Շվեյցարիան Ուկրաինային կփոխանցի ականազերծման տեխնիկա

Շվեյցարիան Ուկրաինային կփոխանցի ականազերծման տեխնիկա

Շվեյցարիան սեպտեմբերին Ուկրաինային կփոխանցի հեռակառավարվող ականազերծման մեքենա, կցորդիչով բեռնատար և պահեստամասեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 1,35 մլն դոլար: Այս մասին հայտնել է Պաշտպանության, բնակչության պաշտպանության և սպորտի դաշնային նախարարությունը: Հունիսին Շվեյցարիայի իշխանությունները հայտնել էին, որ անցյալ տարվա ամռանից երկրի ռազմական գերատեսչությունն աջակցում է Ուկրաինայի քաղաքացիական իշխանությունների հումանիտար ականազերծման ուսուցմանը՝ դասընթացներ կազմակերպելով «Գործընկերություն…

Read More
Ինչ է քննարկել ԼՂ ԱԺ-ն նախկին ու ներկա նախագահների մասնակցությամբ. մանրամասներ մասնակցից
		29.08.2023 . Արցախ

Ինչ է քննարկել ԼՂ ԱԺ-ն նախկին ու ներկա նախագահների մասնակցությամբ. մանրամասներ մասնակցից 29.08.2023 . Արցախ

ԼՂ-ում ստեղծված իրավիճակից ելքի վերաբերյալ վերջնական որոշում չեն կայացրել խորհրդարանում անցկացված ընդլայնված խորհրդակցության մասնակիցները. Ստեփանակերտում սպասում են Ռուսաստանից պատասխանի: Քննարկված հարցերի մասին Ազգային ժողովի դիմաց հավաքված քաղաքացիներին մանրամասներ է ներկայացրել Արայիկ Հարությունյանը: ԼՂ նախագահը պնդել է, որ մատակարարումների վերականգնումը բացառապես պետք է լինի Լաչինի միջանցքով:

Read More
Շուշիի շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Շուշիի շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը Շուշիի շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել, տուժածներ չկան։ Այս մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում: «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Read More
Կիսիդան վերահաստատել է Տոկիոյի անսասան աջակցությունը Կիևին

Կիսիդան վերահաստատել է Տոկիոյի անսասան աջակցությունը Կիևին

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ հայտնել են Ճապոնիայի ԱԳՆ-ից։ Գերատեսչությունում նշել են, որ Կիսիդան ընդգծել է, որ Կիևին աջակցելու պատրաստակամության վերաբերյալ Տոկիոյի դիրքորոշումն անսասան է: Ճապոնիայի և Ուկրաինայի ղեկավարները պայմանավորվել են շարունակել սերտ շփումները։ Ավելի վաղ Kyodo գործակալությունը նշել էր, որ Կիսիդան և Զելենսկին հեռախոսային բանակցությունների ընթացքում կարող…

Read More
ԼՂ նախագահն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել Արցախի լիակատար պաշարման պայմաններում անելիքների շուրջ

ԼՂ նախագահն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել Արցախի լիակատար պաշարման պայմաններում անելիքների շուրջ

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ օգոստոսի 28-ին ԼՂ Ազգային ժողովի դահլիճում ընդլայնված խորհրդակցություն է հրավիրվել, որին մասնակցել են ԼՂ Ազգային ժողովի պատգամավորները, կառավարության անդամներ, ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ղեկավարները, հասարակական մի խումբ գործիչներ, քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ: «Օրակարգում Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի հարցն…

Read More
Հայտնի են «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի 16 մասնակից երկրները

Հայտնի են «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի 16 մասնակից երկրները

«Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքը հրապարակել է այս տարվա երաժշտական միջոցառման մասնակից երկրների ցանկը: Այն ներառում է Հայաստանը, Ալբանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիսն, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը և Ուկրաինան: Ավելի վաղ հրապարակվել էր «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսը և տարբերանշանը: Այս տարվա միջոցառման կարգախոսն է «Հերոսներ»-ը:

Read More
ԼՂ-ում այսօրվանից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը

ԼՂ-ում այսօրվանից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը

ԼՂ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից տեղեկացնում են, որ ցորենի աճող սղությամբ պայմանավորված՝ հատկապես Ստեփանակերտում այսօրվանից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը: «Այսօր և վաղը նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վաճառել մեկական հաց: Պետական եկամուտների կոմիտեի, ոստիկանության և Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները հացի արտադրամասերում վերահսկելու են հացի բաշխման գործընթացը: Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվում եգիպտացորենի ալյուրի պատրաստման…

