում Լիբանանի հետ հյուսիսային սահման, որտեղ սկսվում է «պատերազմի նոր փուլը»: «Դա մեզնից պահանջում է քաջություն, վճռականություն և հաստատակամություն»,- ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Իսրայելի ռազմաօդային ուժերի բազայում: Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույն օրը խոստացել է, որ երկրի հյուսիսի տարհանված բնակիչներին…

Read More
ԱՄՆ-ը Ուկրաինային 1,2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել

ԱՄՆ-ը Ուկրաինային 1,2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել

ԱՄՆ իշխանությունները Ուկրաինային 1,2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ են հատկացրել՝ ասված է Պենտագոնի հայտարարության մեջ: Փաթեթում, մասնավորապես, ներառված են հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր և զինամթերք, արևմտյան ՀՕՊ արձակման կայանքների, հրթիռների և ռադիոտեղորոշիչ կայանների՝ ուկրաինական ՀՕՊ համակարգերի հետ ինտեգրման սարքավորումներ, անօդաչու ավիահամակարգերին հակազդելու զինամթերք, 155 մմ տրամաչափի հրետանային արկեր:

Read More
Ֆորդոյի օբյեկտը լուրջ վնասվել է ԱՄՆ հարվածներից. Արաղչի

Ֆորդոյի օբյեկտը լուրջ վնասվել է ԱՄՆ հարվածներից. Արաղչի

ԱՄՆ-ի հարվածները լուրջ վնաս են հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, առայժմ վնասի գնահատում է իրականացվում, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչ է պատահել Ֆորդոյի հետ։ Այս պահին միայն գիտենք, որ օբյեկտները լրջորեն վնասվել են»,- CBS News-ին ասել է Արաղչին: Նա նշել է, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը դեռևս…

Read More
Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների անցկացումը նորմալ է. Պիստորիուս

Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների անցկացումը նորմալ է. Պիստորիուս

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ «միանգամայն նորմալ» է համարում Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի տարածքում գործողություններ իրականացնելը, եթե դրանք ռուսական զորքերի մատակարարման ուղիները փակելու համար են, և քաղաքացիական անձինք չեն տուժում։ «Բացարձակապես նորմալ է, որ նման ռազմական բախումների ժամանակ հարձակման ենթարկված կողմը, օրինակ՝ մատակարարման գծերը կտրելու նպատակով առաջ է շարժվում, անցնելով հակառակորդի…

Read More
Հարավային Կովկասում խաղաղության հասնելու պատմական հեռանկար է ստեղծվել. Ալիև

Հարավային Կովկասում խաղաղության հասնելու պատմական հեռանկար է ստեղծվել. Ալիև

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Լատվիայի Սեյմի ղեկավար Դայգա Միերինյան։ Քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր, երկրների միջև գործակցության զարգացման հեռանկարը, միջազգային և տարածաշրջանային զարգացումները: Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու պատմական հեռանկար է ստեղծվել։ «Ներկայում շատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգը խթանելու համար, երկկողմ գործընթացի շրջանակում դրական պայմանավորվածություններ են…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղում «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում բարեկարգվել է ներքին ճանապարհը

Ախալցխայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղում «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում բարեկարգվել է ներքին ճանապարհը

Ախալցխայի մունիցիպալիտետի հայաբնակ Ղուլալիս գյուղում «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում շարունակվում են ենթակառուցվածքային բարելավման աշխատանքները։ Ծրագրի շրջանակում գյուղի ներքին ճանապարհին տեղադրվել է բետոնե մայթ, ինչը կբարելավի բնակիչների անվտանգ և հարմարավետ տեղաշարժը։ Նախագիծն ընտրվել է բնակիչների նախաձեռնությամբ՝ բնակավայրի ընդհանուր ժողովում անցկացված քվեարկության արդյունքում, որտեղ այն ստացել է մեծամասնության աջակցությունը։ 2026 թվականին «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում Ախալցխայի մունիցիպալիտետի…

