«Հըզբոլլահ» խմբավորումը կգլխավորի Նաիմ Ղասեմը
Նաիմ Ղասեմը կգլխավորի լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը՝ փոխարինելով սեպտեմբերի 27-ին Բեյրութի արվարձանում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհված Հասան Նասրալլային: Ղասեմը տարիներ շարունակ եղել է Նասրալլայի տեղակալը և կատարել է նրա պարտականությունները սեպտեմբերի վերջից: Կազմավորման հայտարարության մեջ ասվում է, որ «Հըզբոլլահի» ղեկավար մարմինը՝ «Շուրայի խորհուրդը» համաձայնել է Շեյխ Նաիմ Ղասեմին ընտրել գլխավոր քարտուղար: Հիշեցնենք, որ Հասան Նասրալլայի մահից…