Read More
Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում ուղղաթիռ է կործանվել. կա 3 զոհ

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում ուղղաթիռ է կործանվել. կա 3 զոհ

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Սոսնովսկի շրջանում Ми-8 ուղղաթիռ է կործանվել, անձնակազմի 3 անդամ զոհվել են։ Պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ ուղղաթիռը պատկանել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը և վթարի պահին ուսումնամարզական թռիչք է իրականացրել։ Նախնական վարկածի համաձայն՝ վթարի պատճառ կարող էր դառնալ տեխնիկայի խափանումը։

Read More
Մինչև 2030 թ․ Վրաստանն ավելի պատրաստ կլինի ԵՄ-ին անդամակցելուն, քան Արևելյան Եվրոպայի երկրները․ Կոբախիձե

Մինչև 2030 թ․ Վրաստանն ավելի պատրաստ կլինի ԵՄ-ին անդամակցելուն, քան Արևելյան Եվրոպայի երկրները․ Կոբախիձե

Վրաստանը մինչև 2030 թվականը շատ ավելի համապատասխան կլինի Եվրամիությանն անդամակցելու չափանիշներին, քան Արևելյան Եվրոպայի հավակնորդ երկրները, այդ թվում՝ Ալբանիան, Մոլդովան, Բոսնիա և Հերցեգովինան։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարությունը։ Նախօրեին Միշելը հայտարարել էր, որ պետությունների և կառավարությունների ղեկավարները ԵՄ հաջորդ գագաթնաժողովում կքննարկեն…

Read More
ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան հակահրթիռային պաշտպանության համատեղ զորավարժություններ են անցկացրել

ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան հակահրթիռային պաշտպանության համատեղ զորավարժություններ են անցկացրել

Հարավային Կորեան, Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը և Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանական ուժերը Կորեական թերակղզու հարավային միջազգային ջրերում համատեղ հակահրթիռային պաշտպանության զորավարժություններ են անցկացրել: Մասնակիցները մշակել են Կորեայի բալիստիկ հրթիռի թռիչքը համակարգչային մոդելավորմամբ հայտնաբերելու և հետևելու ընթացակարգեր։ Երեք երկրների նավաստիները փորձարկել են նաև տեղեկատվության փոխանակման համակարգը, քանի որ մինչև տարեվերջ ակնկալվում է, որ նրանք իրական ժամանակում կսկսեն…

Read More
Մեկնարկում է Ստեփանակերտում բնակվող՝ որոշ կատեգորիաների անձանց սննդամթերքով սոցաջակցություն տրամադրելու ծրագիրը
		29.08.2023 . Արցախ

Մեկնարկում է Ստեփանակերտում բնակվող՝ որոշ կատեգորիաների անձանց սննդամթերքով սոցաջակցություն տրամադրելու ծրագիրը 29.08.2023 . Արցախ

Սույն թվականի օգոստոսի 30-ից կմեկնարկի Ստեփանակերտ քաղաքում բնակվող՝ որոշ կատեգորիաների անձանց սննդամթերքի տեսքով սոցիալական աջակցության տրամադրման ծրագիրը։ Այդ մասին հայտնում են ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից:   «Ծրագրի շահառուներ կհանդիսանան 2023 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ՝   • 18 տարին չլրացած անձինք. • 63 տարին լրացած անձինք. • հաշմանդամություն ունեցող անձինք։   Յուրաքանչյուր շահառուի աջակցությունը…

Read More
Ֆրանսիան մոբիլիզացնում է ջանքերը հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության․ Կոլոննա

Ֆրանսիան մոբիլիզացնում է ջանքերը հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության․ Կոլոննա

Ֆրանսիան մոբիլիզացնում է ջանքերը հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության, որը թույլ կտա սահմանազատել երկու երկրների սահմանները և Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հնարավորություն կտա ապրել այնտեղ՝ հարգելով իրենց իրավունքները, մշակույթն ու պատմությունը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։ Նրա հայտարարության մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ-ում…

