Դիտարկվել են Հայաստանում CertScan® Inspection հարթակի ներդրման աշխատանքները․ ԱՄՆ պատվիրակությունը հանդիպել է ՊԵԿ նախագահի հետ
ԱՄՆ դեսպանության «Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության» (EXBS) ծրագրի շրջանակում ամերիկյան S2 Global Corporation ընկերության պատվիրակությունը հանդիպել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանի հետ՝ դիտարկելու Հայաստանում CertScan® Inspection ինտեգրացիոն հարթակի ներդրման աշխատանքները։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։ «S2 Global-ի թիմը Հայաստանում էր նախադիտարկման նպատակով` ներկայացնելու, թե ինչպես կարող է CertScan-ն աջակցել ՀՀ…
