ԼՂ նախագահի պաշտոնակատարը ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցություն է հրավիրել
Սեպտեմբերի 6-ին ԼՂ նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում ԼՂ-ում ստեղծված իրավիճակն էր: «Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, պետական նախարար Սամվել Շահրամանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ուժային կառույցների և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետը: Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրավիճակի և Արցախի Հանրապետության անվտանգության և պաշտպանության…