Read More
Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է և ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է և ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի հետ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի տարեդարձի կապակցությամբ։ Գերատեսչությունից հիշեցրել են, որ երկու երկրները 1997 թ․ օգոստոսի 29-ի փաստաթղթով պայմանավորվել են ամեն կերպ ամրապնդել բարեկամական հարաբերությունները և համակողմանի համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում: «Մեր երկրները նաև պարտավորվել են փոխգործակցել ինչպես Անդրկովկասյան տարածաշրջանում, այնպես…

Read More
Մի քանի երկիր ապասառեցրել է Իրանի արգելափակված ակտիվները

Մի քանի երկիր ապասառեցրել է Իրանի արգելափակված ակտիվները

Իրանի ծրագրի և բյուջեի կազմակերպության ղեկավարը հայտնել է մի քանի երկրում Իսլամական Հանրապետության արգելափակված ակտիվների ապասառեցման մասին: Դավուդ Մանզուրը մանրամասնել է, որ Ճապոնիան, Թուրքիան, Հարավային Կորեան և Իրաքը ազատել են Իրանի արգելափակված ակտիվները: Նա հավելել է, որ այս ակտիվները պատկանում են Իրանի Կենտրոնական բանկին: Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարը նշել էր, որ Թեհրանը ոչ…

Read More
Փոքր կազմով հանդիպում կունենանք, կքննարկվի իմ հրաժարականի հարցը. ԼՂ նախագահ

Փոքր կազմով հանդիպում կունենանք, կքննարկվի իմ հրաժարականի հարցը. ԼՂ նախագահ

Երեկ ուշ երեկոյան Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը արտահերթ նիստ է անցկացրել: Ազգային ժողովի շենքի դիմաց հավաքված քաղաքացիներին Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ արտահերթ նիստին քննարկվել է նաև իր հետագա պաշտոնավարման հարցը, նշել, որ անհրաժեշտության դեպքում հրաժարական կտա՝ մնալով ժողովրդի կողքին: «Քննարկվել է նաև իմ նախագահ մնալու-չմնալու հարցը, մի քանի օր առաջ էլ եմ ցանկացել հրաժարական տալ:…

Read More
Ռուսաստանի տարածքում խոցվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի տարածքում խոցվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ուկրաինական երկու ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ սարքերը ոչնչացրել են ՀՕՊ հերթապահ միջոցները՝ Տուլայի մարզի տարածքում։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները վաղ առավոտյան ժամանակավորապես սահմանափակել են թռիչքները։

Read More
ԼՂ կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել. Արայիկ Հարությունյանի խոսնակը՝ Բաքվից հումանիտար բեռ ուղարկելու մասին
		29.08.2023 . Արցախ

ԼՂ կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել. Արայիկ Հարությունյանի խոսնակը՝ Բաքվից հումանիտար բեռ ուղարկելու մասին 29.08.2023 . Արցախ

Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղարկելու վերաբերյալ, սակայն ԼՂ կողմի հետ տվյալ հարցով որևէ պայմանավորվածություն չի եղել: Այս մասին «Արցախպրեսի» հարցմանն ի պատասխան նշել է ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը` հավելելով, որ, հետևաբար, այդ քայլն ուղղված է եղած խնդիրները խորացնելուն, բայց ոչ լուծելուն։ «Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի՝…

Read More
Էրդողանը մոտ ժամանակներս կայցելի Սոչի․ Չելիք

Էրդողանը մոտ ժամանակներս կայցելի Սոչի․ Չելիք

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը մոտ ժամանակներս կայցելի Սոչի։ Նա նշել է, որ այցից հետո հացահատիկի գործարքի հետ կապված լինելու են նոր զարգացումներ։ Թուրքական Hurriyet թերթն էլ, վկայակոչելով իր աղբյուրը, նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները սպասվող բանակցություններում կարող են քննարկել հացահատիկի գործարքի…

Read More
Հակահարձակման ռազմավարության շուրջ արևմտյան գործընկերների հետ հակասություն չկա. Ռեզնիկով

Հակահարձակման ռազմավարության շուրջ արևմտյան գործընկերների հետ հակասություն չկա. Ռեզնիկով

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ հակահարձակման ռազմավարության շուրջ արևմտյան գործընկերների հետ որևէ հակասություն չկա: Նա հավելել է, որ Ուկրաինայի գերագույն գլխավոր հրամանատարը պարբերաբար հանդիպում է իր արևմտյան գործընկերների հետ, և ամեն ինչ ընթանում է հստակեցված պլանի համաձայն: Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինական ուժերը շարունակում են ամրապնդել իրենց…