Read More
Իսրայելն աջակցում է Հնդկաստանի ինքնապաշտպանության իրավունքին

Իսրայելն աջակցում է Հնդկաստանի ինքնապաշտպանության իրավունքին

Իսրայելը պաշտպանել է Հնդկաստանի՝ ահաբեկչությունից պաշտպանվելու իրավունքը: «Իսրայելն աջակցում է Հնդկաստանի ինքնապաշտպանության իրավունքին։ Ահաբեկիչները պետք է իմանան, որ չեն կարող թաքնվել անմեղ մարդկանց դեմ իրենց նողկալի հանցագործություններից»,- X-ում գրել է Հնդկաստանում Իսրայելի դեսպան Ռեուվեն Ազարը։ Ապրիլի 22-ին Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո Հնդկաստանի զինված ուժերը երեքշաբթի ուշ երեկոյան սկսել են «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով…

Read More
Դուրովը ձերբակալվելուց հետո առաջին անգամ հայտարարություն է տարածել

Դուրովը ձերբակալվելուց հետո առաջին անգամ հայտարարություն է տարածել

Telegram հավելվածի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվելուց հետո առաջին անգամ հայտարարություն է տարածել։ Նրա խոսքով՝ եթե որևէ պետություն դժգոհ է ինտերնետ ծառայությունից, ապա հայցադիմում է ներկայացվում հենց ծառայության, այլ ոչ թե հարթակի սեփականատիրոջ դեմ։ Դուրովի խոսքով՝ առցանց ծառայության գործադիր տնօրենին երրորդ անձանց կողմից իր ղեկավարած հարթակում կատարված հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելը սխալ մոտեցում է։ «Մենք…

Read More
Թրամփը վերացնում է նավթի և գազի արդյունահանման սահմանափակումներն Ալյասկայում

Թրամփը վերացնում է նավթի և գազի արդյունահանման սահմանափակումներն Ալյասկայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերջնականապես չեղարկել է իր նախորդի՝ Ջո Բայդենի ժամանակ գործող՝ Ալյասկայում նավթի և գազի արդյունահանման սահմանափակումները: Այդ մասին հայտնել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դուգլաս Բերգամը, փոխանցում է Reuters-ը։ «2024 թվականի կանոնակարգերը չեղյալ համարելով՝ մենք հետևում ենք նախագահ Թրամփի ուղեգծին՝ բացահայտելու Ալյասկայի էներգետիկ ներուժը, ստեղծելու աշխատատեղեր Ալյասկայի հյուսիսային հատվածի բնակիչների համար…

Read More
Եթե ԱՄՆ-ը թուլացնի դիրքերը, դա մեծ ծառայություն կլինի Մոսկվային, Պեկինին և Թեհրանին. Բլինքեն

Եթե ԱՄՆ-ը թուլացնի դիրքերը, դա մեծ ծառայություն կլինի Մոսկվային, Պեկինին և Թեհրանին. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տարին ամփոփող մամուլի ասուլիսին նշել է, որ ՆԱՏՕ-ն այժմ ավելի ուժեղ է, քան երբևէ: «Մեզ միացավ Ֆինլանդիան, Շվեդիային նույնպես շուտով կընդունենք Դաշինքի կազմ»,- տեղեկացրել է Բլինքենը: Պետքարտուղարի ձևակերպմամբ՝ եթե Միացյալ Նահանգները թուլացնի դիրքերը, դա մեծ ծառայություն կլինի առաջին հերթին Մոսկվային, Պեկինին և Թեհրանին: Բլինքենն անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, առանձնացրել Վաշինգտոնի առաջնահերթությունները՝…

Read More
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում. ԿԳՄՍՆ
		02.10.2023 . Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում. ԿԳՄՍՆ 02.10.2023 . Արցախ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն շրջաբերական գրություն է ուղարկել բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը:   Շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ու անընդհատությունն ապահովելու նպատակով առաջարկվում…

Read More
Սլովակիան կարող է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով. էկոնոմիկայի նախարար
		05.04.2022 . Միջազգային

