Ուկրաինայի զինված ուժերը թևավոր հրթիռներով հարձակվել են Սևաստոպոլի վրա 13.09.2023 . Միջազգային
Ուկրաինայի զինուժը թևավոր հրթիռներով ու ռազմածովային անօդաչու նավակներով խոցել է Ղրիմում Սևաստոպոլի նավերի վերանորոգման ամենամեծ օբյեկտը, ինչի հետևանքով վիրավորվել է 24 մարդ, 4-ի վիճակը ծանր է: Ռուսական տելեգրամյան մի շարք ալիքներ գրում են 2 զոհի մասին, պաշտոնապես հայտնի է միայն վիրավորների մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վնասվել է ռուսական երկու նավ, որոնք վերանորոգման փուլում էին:…