Read More
Մելանի Ժոլին և Շառլ Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Մելանի Ժոլին և Շառլ Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Կանադայի արտգործնախարարը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Այդ մասին հայտնել է Մելանի Ժոլին Twitter-ի իր միկրոբլոգում։ «Մենք Շառլ Միշելի հետ քննարկել ենք Բալկաններում Եվրամիության ընդլայնման տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիում ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,- նշել է Ժոլին։

Read More
Առաջնահերթ կլուծվի Հակարիի կամրջի անցակետից առևանգված երիտասարդների վերադարձի խնդիրը. Արայիկ Հարությունյան

Առաջնահերթ կլուծվի Հակարիի կամրջի անցակետից առևանգված երիտասարդների վերադարձի խնդիրը. Արայիկ Հարությունյան

Երեկ ուշ երեկոյան Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը արտահերթ նիստ է անցկացրել, որին մասնակցել է նաև նախագահ Արայիկ Հարությունյանը: Նիստից հետո օրակարգի մասին Ազգային ժողովի շենքի դիմաց հավաքված քաղաքացիներին մանրամասներ է ներկայացրել նախագահ Հարությունյանը, նշել, որ առաջնահերթ կլուծեն Հակարիի կամրջի ապօրինի անցակետից առևանգված երիտասարդների վերադարձի խնդիրը: Նախագահի խոսքով անձամբ կփորձի կապ հաստատել և հստակեցնել նրանց վերադարձի օրը…

Read More
Ադրբեջանը շարունակում է իր խայտառակ պահվածքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում հայերին ահաբեկելուն․ Մենենդես

Ադրբեջանը շարունակում է իր խայտառակ պահվածքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում հայերին ահաբեկելուն․ Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ «Խորապես մտահոգված եմ, որ Ադրբեջանը շարունակում է իր խայտառակ պահվածքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում հայերին ահաբեկելուն, մարդասիրական հասանելիությունից զրկելուն և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարևոր աշխատանքը խաթարելուն: Դա անընդունելի է»,- նշել է սենատորը Twitter-ի իր միկրոբլոգում։ Deeply troubled that Azerbaijan continues its…

Read More
Հարավային Կովկասում Ռուսաստանը միշտ հանդես է եկել որպես խաղաղարար և պաշտպան. Շևցով

Հարավային Կովկասում Ռուսաստանը միշտ հանդես է եկել որպես խաղաղարար և պաշտպան. Շևցով

Ֆրանսիան ակտիվացնում է դիվանագիտական ջանքերը: Նախագահ Մակրոնը հայտարարել է, որ հանդես է գալու ԼՂ-ում ստեղծված իրավիճակը կարգավորելու դիվանագիտական նախաձեռնությամբ: Ֆրանսիայի ղեկավարը պահանջելու է, որ Լաչինի մարդասիրական միջանցքի շուրջ պայմանավորվածություններն ամբողջությամբ պահպանվեն: ԵԽ ՄԻ հանձնակատար Դունյա Միյատովիչն էլ նորից կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և ապահովել մարդասիրական օգնության արագ և անխոչընդոտ տեղաշարժը ԼՂ: …

Read More
Զելենսկին ակնկալում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ Իսրայելի օրինակով
		28.08.2023 . Միջազգային

Զելենսկին ակնկալում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ Իսրայելի օրինակով 28.08.2023 . Միջազգային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները «պետք է ներառեն և՛ վահան, և՛ սուր»։ Նրա խոսքով՝ նման երաշխիքներ կհայտնվեն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության արդյունքում, սակայն դրանք կամրապնդվեն ԱՄՆ-ի հետ երկկողմ համաձայնագրով։ «ԱՄՆ-ը Կիևին անվտանգության երաշխիքներ կտրամադրի «իսրայելական մոդելով», ըստ որի կստանանք զենք, տեխնոլոգիա, ուսուցում, ֆինանսներ և այլն»,- ասել է…

Read More
Լեհաստանն ու Բալթյան երկրները պահանջում են, որ «Վագները» հեռանա Բելառուսից