Սլովակիան կարող է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով. էկոնոմիկայի նախարար 05.04.2022 . Միջազգային

Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Ռիչարդ Սուլիկը երկրի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ երկիրը չի կարող հրաժարվել ռուսական գազի մատակարարումներից: Նրա խոսքով՝ չնայած Բրատիսլավան պաշտպանում է Եվրամիության ընդհանուր դիրքորոշումը, ստիպված կլինի գազի դիմաց վճարումը կատարել ռուբլով, քանի որ երկիրն 85%-ով կախված է ռուսական գազից: «Գազի հոսքը չպետք է դադարի: Եթե ռուբլով վճարելու պայման կա, ապա մենք…

Read More
ԱՄՆ-ում այդքան ուժեղ տորնադո չէր գրանցվել վերջին 12 տարում․ Լևոն Ազիզյան

ԱՄՆ-ում այդքան ուժեղ տորնադո չէր գրանցվել վերջին 12 տարում․ Լևոն Ազիզյան

ԱՄՆ-ի տարածքում արդեն ավելի քան 12 տարի չէր արձանագրվել առավելագույն ուժգնության՝ EF5 կարգի տորնադո։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։   «Եվ ահա ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը վերջերս իրականացրեց բոլոր տվյալների խորքային վերլուծություն հունիսի 20-ին Հյուսիսային Դակոտայի Էնդերլին քաղաքում գրանցված տորնադոյի վերաբերյալ և բարձրացրեց նրա կատեգորիան մինչև EF5։   Մասնագետների գնահատմամբ՝…

Read More
ԱՄՆ-ն պետք է օգտագործի դիվանագիտական ողջ գործիքակազմը` ԼՂ-ում էթնիկ զտումը կանխելու համար. կոնգրեսականների հայտարարությունը

ԱՄՆ-ն պետք է օգտագործի դիվանագիտական ողջ գործիքակազմը` ԼՂ-ում էթնիկ զտումը կանխելու համար. կոնգրեսականների հայտարարությունը

Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրենկ Փալոնը, Դևիդ Վալադաոն հանդես են եկել հայտարարությամբ` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան և կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել` կանխելու ԼՂ-ում էթնիկ զտումը: «Նախագահ Ալիևն այս կանխամտածված հարձակումը կազմակերպել է Արցախի հայ բնակչությանը վտարելու նպատակով: Այսպես կոչված «հումանիտար միջանցքները», որոնք նա, ինչպես հաղորդվում է, բացել է, որ քաղաքացիական անձինք կարողանան…

Read More
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելեց Ախալցխա

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելեց Ախալցխա

Դեկտեմբերի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը իր Սամցխե-Ջավախք այցի շրջանակներում այցելեց մարզկենտրոն Ախալցխա։ Ախալցխայում դեսպանի գլխավորած պատվիրակությանը հանդիպեց մարզպետ Բեսիկ Ամիրանաշվիլիին եւ քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիին, ինչպես նաեւ փոխքաղաքապետ Ռուբեն Կարապետյանի եւ սակրեբուլոյի փոխնախագահ Համբարձում Բաբոյանի հետ։ Պաշտոնական հանդիպումներից հետո տիկնիկային թատրոնի շենքում տեղի ունեցավ հանդիպում Ախալցխայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ախալցխայի հայության հուզող հարցերի…

Read More
Եվրոպան հակամարտության ընթացքում 13 մլրդ դոլար է հատկացրել Ուկրաինային ռազմական օգնության համար. Բլինքեն

Եվրոպան հակամարտության ընթացքում 13 մլրդ դոլար է հատկացրել Ուկրաինային ռազմական օգնության համար. Բլինքեն

ԱՄՆ-ի եվրոպացի գործընկերները հակամարտության ընթացքում 13 մլրդ դոլար են հատկացրել՝ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ հանդիպումից հետո։ «ԱՄՆ-ը և ԵՄ-ն շարունակում են համագործակցել՝ համոզվելու, որ Ուկրաինան կարող է պաշտպանել իրեն: Եվրոպացի գործընկերները 13 միլիարդ…

Read More