Լեհաստանն ու Բալթյան երկրները պահանջում են, որ «Վագները» հեռանա Բելառուսից

Լեհաստանը և Բալթյան երկրներն ամբողջությամբ կփակեն Բելառուսի հետ իրենց սահմանները, եթե «Վագների» վարձկանների մասնակցությամբ վտանգավոր միջադեպ տեղի ունենա, երկուշաբթի հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին, տեղեկացնում է BBC-ն։ Նա նաև պահանջել է անօրինական միգրանտներին դուրս բերել սահմանային գոտուց՝ նշելով, որ նրանց «այնտեղ են տեղափոխել բելառուսական հատուկ ծառայությունները»։ «Մինսկի իշխանություններից պահանջում ենք, որ «Վագներ»…

Read More
Արայիկ Հարությունյանի պաշտոնական էջը Ֆեյսբուքում վերականգնվել է

Արայիկ Հարությունյանի պաշտոնական էջը Ֆեյսբուքում վերականգնվել է

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական էջը Ֆեյսբուքում վերականգնվել է: Այն արգելափակվել էր օգոստոսի 26-ին՝ ադրբեջանական կողմի տևական բողոքների հետևանքով: Էջի պատասխանատուները բողոք-դիմում էին հղել Ֆեյսբուքին՝ ներկայացնելով էջն արգելափակելու որոշումը չեղարկելու պահանջ ու հիմնավորումներ: Նշվում էր, որ Ադրբեջանը ձգտում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին բացարձակ մեկուսացման ու շրջափակման ենթարկել, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում։

Read More
Թալիբները կանանց արգելել են այցելել ազգային պարկ

Թալիբները կանանց արգելել են այցելել ազգային պարկ

Թալիբներն արգելել են կանանց այցելել Աֆղանստանի ամենահայտնի զբոսաշրջային և ընտանեկան հանգստի վայրերից մեկը՝ կենտրոնական Բամիան նահանգի ազգային պարկ։ Աֆղանստանի առաքինության նախարարի պաշտոնակատար Մոհամմադ Խալեդ Հանաֆին հայտարարել է՝ պատճառն այն է, որ կանայք չեն պահպանում այգում հիջաբ կրելու կանոնները։ Նա հավելել է՝ միևնույն է, ազգային պարկ այցելելը և ճամփորդելը կենսական կարևորության զբաղմունք չեն:

Read More
ԼՂ նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

ԼՂ նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին  Անվտանգության  խորհրդի նիստ է հրավիրել: «Նախագահ Հարությունյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է  Ադրբեջանի կողմից այսօր առևանգված ԱՀ քաղաքացիների  ճակատագրերի պարզման և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին: Քննարկվել է Արցախում ստեղծված  իրավիճակը, հնարավոր զարգացումները և իշխանությունների  անելիքները՝  օր-օրի խորացող հումանիտար  աղետին դիմակայելու,   անվտանգային խնդիրները լուծելու  նպատակով»,- ասված է հաղորդագրության…

Read More
ԵՄ-ի հաջորդ գագաթնաժողովում կքննարկվի Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության հարցը

ԵՄ-ի հաջորդ գագաթնաժողովում կքննարկվի Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության հարցը

ԵՄ հաջորդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա հոկտեմբերին, անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները կքննարկեն միությանն Ուկրաինայի ու Մոլդովայի անդամակցության հարցը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ ելույթ ունենալով Սլովենիայի Բլեդ քաղաքում XVIII միջազգային ռազմավարական համաժողովի բացմանը։ «ԵՄ հաջորդ գագաթնաժողովում մենք կքննարկենք կառույցին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության հարցը։ Նաև ակնկալում եմ, որ օրակարգ կվերադառնան…

Read More
Եվրոպայում շոգին «փոխարինել» են փոթորիկները

Եվրոպայում շոգին «փոխարինել» են փոթորիկները

Եվրոպայում հյուծիչ շոգին «փոխարինելու» են եկել ուժեղ փոթորիկները։ Իսպանիայում ռեկորդային տեղումներ են։ Իտալիայում մոլեգնում է «Պոպպեա» ցիկլոնը: Կիրակի ուժեղ քամիներն ու հորդառատ անձրևները հարվածել են իսպանական Մայորկա կղզուն։ Մասամբ հեղեղվել են Պալմա և Կալվիա քաղաքները։ Տուժել է երեք մարդ։ Երթևեկությունը սահմանափակվել է, շատ ճանապարհներ արգելափակվել են տապալված ծառերի պատճառով։ Իսպանիայի մայրցամաքային մասում, հատկապես Կատալոնիայում, հանգստյան…

Read More